ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2012 թվականի N 1264-Ա
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԹԱՎՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին 2012 թվականի դեկտեմբերի 23-24-ը գործուղել Թավրիզ (Իրանի Իսլամական Հանրապետություն)՝ Հայ-իրանական միջկառավարական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված միջոցառումների իրականացման համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի` Թավրիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրվող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Թավրիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2012 թ. դեկտեմբերի 21 Երևան |