ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Սույն օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում խնդիրներ իրականացնող` Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները և Փրկարար ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:
(1-ին հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 2. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
հատուկ փրկարարական ջոկատ` առանձին բարդության փրկարարական աշխատանքների կատարման համար մասնագիտացված ստորաբաժանում.
հատուկ հրշեջ ջոկատ` առանձին բարդության հրդեհաշիջման աշխատանքների կատարման համար մասնագիտացված ստորաբաժանում.
հրշեջ-փրկարարական ջոկատ` փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների համար նախատեսված ստորաբաժանում:
Հոդված 3. | Փրկարար ծառայության գործունեության իրավական կարգավորումը |
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
1. Փրկարար ծառայության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով:
2. Փրկարարական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
4. Փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են փրկարարական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
(3-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՐԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Հոդված 4. | Փրկարար ծառայությունը |
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Փրկարար ծառայությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության գործառույթներ, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության և տնտեսության օբյեկտների (տարածքների) պաշտպանության, ինչպես նաև փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներ:
(4-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Հոդված 5. | Փրկարար ծառայության լիազորությունները |
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-289-Ն)
1. Փրկարար ծառայությունը՝
1) Փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը.
2) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.
3) իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.
4) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականությունը.
5) կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ.
6) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը և այդ հարցերով իրազեկմանը.
7) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերն ու պլանները, մասնակցում է դրանց կատարման ապահովմանը.
8) իրականացնում է հումանիտար արձագանքման կազմակերպումը.
9) իրականացնում է արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը և կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.
10) մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով բնակչության ուսուցման կազմակերպմանը.
11) մատուցում է պետական հակահրդեհային ծառայություն.
12) կատարում է արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրություն, կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումներ.
13) կազմակերպում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ համատեղ մշակվող արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման պետական ծրագրերի իրականացումը.
14) համապատասխան նախարարին ներկայացնում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ.
15) իրականացնում է արտակարգ իրավիճակներում տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին լիազորված մարմինների ներգրավման ապահովումը՝ ըստ փոխգործողությունների պլանների.
16) մշակում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ.
17) իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառումը, ներգրավվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում.
18) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրեր.
19) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ մասնակցում է արտակարգ իրավիճակներին առնչվող շրջակա միջավայրի ոլորտի հայեցակարգերի մշակմանը.
20) իրականացնում է փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգումը.
21) իրականացնում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների նախապատրաստում քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.
22) իրականացնում է փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և փրկարարական կազմավորումների ատեստավորումը.
23) մասնակցում է գիտատեխնիկական և նախագծային աշխատանքներին.
24) մշակում է առաջարկություններ արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու օգտագործման կարգի վերաբերյալ և դրանք ներկայացնում է համապատասխան նախարարին.
25) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ստանում է հավաստի տեղեկատվություն, իրականացնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրումը, հավաքված տվյալների և տեղեկատվության հիման վրա՝ վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
26) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը.
27) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը.
28) կազմակերպում է բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեությունը.
29) մասնակցում է պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը քաղաքացիական պաշտպանության մասով.
30) Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնեցնում է ծառայության` պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրները.
31) մասնակցում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը.
32) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը.
33) մասնակցում է կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը.
34) կազմակերպում է արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման գործունեությունը.
35) իրականացնում է միջազգային համագործակցություն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում.
36) կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմինների ու բնակչության իրազեկումն ու նրանց տեղեկատվության տրամադրումը, կազմակերպություններին հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցումը:
(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-44-Ն, 01.03.18 ՀՕ-134-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-289-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-120-Ն)
Հոդված 6. | Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները |
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքներն են`
ա) մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը.
բ) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերի հրապարակայնությունը.
գ) արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև այդ հետևանքների վերացման ժամանակ բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների բնականոն գործունեության ապահովման միջոցառումների կազմակերպմանը համալիր մոտեցում ցուցաբերելը.
դ) արտակարգ իրավիճակների առաջացումը բացառելու նպատակով միայն ստուգված և տեխնիկական անվտանգությունն ապահովող փորձարկված միջոցառումների իրականացումը.
ե) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.
զ) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով.
է) գործունեությունն արդարացված ռիսկի շրջանակներում.
ը) փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման, հաղորդակցության ուղիների, կենսաապահովման ու ռազմավարական նշանակության օբյեկտների վերականգնման համար փրկարարական ուժերի մշտական պատրաստականության ապահովումը:
(6-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Հոդված 7. | Փրկարար ծառայության համակարգը, կառուցվածքը և ղեկավարումը |
1. Փրկարար ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության տնօրենը:
2. Փրկարար ծառայության համակարգում գործում են կառուցվածքային ստորաբաժանումներ:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-289-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 8. | Փրկարար ծառայության պարտականությունները |
1. Փրկարար ծառայությունը պարտավոր է`
ա) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելիս ու իրականացնելիս պաշտպանել և փրկել անձի կյանքն ու առողջությունը.
բ) պատրաստ լինել փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կատարմանը.
գ) ապահովել սույն օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված խնդիրների կատարումը:
2. Փրկարար ծառայության վրա այլ պարտականություններ կարող են դրվել օրենսդրությամբ:
(8-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Հոդված 9. | Փրկարար ծառայության իրավունքները |
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Փրկարար ծառայությունն իր խնդիրների կատարումն ապահովելու նպատակով իրավունք ունի`
ա) օրենքով սահմանված կարգով անարգել օգտագործելու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կապի, տրանսպորտի միջոցները և այլ գույքը (բացի հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներից և այլ գույքից)` հետագա համարժեք փոխհատուցմամբ.
բ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներում ներգրավելու բնակչությանը.
գ) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման և իրականացման նպատակով հանձնարարություններ տալու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին.
դ) արգելելու մուտքը արտակարգ իրավիճակի, փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքների կատարման վայր ու պահանջելու բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները:
(9-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Հոդված 10. | Աջակցությունը Փրկարար ծառայության գործունեությանը |
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
1. Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, քաղաքացիները պարտավոր են աջակցել Փրկարար ծառայությանը արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ:
2. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել արտակարգ իրավիճակների հետևանքներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն ու կատարել այդ ուղղությամբ Փրկարար ծառայության ծառայողների բոլոր ցուցումները:
3. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպություններն արտակարգ իրավիճակի վայր մեկնող, արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող` Փրկարար ծառայության ստորաբաժանումներին պարտավոր են ցուցաբերել աջակցություն` տրամադրելով տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու հնարավորություն հետագա համարժեք փոխհատուցման երաշխիքով` Կառավարության սահմանած կարգով:
4. Փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքների կատարման վայր մեկնելիս Փրկարար ծառայության տրանսպորտային միջոցներն օգտվում են առաջնահերթ երթևեկության առավելությունից, անցման, վառելիքաքսուքային նյութերով, պահեստամասերով ապահովման և տեխնիկական սպասարկման առաջնահերթության իրավունքից:
(10-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Հոդված 11. | Ծառայությունը Փրկարար ծառայությունում |
1. Փրկարար ծառայության հաստիքների առավելագույն քանակը որոշում է վարչապետը:
2. Փրկարար ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով:
(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-44-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 12. | Փրկարարական ծառայության ծառայողը |
1. Փրկարարական ծառայության ծառայող է համարվում փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կոչում ու տվել է երդում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի ռեզերվում:
2. Փրկարարական ծառայության ծառայողը (այսուհետ` ծառայող) պետական ծառայող է:
(12-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 13. | Փրկարար ծառայության պաշտոնների խմբերը և փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկը |
(վերնագիրը լրաց. 11.06.14 ՀՕ-62-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
1. Փրկարար ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
2. Փրկարար ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
ա) փրկարար ծառայության բարձրագույն պաշտոններ.
բ) փրկարար ծառայության գլխավոր պաշտոններ.
գ) փրկարար ծառայության ավագ պաշտոններ.
դ) փրկարար ծառայության միջին պաշտոններ.
ե) փրկարար ծառայության կրտսեր պաշտոն:
3. Փրկարար ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է համապատասխան նախարարը, և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Փրկարար ծառայության ղեկավարը և տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկում:
4. Սույն օրենքով փրկարարական ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են փրկարար ծառայության տնօրենի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը փրկարար ծառայության տնօրենի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
5. Փրկարար ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալի ծառայության ստաժը հաշվարկվում է փրկարար ծառայության ստաժում:
6. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ., լրաց. 11.06.14 ՀՕ-62-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 14. | Փրկարարական ծառայության կոչումները |
1. Փրկարարական ծառայության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.
ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ`
- փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ,
- փրկարարական ծառայության գեներալ-մայոր.
բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում`
- փրկարարական ծառայության գնդապետ.
գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`
- փրկարարական ծառայության փոխգնդապետ,
- փրկարարական ծառայության մայոր.
դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`
- փրկարարական ծառայության կապիտան,
- փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ,
- փրկարարական ծառայության լեյտենանտ.
ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`
- փրկարարական ծառայության ավագ ենթասպա,
- փրկարարական ծառայության ենթասպա,
- փրկարարական ծառայության ավագ,
- փրկարարական ծառայության ավագ սերժանտ,
- փրկարարական ծառայության սերժանտ,
- փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ,
- փրկարարական ծառայության շարքային:
2. Փրկարար ծառայության տնօրենին և նրա տեղակալներին շնորհվում են փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ և փրկարար ծառայության գեներալ-մայոր կոչումները:
2.1. Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը:
3. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին կոչումներ շնորհում է համապատասխան նախարարը:
4. Փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ շնորհում է Փրկարար ծառայության տնօրենը:
5. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, տվյալ կոչումով ծառայելու ժամկետը լրանալուց հետո` ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի: Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունների սովորողներին, ասպիրանտներին կոչումներ շնորհվում են ուսումնառության անցնելուց առաջ զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
6. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
7. Փրկարարական ծառայությունը սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե» և «ժա» կետերի հիմքով դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:
(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ., լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 15. | Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումները |
1. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչումն է:
2. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության գնդապետի կոչումն է:
3. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության փոխգնդապետ կոչումն է:
4. Փրկարարական ծառայության միջին պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության կապիտան կոչումն է:
5. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության ավագ ենթասպա կոչումն է:
Հոդված 16. | Փրկարարական ծառայության կոչումների շնորհման ժամկետները և ժամկետների հաշվարկման կարգը |
1. Փրկարարական ծառայության կոչումների համար սահմանվում են փրկարարական ծառայության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.
ա) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`
- փրկարարական ծառայության շարքային` 6 ամիս,
- փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ` 6 ամիս,
- փրկարարական ծառայության սերժանտ` 6 ամիս,
- փրկարարական ծառայության ավագ սերժանտ` 1 տարի,
- փրկարարության ծառայության ավագ` 1 տարի,
- փրկարարական ծառայության ենթասպա` 2 տարի,
- փրկարարական ծառայության ավագ ենթասպա` ժամկետ չի սահմանվում.
բ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`
- փրկարարական ծառայության լեյտենանտ` 2 տարի,
- փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ` 2 տարի,
- փրկարարական ծառայության կապիտան` 3 տարի.
գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`
- փրկարարական ծառայության մայոր` 3 տարի,
- փրկարարական ծառայության փոխգնդապետ` 4 տարի.
դ) փրկարարական ծառայության գնդապետի և բարձրագույն կոչումով ծառայության ժամկետներ չեն սահմանվում:
2. Փրկարար ծառայությունում կամ այլ պետական մարմիններում ծառայություն անցնող (անցած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում (դասային աստիճան) ունեցող քաղաքացիների կոչումների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:
3. Սույն օրենքով սահմանված կարգով ատեստավորումը հետաձգված և վերապատրաստման գործուղված, կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ գտնվող ծառայողների հերթական կոչման շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:
4. Փրկարարական ծառայության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանը արձակելու հաջորդ օրվանից:
5. Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 17. | Ծառայողի իջեցված կոչումը վերականգնելը |
Ծառայողի իջեցված կոչումը կարող է վերականգնվել ծառայողական քննության դրական արդյունքներով` եզրակացության հիման վրա:
Հոդված 18. | Ծառայողի կոչում ստանալուն խոչընդոտելը |
Ծառայողի` սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչում ստանալուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ 4
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ
Հոդված 19. | Փրկարարական ծառայության կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և դրանից զրկելու կարգը |
1. Ծառայողներին փրկարարական կոչում շնորհվում է` հաշվի առնելով նրանց մասնագիտական պատրաստությունը, կարգապահությունը, զբաղեցրած պաշտոնը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ:
2. Ծառայողին փրկարարական կոչում շնորհվում է անհատական կարգով: Դա լինում է սկզբնական, հերթական և արտահերթ:
3. Փրկարարական կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը (այսուհետ` կառավարություն):
4. Ծառայողների փրկարարական կոչումն իջեցվում է մեկ աստիճանով` տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ` որպես կարգապահական տույժ: Ծառայողները փրկարարական կոչումից զրկվում են դատարանի դատավճռով:
Ծառայողների փրկարարական կոչումն իջեցնելը, դրանից զրկելը և հետագայում վերականգնելն իրականացվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
(19-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 20. | Սկզբնական փրկարարական կոչումը |
Սկզբնական փրկարարական կոչում են`
ա) բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների համար` «լեյտենանտը».
բ) ենթասպաների համար` «ենթասպան».
գ) կրտսեր խմբի պաշտոնների համար` «շարքայինը»:
(20-րդ հոդվածը փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն)
Հոդված 21. | «Շարքային» փրկարարական կոչում շնորհելը |
«Շարքային» փրկարարական կոչում շնորհվում է`
ա) փրկարարական ծառայության ընդունված քաղաքացիներին` վերապատրաստում անցնելուց հետո.
բ) համապատասխան նախարարության ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին` որպես կուրսանտ գրանցելիս:
(21-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 07.04.16 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 22. | «Կրտսեր սերժանտ» փրկարարական կոչում շնորհելը |
«Կրտսեր սերժանտ» փրկարարական կոչում շնորհվում է շարքային կազմի այն ծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «կրտսեր սերժանտ» և դրանից բարձր փրկարարական կոչմանը, ու լրացել է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետը:
Հոդված 23. |
«Ենթասպա» և «Ավագ ենթասպա» փրկարարական կոչումներ շնորհելը |
(վերնագիրը խմբ. 07.04.16 ՀՕ-44-Ն)
1. «Ենթասպա» փրկարարական կոչում շնորհվում է`
ա) շարքային կազմի այն ծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ենթասպա» փրկարարական կոչմանը, և լրացել է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետը.
բ) փրկարարական ծառայության ընդունված և ենթասպայական պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, որոնք ունեն առնվազն միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն:
2. «Ավագ ենթասպա» փրկարարական կոչում`
ա) շնորհվում է այն ենթասպաներին, որոնք որպես ենթասպա ծառայել են 5 և ավելի տարի, որից առնվազն մեկ տարին՝ ավագ ենթասպաներով համալրման ենթակա պաշտոններում.
բ) շնորհվում է նաև ենթասպայական պաշտոններում՝ 10 և ավելի տարի անբասիր ծառայության համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:
(23-րդ հոդվածը խմբ. 07.04.16 ՀՕ-44-Ն)
Հոդված 24. | «Կրտսեր լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը |
(հոդվածն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-305-Ն)
Հոդված 25. | «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը |
«Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհվում է`
ա) համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած ծառայողներին.
բ) ենթասպաներին` «լեյտենանտ» հաստիքային և ավելի բարձր հաստիքային պաշտոնի փոխադրվելու դեպքում, եթե ստացել են բարձրագույն կրթություն.
գ) փրկարարական ծառայության ընդունված և «լեյտենանտ» ու ավելի բարձր հաստիքային պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն պաշտոնի անձնագրով սահմանված բարձրագույն մասնագիտական կրթություն.
դ) 5 և ավելի տարի ենթասպայական պաշտոնում ծառայած բարձրագույն կրթություն չունեցող, դրական բնութագրվող ենթասպաներին` ծառայությունից ազատվելու դեպքում.
ե) (կետն ուժը կորցրել է 07.04.16 ՀՕ-44-Ն)
զ) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` բարձրագույն կրթության առկայության դեպքում` միջին խմբի պաշտոնի նշանակվելիս:
(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 26. | Հերթական փրկարարական կոչում շնորհելը |
1. Հերթական փրկարարական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե ծառայողի զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է շնորհվող փրկարարական կոչմանը:
Հերթական փրկարարական կոչում շնորհվում է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր և դոկտորանտ ծառայողներին հերթական փրկարարական կոչում, մինչև «գնդապետը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական փրկարարական կոչումը համապատասխանում է մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսված փրկարարական կոչմանը:
Տվյալ փրկարարական կոչումը կրելու ժամկետն անցած ունկնդիրներին, ադյունկտին (ասպիրանտին), օրդինատորին և դոկտորանտին համապատասխան նախարարը բացառության կարգով կարող է շնորհել մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճան բարձր փրկարարական կոչում` ուսման առաջադիմության կամ գիտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
3. Հերթական կոչումը կարող է շնորհվել վաղաժամկետ` փրկարարական ծառայության կազմակերպման գործում նշանակալի անձնական վաստակ ունեցող և անձնական ներդրման, պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ կատարող ծառայողներին, բայց տվյալ կոչումով առնվազն վեց ամիս ծառայելուց հետո և զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված փրկարարական կոչումից ոչ բարձր:
4. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում ծառայողին չի շնորհվում փրկարարական կոչում, ինչպես նաև վերը նշված ժամանակահատվածը չի հաշվարկվում փրկարարական կոչումով ծառայության ժամկետում:
5. Փրկարարական ծառայության պաշտոնի նշանակելու ժամանակ հերթական կոչում շնորհելիս հաշվի է առնվում նախկին կոչումով պահեստազորում եղած ժամանակահատվածը: Այս դեպքում հերթական կոչումը շնորհվում է փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնում վեց ամիս ծառայելուց հետո:
(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-44-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 27. | Հերթական փրկարարական կոչում շնորհելու կարգը |
1. Տվյալ փրկարարական կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է փրկարարական ծառայության ժամկետում և դրանում հաշվի են առնվում`
ա) անհիմն քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ծառայությունից անօրինական ազատելու և հետագայում վերականգնելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածը.
բ) կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի, կլինիկական օրդինատուրայի ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ սովորող «լեյտենանտ» և ավելի բարձր փրկարարական կոչում ունեցող ծառայողներին հերթական փրկարարական կոչում, մինչև «մայորը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը` մինչև ուսման ընդունվելը զբաղեցրած պաշտոնը և դրանում կատարված փոփոխությունները հաշվի չառնելով:
Հոդված 28. | Փրկարարական կոչումը վերականգնելը |
1. Նախկին փրկարարական կոչումը վերականգնում է փրկարարական կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը` կոչումից զրկված անձանց դատվածության հանման կամ մարման դեպքերում:
2. Փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ զեկուցագրերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստացիոն հանձնաժողովը քննարկում է ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Դրական հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովը նախապատրաստում է փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ միջնորդագիր, որին ընթացք է տրվում կոչում շնորհելու ներկայացման համար սահմանված կարգով:
3. Անօրինական դատապարտված քաղաքացիների նախկին փրկարարական կոչումը վերականգնվում է փրկարարական կոչումից զրկվելու օրվանից` արդարացման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
(28-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 29. | Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները, մրցույթը |
(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն)
1. Սույն օրենքով սահմանված կարգով փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի կամ այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), և դիմելու պահին չի լրացել վերջիններիս 35 տարին: Փրկարար ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) փրկարար ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող փրկարարական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:
2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
3. Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար կարող են սահմանվել այլ (այդ թվում` տարիքային) պահանջներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
4. Փրկարար ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարար ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ, եթե բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:
5. Փրկարար ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն և (կամ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
6. Բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ և 8.1-ին մասերով սահմանված դեպքերի, մյուս փրկարարական ծառայողները ծառայության անցնում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի ժամանակ ստուգվում է մասնակցի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածությունը: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
7. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 32-րդ և 63-րդ հոդվածների պահանջները:
8. Փրկարարական ծառայողների առաջխաղացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված մրցույթի արդյունքների հիման վրա:
(29-րդ հոդվածը փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 30. | Ծառայողի երդումը |
Առաջին անգամ փրկարարական ծառայությունում ծառայության անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև տալիս են հետևյալ տեքստով երդում.
«Ես, անցնելով փրկարարական ծառայության Փրկարար ծառայությունում, հանդիսավոր կերպով երդվում եմ անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, կատարել Սահմանադրության և օրենքների պահանջները, բարեխղճորեն կատարել իմ պաշտոնեական պարտականությունները: Երդվում եմ:
(30-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 31. | Ծառայողին պաշտոնի նշանակելը |
1. Փրկարարական ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը:
2. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը` անմիջական ղեկավարի առաջարկությամբ:
3. Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար վարվում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարելու կարգը և առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
(31-րդ հոդվածը լրաց. 18.03.09 ՀՕ-60-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ. 07.04.16 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 32. | Փրկարար ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, փրկարար ծառայության պաշտոնի անձնագրի, կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները |
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
1. Փրկարար ծառայության ղեկավար նշանակվում է փրկարարական ծառայության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոն, փրկարարական ծառայության բարձրագույն կամ վերջին հինգ տարիներին` գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
2. Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարար ծառայության ղեկավարի պաշտոն, փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին հինգ տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
2.1. Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի վարչության պետ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի պաշտոն, բարձրագույն խմբի պաշտոն կամ մեկ տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարար ծառայության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
3. Փրկարար ծառայության պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
4. Փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին երկու տարում զբաղեցրել են փրկարարական ծառայության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ավագ խմբի պաշտոն և ունեն փրկարար ծառայության մայորից ոչ ցածր կոչում կամ ունեն հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ: Գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի կամ բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
5. Փրկարարական ծառայության ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
7. Համապատասխան նախարարության կամ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ու ծառայության գործուղված անձինք նշանակվում են ծառայության միջին խմբից ոչ բարձր պաշտոններում:
8. Փրկարարական ծառայության միջին և ավելի բարձր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է միայն բարձրագույն կրթության առկայության դեպքում:
8.1. Ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած փրկարարական ծառայության ծառայողները նշանակվում են իրենց կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված փրկարարական ծառայության պաշտոնի, իսկ նման թափուր պաշտոն չլինելու դեպքում` ուսման մեկնելուց առաջ զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:
9. Փրկարար ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայության պաշտոն զբաղեցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող (բացառությամբ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում ծառայության ընդունվողների) և աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև պաշտոնի նշանակվելը լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ներգրավվում են եռամսյա ուսումնական դասընթացների նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում, և նրանց հետ կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետային (ուսումնական փորձաշրջանի ժամկետով) աշխատանքային պայմանագիր, և վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
10. Փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիները: Նման քաղաքացիները մրցույթի արդյունքում պաշտոնի են նշանակվում հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի սահմանած կարգով և պայմաններով` լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:
Եթե նշված քաղաքացիները մինչև պարտադիր զինվորական ծառայության համար սահմանային տարիքի լրանալը կորցնում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը, ապա պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ընդհանուր հիմունքներով:
11. (մասն ուժը կորցրել է 07.04.16 ՀՕ-44-Ն)
11.1. Փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանում է կառավարությունը:
12. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու և համապատասխան նախարարության միջև կնքվում է 1-ից 5 տարի ժամկետով պայմանագիր, որը ստորագրում է`
ա) բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար համապատասխան նախարարը.
բ) կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության տնօրենը:
12.1. Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում փրկարարական ծառայողի հետ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է կողմերի համաձայնությամբ՝ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներով:
13. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-305-Ն)
14. Պայմանագրի օրինակելի ձևը, կնքելու կարգը սահմանում է համապատասխան նախարարը:
15. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից` սույն հոդվածի 12-րդ մասում նշված, պայմանագիրը ստորագրող պաշտոնատար անձի հրամանով:
16. Պայմանագրի գործողությունը դադարում է`
ա) ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում պաշտոնից ազատելու օրը.
բ) ծառայողին կադրերի ռեզերվից հանելու օրը.
գ) ծառայողի զոհվելու (մահանալու), նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու օրը.
դ) ծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու օրը.
ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու օրը.
զ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու օրը.
է) դատական կարգով փրկարարական կամ պետական այլ ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու օրը.
ը) օրենքով սահմանված այլ դեպքերում:
(32-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց., փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ., լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 33. | Ծառայողների կատարողականի գնահատման կարգը |
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
1. Փրկարարական ծառայողի կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
(33-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 34. | Ծառայողի վերապատրաստումը (որակավորումը) |
1. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները հինգ տարին մեկ ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման) համապատասխան նախարարության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
2. Վերապատրաստում (որակավորում) կարող են անցնել նաև փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
4. Սույն հոդվածով սահմանված վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
5. Վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանում է կառավարությունը:
(34-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ
Հոդված 35. | Ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելը, տեղափոխելը |
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
1. Փրկարարական ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Փրկարարական ծառայողի տեղափոխում, փոխադրում իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայությունից հետո:
(35-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 36. | Ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը |
1. Ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`
ա) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` Փրկարար ծառայության այլ ստորաբաժանումում` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո.
բ) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում` ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.
գ) այլ պաշտոնի, առողջական վիճակից ելնելով` համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.
դ) ատեստավորման արդյունքում` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում այլ պաշտոնի, բայց զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր:
2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն 3 տարի առաջ:
(36-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 37. | Ծառայողի իրավունքները |
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, փրկարարական ծառայողների հիմնական իրավունքներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.
բ) առողջության պահպանումը.
գ) փրկարար ծառայության պաշտոնի և կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.
դ) նշանակման արդյունքները բողոքարկելը.
ե) արտակարգ իրավիճակի վայրում բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ մուտք գործելը.
զ) մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կապի, տրանսպորտի և այլ նյութական միջոցներ օգտագործելը:
(37-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 38. |
Ծառայողի պարտականությունները |
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, փրկարարական ծառայողի հիմնական պարտականություններն են՝
ա) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
բ) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
գ) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
դ) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
ե) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
զ) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
է) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
ը) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն ստանալը.
թ) պահանջել արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից` պահպանել անվտանգության կանոնները:
2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
(38-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 39. | Փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները |
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ փրկարարական ծառայողն իրավունք չունի՝
1) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի.
2) լինելու որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվելու քաղաքական գործունեությամբ.
3) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց:
(39-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-97-Ն, 19.03.12 ՀՕ-122-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ վարձատրությունը, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն)
Հոդված 40. |
Ծառայողի վարձատրությունը |
(վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-166-Ն)
1. Փրկարարական ծառայության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:
2. Փրկարարական ծառայության ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(40-րդ հոդվածը խմբ. 12.12.13 ՀՕ-166-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 41. | Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը |
(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-166-Ն)
Հոդված 42. | Փրկարարական ծառայության կոչման հավելավճարը |
(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-166-Ն)
Հոդված 43. |
Ծառայողին տրվող սննդի փոխհատուցման գումարը |
(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-166-Ն)
Հոդված 44. | Ծառայողին ծառայության ստաժի համար տրվող հավելավճարը |
(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-166-Ն)
Հոդված 45. | Աշխատաժամանակի տևողությունը |
1. Ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` 40 ժամ տևողությամբ:
2. Առողջության համար վնասակար պայմաններում ծառայողական պարտականություններ կատարող ծառայողների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն:
3. Աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող ծառայությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև այդ աշխատաժամանակի տևողությունը և վարձատրության պայմանները սահմանում է կառավարությունը:
Հոդված 46. | Արտաժամյա ծառայությունը |
1. Ծառայողը արտաժամյա ծառայության ներգրավվում է`
ա) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ժամանակ.
բ) ռազմական դրության ժամանակ.
գ) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ.
դ) ուսումնական հավաքների և վարժանքների ժամանակ.
ե) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:
(նախադասությունները հանվել են 12.12.13 ՀՕ-166-Ն)
Արտակարգ իրավիճակների դեպքում ծառայողին թույլատրվում է ներգրավել այլ տևողությամբ արտաժամյա ծառայության, բայց օրական 12 ժամից ոչ ավել: Այս դեպքում օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 20 ժամը:
(46-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 12.12.13 ՀՕ-166-Ն)
Հոդված 47. | Հանգստյան և տոն օրերին ծառայողին ծառայության ներգրավելը |
Ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին, որի համար նրան մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է այլ հանգստյան օր կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
(47-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն)
Հոդված 48. | Հերթափոխային աշխատանքը |
Ծառայության առանձնահատկություններից ելնելով` ծառայությունը կարող է տարվել մեկ լրիվ օր տևողությամբ` օրենքով սահմանված գիշերային ծառայության հավելավճարի և այլ գումարների վճարմամբ, որից հետո ծառայողին տրվում է 3 օր հանգիստ:
Հոդված 49. | Ծառայողի արձակուրդը |
1. Ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետևյալ արձակուրդները.
ա) հերթական.
բ) ուսումնական.
գ) լրացուցիչ.
դ) հիվանդության պատճառով.
ե) հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի, ընդ որում` վարձատրությունը պահպանվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ:
2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով:
Ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործած արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` կառավարության սահմանած կարգով:
3. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում կարող է ընդհատվել ծառայողի արձակուրդը, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխային խնամելու արձակուրդի:
4. Սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված արձակուրդների հանրագումարը տարեկան չպետք է գերազանցի 55 օրը:
(49-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն)
Հոդված 50. | Հերթական արձակուրդը |
1. Ծառայողներին յուրաքանչյուր տարի տրվում է հերթական արձակուրդ, որի տևողությունը սահմանվում է`
ա) մինչև 15 օրացուցային տարի ծառայության համար` 30 օր.
բ) 15-25 օրացուցային տարի ծառայության համար` 40 օր.
գ) 25 և ավելի օրացուցային տարի ծառայության համար` 45 օր:
2. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում` համապատասխան նախարարի սահմանած կարգով:
3. Ծառայողի խնդրանքով հերթական արձակուրդը կարող է տրվել մաս-մաս` 15 օրից ոչ պակաս տևողությամբ:
Ծառայող ամուսինների ցանկությամբ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:
(50-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 51. | Ուսումնական արձակուրդը |
1. Փրկարարական ծառայության և օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողներին տրվում է`
ա) ձմեռային արձակուրդ` 15 օր տևողությամբ.
բ) ամառային արձակուրդ` 30 օր տևողությամբ:
2. Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սովորող փրկարարական ծառայության ծառայողներին ուսումնական արձակուրդ տրամադրվում է ուսումնաքննական ժամկետներին համապատասխան` ընդ որում` տարվա մեջ 40 օրը գերազանցելու դեպքում ավելի օրերի համար ծառայողին վարձատրություն չի վճարվում:
3. Օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողներին վճարվող վարձատրության չափը և վճարման կարգը սահմանում է կառավարությունը:
(51-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն)
Հոդված 52. | Լրացուցիչ արձակուրդը |
1. Փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդը տրվում է`
ա) ծառայության հատուկ պայմանների և վնասակար աշխատանք կատարելու համար` մինչև 10 օր տևողությամբ.
բ) ընտանեկան հանգամանքների բերմամբ և այլ հարգելի պատճառներով` 10 օր տևողությամբ:
2. Ծառայողի ցանկությամբ լրացուցիչ արձակուրդը միացվում է հերթականին:
3. Լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ և այլ պայմանների ցանկը սահմանում է կառավարությունը:
Հոդված 53. | Հիվանդության արձակուրդը |
1. Հիվանդության պատճառով ծառայողին արձակուրդ տրվում է համապատասխան նախարարի ստեղծած բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Մինչև համապատասխան նախարարության բժշկական հանձնաժողովի ստեղծումը եզրակացությունը տալիս է կառավարության լիազորած համապատասխան բժշկական հանձնաժողովը:
2. Հիվանդության պատճառով ծառայողին տրվում է արձակուրդ 30-60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի:
3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամկետներ՝ վեց ամսից ոչ ավելի:
Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել համապատասխան նախարարի որոշմամբ՝ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո ծառայողները ենթակա են բժշկական հանձնաժողովի հետազոտման՝ փրկարարական ծառայությանը պիտանելիությունը որոշելու համար:
4. Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում:
5. Ծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:
(53-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 54. | Հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը |
1. Կին ծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում դրամական ու նյութական բավարարումները պահպանվում են: Դրանից առաջ կամ անմիջապես հետո կին ծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է տվյալ տարվա համար չօգտագործված հերթական տարեկան արձակուրդը:
Մինչև երեխայի երկու տարին լրանալը, կին ծառայողին իր ցանկությամբ տրվում է արձակուրդ: Այդ ժամկետում կին ծառայողին տրվում է երեխայի խնամքի համար նախատեսված նպաստ՝ կառավարության սահմանած չափով և կարգով:
(պարբերությունն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-225-Ն)
3. Կին ծառայողի դիմումի հիման վրա, երեխայի երկու տարեկան դառնալուց հետո, նրան տրվում է լրացուցիչ անվճար արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս:
4. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդի ժամկետը հաշվարկվում է կին ծառայողի անընդհատ ծառայության ստաժում՝ պաշտոնային դրույքաչափը սահմանելու, երկարամյա ծառայության համար հավելավճար վճարելու, միանվագ դրամական պարգևատրման, կենսաթոշակ հաշվարկելու և փրկարարական ծառայության կոչում շնորհելու համար:
Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին ծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում են:
5. Հղիության և ծննդաբերության տարում կին ծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում՝ ավարտվելու օրվանից համամասնաբար՝ մինչև օրացուցային տարվա ավարտը, ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց՝ երկու և կես օր հաշվարկով:
(54-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-225-Ն)
Հոդված 55. | Արձակուրդ տալու կարգը և առանձնահատկությունները |
1. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ համաձայն հաստատված պլանի: Արձակուրդ տալու կարգը և հերթականությունը սահմանում է համապատասխան նախարարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը՝ հաշվի առնելով արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը:
2. Հերթական արձակուրդից ծառայողին կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ արձակուրդ տրամադրած պաշտոնատար անձի հրամանով: Նման դեպքում չօգտագործված արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:
3. Հերթական արձակուրդի օգտագործման ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է՝
ա) մարտական գործողությունների մասնակիցներին.
բ) մինչև 16 տարեկան 3 և ավել երեխա ունեցող ծառայողներին.
գ) հաշմանդամ ամուսին կամ երեխա ունեցող ծառայողներին.
դ) 15 տարուց ավելի փրկարարական ծառայության ստաժ ունեցող ծառայողներին:
4. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով ծառայողը չի օգտվել հերթական և լրացուցիչ արձակուրդից, ապա արձակուրդը տրվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:
Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:
5. Ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում` ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են՝ ավելացման միտումով:
6. Ծառայությունից ազատվելու դեպքում ծառայողին չօգտագործած հերթական արձակուրդի օրերի դիմաց վճարվում է դրամական փոխհատուցում, որի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է կառավարությունը:
(55-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 56. | Փրկարարական ծառայության համազգեստը |
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ծառայողին տրվում է փրկարարական ծառայության համազգեստ:
2. Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը, օգտագործման ժամկետները սահմանում է կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 9
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ
Հոդված 57. | Ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները |
1. Փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Փրկարարական ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով որոշ խրախուսանքի տեսակների կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել փրկարար ծառայության տնօրենին:
2. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:
3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար փրկարարական ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով:
4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
5. Փրկարար ծառայության ղեկավարի և նրա տեղակալների նկատմամբ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
7. Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված շնորհակալության հայտարարում, դրամական պարգևատրում և հուշանվերով պարգևատրում խրախուսանքների տեսակներից բացի, լիազոր մարմնի ղեկավարը կիրառում է նաև խրախուսանքի հետևյալ միջոցները.
ա) հատուկ կրթաթոշակի նշանակում,
բ) կրթաթոշակի բարձրացում:
(57-րդ հոդվածը փոփ. 17.09.09 ՀՕ-173-Ն, 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց. 12.12.13 ՀՕ-166-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 58. | Ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը: Փրկարարական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված նախազգուշացում և նկատողություն տույժերից բացի, կարող են կիրառվել նաև հետևյալ տույժերը.
ա) հերթական արձակման իրավունքից զրկում.
բ) հատուկ կրթաթոշակից զրկում.
գ) ուսումնական հաստատությունից ազատում:
3. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տույժերի նշանակման լիազորություն կարող է պատվիրակվել փրկարար ծառայության տնօրենին:
4. Փրկարար ծառայության պաշտոնյաների նկատմամբ կարգապահական տույժեր կարող է կիրառել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
(58-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ., լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 59. | Ծառայողական պարտականությունների կասեցումը |
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 09.01.17-ից` սույն օրենքի 113-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն)
8. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
9. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
10. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
11. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
12. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
13. Ծառայողական քննության ժամանակահատվածում ծառայողի լիազորությունները կարող են կասեցվել վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:
14. (մասն ուժը կորցրել է 25.03.21 ՀՕ-125-Ն)
(59-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ. 24.10.19 ՀՕ-203-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-19-Ն, փոփ. 25.03.21 ՀՕ-125-Ն)
Հոդված 60. | Ծառայողների էթիկայի հանձնաժողովը |
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
1. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
(60-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Գ Լ ՈՒ Խ 10
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 61. | Փրկարարական ծառայությունից ազատելը |
1. Ծառայողները փրկարարական ծառայությունից ազատվում են՝
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.
բ) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու, պետական այլ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու կապակցությամբ.
բ.1) պայմանագրով ամրագրված` ծառայողի կողմից փրկարարական ծառայության անցման պայմանները և պայմանագիրը խախտելու դեպքում.
գ) ծառայության սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.
դ) հիվանդության պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա.
ե) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
զ) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.
է) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.
ը) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում` դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.
թ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում (բացառությամբ սույն օրենքի 53-րդ հոդվածի երրորդ մասի) չհաշված հղիության, ծննդաբերության և երեխային խնամելու արձակուրդը.
ժ) Փրկարար ծառայության ուսումնական հաստատության կուրսանտին ուսումնական հաստատությունից ազատելու կապակցությամբ.
ժա) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում.
ժբ) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.
ժգ) պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության դադարման դեպքում:
Ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:
2. Ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը՝ հրամանում նշելով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` ազատման հիմքը:
(61-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ., լրաց. 07.04.16 ՀՕ-44-Ն, փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 62. | Փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը |
1. Ծառայողները զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝
ա) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում այլ պաշտոնի նշանակվելիս.
բ) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
գ) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայությանը սահմանափակ պիտանիության կապակցությամբ բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա, համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում:
դ) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
ե) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը:
(62-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 63. | Փրկարարական ծառայությունում ծառայության տարիքային սահմանափակումները |
1. Ծառայողների համար, ըստ պաշտոնների խմբերի, կիրառվում են հետևյալ տարիքային սահմանափակումները՝
ա) բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար՝ մինչև 65 տարին լրանալը.
բ) գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 60 տարին լրանալը.
գ) ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 55 տարին լրանալը.
դ) կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 50 տարին լրանալը: Բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող և (կամ) բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 3 տարի ժամկետով:
Համապատասխան նախարարը գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 3 տարի, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` 5 տարի ժամկետով:
Համապատասխան նախարարության ուսումնական հաստատություններում փրկարարական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է մինչև նրանց 70 տարին լրանալը երկարաձգել համապատասխան նախարարը:
2. Սույն օրենքի 61-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետին համապատասխան ծառայությունից ազատումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո հաջորդ ամսվա 1-ին:
3. Բարձրագույն փրկարարական կոչում ունեցող, երկարամյա ծառայության հիմքով և հաշմանդամության կապակցությամբ ծառայությունից ազատված քաղաքացիներն ստանում են փրկարարական ծառայության համազգեստ կրելու իրավունք: Առանձին դեպքերում համապատասխան նախարարի հրամանով փրկարարական ծառայության համազգեստ կրելու իրավունք կարող է վերապահվել այլ անձանց:
(63-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 64. |
Ծառայողների կադրերի ռեզերվը |
1. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 62-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները:
2. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը:
3. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա փրկարար ծառայության ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ծառայողները գրանցվում են փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում մինչև 3 տարի ժամկետով: Նշված ծառայողների վարձատրությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:
5. Սույն օրենքի հիման վրա փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է կառավարությունը:
6. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
(64-րդ հոդվածը խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 65. | Փրկարարական ծառայությունում ծառայության վերականգնումը կամ պաշտոնում վերականգնումը |
Այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ինչպես նաև ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչման կամ պաշտոնի վերականգնման:
Հոդված 66. | Վեճերի լուծման համար դիմելու կարգը և ժամկետները |
Ծառայությունում փոխադրելու, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացնելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, փրկարարական ծառայությունից ազատման հետ չհամաձայնվելու դեպքերում ծառայողը կարող է այդ որոշումը բողոքարկել վերադասության կարգով, համապատասխան հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հոդված 67. | Կոչման շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո |
1. Փրկարարական ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնում ընկած ժամանակահատվածը:
2. Փրկարարական ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում՝ նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:
3. Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնումն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, հատուցումը կատարվում է նրանց զբաղեցրած փրկարարական ծառայության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և փրկարարական ծառայությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով:
(67-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն, 24.10.19 ՀՕ-203-Ն)
Գ Լ ՈՒ Խ 12
համապատասխան նախարարությԱն ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 68. | Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունները |
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Համապատասխան նախարարությունն իր և փրկարարական ծառայության խնդիրների, գործառույթների կատարումը և իր համակարգը բարձր որակավորման մասնագետներով ապահովելու, ծառայողներին վերապատրաստելու (որակավորելու), բնակչության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուսուցումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված գործառույթներն իրականացնելու նպատակով ունի ուսումնական հաստատություններ:
(68-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 69. | Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունը |
1. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունը համապատասխան նախարարության համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ակադեմիա), որն իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստում, վերաորակավորում, հետբուհական և լրացուցիչ կրթական ու գիտական ծրագրեր:
2. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, որոնք իրականացնում են միջին մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և լրացուցիչ կրթական ծրագրեր սույն հոդվածի առաջին մասում նշված բնագավառներում:
3. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության պետի պաշտոնը փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն է:
4. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության պետի մասնագիտացված տեղակալների, մասնագիտական ֆակուլտետների, ամբիոնների ղեկավարների, նրանց տեղակալների, մասնագիտական առարկաներ դասավանդող պրոֆեսորների, դոցենտների, բարձրագույն ուսումնական հաստատության ասիստենտի պաշտոնները փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ են, իսկ նշված ամբիոնների բաժնի պետերի և դասախոսների պաշտոնները` ավագ խմբի պաշտոններ:
5. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության հիմնարկների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնները համապատասխանում են փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոններին, իսկ դրանց մասնագիտական ստորաբաժանումների ծառայողներինը` միջին խմբի պաշտոններին:
6. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության պետին (ռեկտորին) նշանակում է համապատասխան նախարարը: Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության պետը պետք է ունենա գիտական աստիճան կամ գիտական կոչում, ոչ պակաս 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ:
7. Սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերում նշված փրկարարական ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում է համապատասխան նախարարը:
8. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատության ոչ մասնագիտական առարկաների գծով պրոֆեսորադասախոսական և այլ անձնակազմին, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է ուսումնական հաստատության ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:
10. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը:
(69-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 70. | Ուսուցումը համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում |
1. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատություններում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման կարգով:
2. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ որպես կուրսանտ կարող են ընդունվել մինչև 23 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
3. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները համապատասխան նախարարության ուսումնական հաստատություն որպես կուրսանտ ընդունվելու համար կարող են դիմել`
ա) պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո.
բ) ընդունվելու պահին պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար տարիքը լրացած չլինելու դեպքում.
գ) ընդունվելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու դեպքում:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում համապատասխան նախարարության ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
4.1. Փրկարարական ծառայողները պետական պատվերով առկա ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու դեպքում գործուղվում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություն: Այդ ուսումնական հաստատություններում ուսուցումն ավարտելուց հետո` երկամսյա ժամկետում, փրկարարական ծառայողները նշանակվում են համապատասխան պաշտոնների:
5. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատության ընդունելության քննությունների առարկայական ցանկը և ուսումնական ծրագրերը հաստատվում են օրենքով սահմանված կարգով:
6. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության կուրսանտների, ադյունկտների, ասպիրանտների ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում:
7. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում առկա ուսուցումը դադարեցրած կամ ուսումնական հաստատությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով:
8. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում իրականացվում է նաև հեռակա ուսուցում փրկարարական ծառայության կրտսեր, միջին և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 30 տարեկանը լրանալը` համապատասխան նախարարության տրամադրած ուղեգրերի առկայության դեպքում: Նման ուղեգիր տրվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ատեստավորման արդյունքների հիման վրա:
9. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում կուրսանտների, ադյունկտների ուսուցման կարգը և պայմանները սահմանվում են համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագրքով, որը հաստատում է կառավարությունը:
10. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության կուրսանտ շրջանավարտներին համապատասխան նախարարը շնորհում է փրկարարական ծառայության լեյտենանտի կոչում:
(70-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-236-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 71. | Ուսման ծախսերի փոխհատուցումը |
1. Ծառայողը և համապատասխան նախարարության կողմից ուսուցման գործուղված ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր է փոխհատուցել իր` ուսումնական հաստատությունում ուսման կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցման և վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա`
ա) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
բ) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ծառայությունից.
գ) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ծառայությունից.
դ) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ծառայությունից:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերը, եթե նա`
ա) բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի կամ վերապատրաստումն (որակավորումն) անցնելուց հետո ոչ պակաս, քան երկու տարի.
բ) ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքերում, եթե ծառայողին համապատասխան համարժեք պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է փրկարարական ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:
3. Ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է կառավարությունը:
(71-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Գ Լ ՈՒ Խ 13
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 72. | Ծառայողներին տրվող այլ հավելավճարները |
Հոդված 73. | Ծառայողներին վճարվող պարգևատրումները և միանվագ օգնությունները |
1. Ծառայողներին դրամական պարգևատրումներ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-166-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-166-Ն)
4. Ծառայողը կարող է պարգևատրվել հուշանվերով, որի արժեքը չպետք է գերազանցի պաշտոնային դրույքաչափի տասնապատիկի չափը:
(73-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն)
Հոդված 74. | Ծառայողներին տրվող դրամական օգնության դեպքերը և պայմանները |
(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-166-Ն)
Հոդված 75. | Ծառայողների բուժսպասարկումը |
1. Ծառայողները և նրանց ընտանիքի անդամներն ապահովվում են անվճար որակյալ բուժօգնությամբ համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բուժհիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:
1.1. Մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած փրկարարական ծառայողները, փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում (բացառությամբ, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է) օգտվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված`օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հոգալու իրավունքից:
Այն դեպքերում, երբ ծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, ապա հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում:
2. Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով ազատված, հաշմանդամ դարձած ծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը կատարվում է սույն օրենքով և կառավարության սահմանած կարգով:
3. Համապատասխան նախարարության համակարգում գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն` փրկարարական ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների (այդ թվում` կենսաթոշակառուների ու նրանց ընտանիքների անդամների) բուժսպասարկումը և բուժումը կատարելու նպատակով:
4. Համապատասխան նախարարության բժշկական հաստատությունը արտակարգ իրավիճակների և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ գործում է աղետների բժշկության համակարգում ու իրականացնում է տուժած բնակչության բուժսպասարկում:
5. Համապատասխան նախարարության բժշկական հաստատությունից կարող են օգտվել այլ մարմինների ծառայողները և քաղաքացիները: Այդ մարմինների ցանկը և համապատասխան նախարարության բժշկական հաստատությունից օգտվելու կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Համապատասխան նախարարության բժշկական հաստատությունում փրկարարական ծառայությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
7. Համապատասխան նախարարության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանում է Կառավարությունը:
8. Համապատասխան նախարարության բժշկական հաստատության փրկարարական ծառայության պաշտոնների համապատասխանությունը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պաշտոնների խմբերին սահմանում է Կառավարությունը, իսկ փրկարարական ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում, և կոչումները շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով:
9. Համապատասխան նախարարի հրամանով ձևավորվում է համապատասխան նախարարության բժշկական հանձնաժողով, և սահմանվում են այդ հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանները և լիազորությունները:
10. Սույն հոդվածով նախատեսված բժշկական հաստատությունը ստեղծվում է օրենքով չարգելված միջոցների հաշվին:
(75-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-81-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն)
Հոդված 76. | Ծառայողների տրանսպորտային սպասարկումը |
Ծառայողների ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
Հոդված 77. | Ծառայողների եկամուտները հարկավորելը |
(հոդվածն ուժը կորցրել է 13.11.12 ՀՕ-204-Ն)
Հոդված 78. | Ծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը |
1. Ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամ դարձած ծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքերից ապահովագրվելու համապատասխան` ընդհանուր գումարների նկատմամբ:
3. Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:
4. Պարտադիր պետական ապահովագրության և այլ գումարների հաշվարկումն ու վճարումը կատարում է Փրկարար ծառայության սոցիալական ապահովության ստորաբաժանումը` oրենքով սահմանված կարգով:
(78-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-249-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-103-Ն)
Հոդված 79. | Ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը |
Ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` կառավարության սահմանած կարգով:
Հոդված 80. | Ծառայողի վարձատրության կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-166-Ն)
Հոդված 81. | Ծառայողի վարձատրության և այլ ֆինանսավորման աղբյուրները |
1. Ծառայողների վարձատրության և այլ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից Փրկարար ծառայության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների ծառայողները` մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից:
2. Ռազմական դրության, ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու դեպքում լրացուցիչ ֆինանսական հատկացումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
(81-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Հոդված 82. | Ծառայողին պատճառված վնասի հատուցման կարգը |
Ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը, որը պայմանավորված է ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրիվ չափով:
Գ Լ ՈՒ Խ 14
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
(գլուխն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 83. | Սույն օրենքի 14-րդ գլխի ազդեցությունը |
Հոդված 84. | Ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական կենսաթոշակների տեսակները |
Հոդված 85. | Կենսաթոշակների նշանակման պայմանները |
Հոդված 86. | Կենսաթոշակի ընտրության իրավունքը |
Հոդված 87. | Կենսաթոշակների վճարման միջոցները |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 88. | Երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակման պայմանները |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 89. | Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 90. | Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հաշվարկը |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 91. | Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 92. | Հաշմանդամության կենսաթոշակի չափերը |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 93. | Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելու պայմանները |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 94. | Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 95. | Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 96. | Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակումը և վճարումը պետական խնամքի տակ գտնվող որբ երեխաներին |
Հոդված 97. | Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը |
Հոդված 98. | Կենսաթոշակների նշանակման և մերժման կարգը |
Հոդված 99. | Կենսաթոշակների նշանակման ժամկետները |
Հոդված 100. | Հաշմանդամության կենսաթոշակի հետագա վերահաշվարկը |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 101. | Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ որոշումների բողոքարկումը |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 102. | Դրամական բավարարումը որոշելու կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 103. | Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 104. | Կենսաթոշակի վճարումը |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 105. | Պահումներ կենսաթոշակից |
Հոդված 106. | Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
Հոդված 107. | Սույն օրենքի 14-րդ գլխով սահմանված կենսաթոշակների, պարտադիր պետական ապահովագրության և այլ գումարների հաշվարկումն ու վճարումը |
Գ Լ ՈՒ Խ 15
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 108. | Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմը և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը |
1. Փրկարար ծառայությունում Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմը և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը փրկարարական ծառայող չեն համարվում և աշխատանքի են ընդունվում Փրկարար ծառայության ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության չափերը սահմանում է կառավարությունը:
(108-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց., փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն)
Գ Լ ՈՒ Խ 16
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 109. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հոդված 110. | Ծառայողների առաջին ատեստավորումը |
1. Ծառայողների առաջին ատեստավորումն ավարտվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո: Առաջին ատեստավորումից հետո հաջորդ ատեստավորումն սկսվում է մեկ տարի հետո:
2. Մինչև սույն օրենքով սահմանված ծառայության անցնելը, պահպանվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի զինվորական ու քաղաքացիական անձնակազմի կարգավիճակը և արտոնությունները:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը` առանց բարձրագույն կրթության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:
4. Առանց բարձրագույն կրթության` համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները որակավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի` ուսումնական հաստատություններում ուսուցում անցնելուց հետո, որի կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:
5. Մինչև 2010 թվականը, ավագ խմբում սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի կարող են նշանակվել սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմնում ծառայող միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Նշված քաղաքացիներին պաշտոնի նշանակելիս շնորհվում է կրտսեր լեյտենանտի, իսկ նրանց առաջխաղացումը կատարվում է սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:
6. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի զինծառայողները փրկարարական ծառայության անցնելու դեպքում նրանց հետ կնքվում է փրկարարական ծառայության պայմանագիր, և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված դրամական օգնությունը տրվում է փրկարարական ծառայությունից արձակվելու դեպքում` սույն օրենքի 74-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:
Հոդված 111. | Նախկինում շնորհված կոչումները |
1. Սույն օրենքի 110-րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի ծառայողներին նախկինում շնորհված հատուկ կոչումները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:
Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
2. Սույն օրենքի 110-րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի կառուցվածքային փոփոխություններից հետո Փրկարար ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, տրվում են քաղաքացիական ծառայողի համար սահմանված համապատասխան դասային աստիճաններ:
(111-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Հոդված 112. | Սույն օրենքի 110-րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի կենսաթոշակի անցնելու իրավունք ունեցող զինծառայողների համար տրվող արտոնությունը |
Հոդված 113. | Փրկարարական ծառայությունում ծառայությունը կանոնակարգող կանոնագրքերի և սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը |
1. Փրկարարական ծառայությունում ծառայությունը կանոնակարգող հրդեհային պահպանության մարտական, ծառայության, փրկարարական ծառայության և այլ կանոնագրքերը հաստատվում են օրենքով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
1.1. «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել սույն օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ և 59-րդ հոդվածի 7-րդ մասերը:
2. Սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներում փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
(113-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2005 թ. օգոստոսի 13 Երևան |