ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2012 թվականի N 395-Ա
Ս. ԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՆԻՇ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուս-սերբական հումանիտար կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Ս. Ազարյանի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Ա. Վարդանյանի` 2012 թվականի ապրիլի 23-27-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) և 2012 թվականի ապրիլի 25-ին Նիշ (Սերբիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Ընդունել ի գիտություն, որ ապրիլի 25-ին Մոսկվա-Նիշ-Մոսկվա չվերթի ճանապարհածախսը կատարվել է հրավիրող կողմի հաշվին։
(1-ին կետը խմբ. 07.06.12 N 497-Ա)
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ս. Ազարյանի՝ Մոսկվա և Նիշ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 3 Երևան |
|