ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերից հանել «գործընթացի» բառը:
Հոդված 2. Oրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասից հանել «գործընթացում» բառը:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «16. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6. |
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում |
ԿՄ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ»: |
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ավտոտրանսպորտային միջոցների վրա սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրված հավատարմագրերը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 16 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: