Գլխավոր տեղեկություն
Номер
N 835-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.10.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1172
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.10.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.10.2010
Дата вступления в силу
21.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2010 թվականի N 835-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 150-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի դրույթներով` Եվրամիություն ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման գործընթացը կանոնակարգող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման գործառույթները համակարգում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման միջոցառումները կանոնակարգելու մասին» N 150-Ա որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 11
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2010 թ.

հոկտեմբերի 11-ի N 835-Ն
որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Պատասխանատու պետական կառավարման մարմինը

Արդյունքը

1

2

3

4

5

1.

Ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման համար օրենսդրական դաշտի մշակում

2010 թ. նոյեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող մթերքի մնացորդային մոնիթորինգային պլանի վերաբերյալ ՀՀ կառա-վարության որոշման ընդունում

2.

Ձկնաբուծության ոլորտում մակաբուծային հիվանդությունների գնահատում և հաշվետվություններ ներկայացնելը

2010 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

բնագավառում կոմպետենտ փորձագիտական խմբի ձևավորում և մակաբուծային հիվանդությունների վերացման ռազմավարական պլանի մշակում` համաձայն Եվրամիության չափորոշիչների

3.

Ձկների, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի փորձաքննություն մանրէային և վիրուսային հիվանդությունների նկատմամբ, այդ թվում` սալմոնելա և աղիքային խմբի մանրէները, մասնավորապես, E-coli 0157:H7 տարատեսակը, և հիվանդությունների մասին հաշվետվություններ ներկայացնելը

2010 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

համապատասխան կարողություններով լաբորատորիաների ընտրություն և հաշվետվություններ ներկայացնելը

4.

Ձկան, ձկնամթերքի առաջնային մշակման և վերամշակման արտադրամասերում միջազգային չափորոշիչներին համապատասխանող արտադրական (GMP) կամ պատշաճ հիգիենիկ փորձի (GHP) ներդրման սկզբունքների մշակում

2010 թ. դեկտեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

համապատասխան տեխնիկական ուղեցույցի մշակում և միջազգային չափորոշիչներին համապատասխանող վերամշակման արտադրամասի ձևավորման համար պահանջվող բյուջեի հաշվարկում

5.

Ձկան և ձկնամթերքի արտադրությունում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ծրագրի մշակում և ներդրումից բխող հաշվետվություններ ներկայացնելը

2010 թ. դեկտեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ներդրման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը սահմանող` ՀՀ կառա-վարության որոշման ընդունում

6.

Սննդամթերքում մնացորդային նյութերի լաբորատոր հսկողություն իրականացնող լաբորատորիաների ցանցի ձևավորում և միջազգային հավատարմագրման պլանի մշակում

2010 թ. դեկտեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

միջազգային փորձագետների կողմից ընտրված երկու լաբորատորիայի «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության կենտրոն» և «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ների միջազգային հավատարմագրման գործընթացի ծրագրի մշակում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի` որպես ազգային երաշխավորված լաբորատորիա, ճանաչման և միջազգային հավատարմագրման գործընթացի ծրագրի մշակում

7.

Կենդանական ծագում ունեցող սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների և էկոլոգիական աղտոտիչների առավելագույն քանակները սահմանող ՀՀ կառավարության չափորոշիչներին համապատասխան փորձաքննության անցկացում

2010 թ. դեկտեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Եվրամիության որակավորման չափանիշներին համապատասխան` մրցույթի տեխնիկական պահանջի մշակում, լաբորատորիայի ընտրություն և ընտրանքային սննդամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին հաշվետվություններ ներկայացնելը

8.

Եվրամիության փորձին համապատասխան` ռիսկերի գնահատման կենտրոնի ձևավորում`

1) սննդային շղթայում առկա ռիսկերի գնահատման համար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ձևավորում

2) անասնաբուժական ռիսկերի գնահատման համար իրավասու կենտրոնի ձևավորման հարցի քննարկում և առաջարկություն ներկայացնելը

2010 թ. նոյեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

 


ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

սննդի անվտանգության իրավասու մարմնին օժանդակող կենտրոնի ձևավորման համար ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կանոնադրության փոփոխություն և 2011 թվականից 20 մլն դրամ բազային ֆինանսավորման հատկացում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան