ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունիսի 3-ին
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 12-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «մասնակցությունը» բառից հետո լրացնել «և իրական շահառուները» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․
«4. Ընկերությունը կամ օտարերկրյա ապահովագրական Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղը պարտավոր է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով Ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 17 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական: