«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2004 թվականի N 1854-Ն
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը խմբ. 05.04.07 N 363-Ն)
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(Նախաբանը խմբ. 05.04.07 N 363-Ն)
1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 05.04.07 N 363-Ն)
11. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիրը` համաձայն N 2 հավելվածի:
(11 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
2. Սահմանել, որ՝
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)
բ) վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանվում է 1400 դրամ, իսկ 2008 թվականից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի 8 տոկոսի չափով, որի նկատմամբ հաշվարկվում են պետական հարկերը և սոցիալական վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 0,75 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (գրասենյակային ապրանքներ և նյութեր, գործուղման, կապի և էլեկտրաէներգիայի ծախսեր), իսկ 0.75 տոկոսը` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից հաստատվող և համայնքների կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (գրասենյակային ապրանքներ և նյութեր գործուղման, կապի և էլեկտրաէներգիայի ծախսեր) ֆինանսավորմանը: Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին) ծրագրի ուղեկցման աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների 50 տոկոսը բաշխել համայնքներին` ըստ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված և իրականացվող ծրագրերի:
(2-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն, 05.04.07 N 363-Ն)
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը բաշխել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցներն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) աշխատանք փնտրող անձանց թիվը, գործազրկության մակարդակը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, մարզպետարաններից ստացված ծրագրերի հայտ-առաջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում ծրագրով նախատեսված գումարի օգտագործման չափը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ հաստատել զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը:
(3-րդ կետը խմբ., փոփ. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 05.04.07 N 363-Ն)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 434 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը և 2002 թվականի ապրիլի 29-ի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 473 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(Վերնագիրը խմբ. 05.04.07 N 363-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Վարձատրվող հասարակական աշխատանքները գործազուրկների և սույն կարգով նախատեսված աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման, նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող և մատչելի աշխատանքների իրականացման ծրագիր է (այսուհետ` ծրագիր), որն ունի սոցիալական օգտակար ուղղվածություն և նպատակաուղղված է համայնքի սոցիալ-կենցաղային նշանակության աշխատանքների կատարմանը:
2. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են`
ա) ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների նորոգման, կառուցման, կանաչապատման, ծառատնկման և անտառի վերականգնման օժանդակ աշխատանքները.
բ) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները.
գ) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, մանկատուն, ծերանոց և նմանատիպ այլ կազմակերպություններ) նորոգման օժանդակ աշխատանքները.
դ) սոցիալական ոլորտի կազմակերպությունների շենքերի վերանորոգման և շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքները.
ե) ջրավազանների և ոռոգման համակարգերի, ջրմուղ-կոյուղու ցանցի նորոգման օժանդակ աշխատանքները.
զ) պատմաճարտարապետական հուշարձանների, մշակութային օջախների վերանորոգման օժանդակ աշխատանքները:
(2-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն)
3. Ծրագրում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) մարզային կամ տարածքային կենտրոնում (այսուհետ` կենտրոն) հաշվառված գործազուրկները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատանք փնտրող անձինք, ինչպես նաև աշխատանք փնտրող այլ անձինք:
(3-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 05.04.07 N 363-Ն)
31. Ծրագրի տևողությունը մինչև 3 ամիս է:
(31 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
4. Ծրագրում ընդգրկված գործազրկության նպաստ ստացող անձանց գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է ծրագրին մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
5. Ծրագրում ընդգրկված անձի ստացած աշխատավարձը, ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ, որպես եկամուտ չի հաշվարկվում:
6. Ծրագրում ընդգրկված անձանց վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջները:
7. Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:
71. Համայնքի ղեկավարը (այսուհետ՝ պատվիրատու) յուրաքանչյուր տարվա մինչև հուլիսի 20-ը մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի հայտ-առաջարկը, որտեղ նշվում են ծրագրի անվանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ մարդ/օրերի թիվը, տևողությունը: Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) ամփոփում է համայնքներից ստացված հայտ-առաջարկները և արդյունքները մինչև հուլիսի 30-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
(71 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
II. ԾՐԱԳՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ, ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
8. Ծրագիրն իրականացվում է պատվիրատուի կողմից մարզպետարան ներկայացված հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի հայտ-առաջարկին համապատասխան, որտեղ նշվում է կատարման ենթակա աշխատանքների ցանկը, մարդ/օրերի թիվը, նախատեսվող ֆինանսական ներդրումների չափը, անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը և իրականացման ժամանակացույցը:
Մարզպետը (Երևանի քաղաքապետը) տվյալ տարվա համար մարզին (Երևանի քաղաքապետարանին) հատկացված ֆինանսական միջոցները բաշխում է համայնքների միջև` ելնելով համայնքում առկա գործազուրկների թվից, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թվից, աշխատանք փնտրող անձանց թվից և համայնքների կողմից մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) ներկայացված հայտ-առաջարկությունից:
Ֆինանսական միջոցների բաշխումը, ծրագրերի ուղղվածությունը և դրանց ներկայացման ժամանակացույցն ըստ համայնքների հաստատվում է մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը:
Մարզպետի որոշմամբ հաստատված ժամանակացույցը տրամադրվում է տեղական ինքնակառավարման մարմիններին և տարածքային կենտրոններին:
Հաստատված ժամանակացույցից և ծրագրերի ուղղվածությունից դուրս այլ ծրագրեր քննարկման ենթակա չեն, բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի, կամ, եթե առկա են չծախսված ֆինանսական միջոցներ:
(8-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 05.04.07 N 363-Ն)
9. Ծրագիրն իրականացնում է պատվիրատուն կամ նրա կողմից ընտրված որևէ կազմակերպություն (այսուհետ՝ ծրագիր իրականացնող կազմակերպություն):
Պատվիրատուի կողմից ծրագիրն իրականացվելու դեպքում պատվիրատուն նշանակում է ծրագրի պատասխանատու:
10. Ծրագիրը կազմվում է, ելնելով համայնքի սոցիալ-կենցաղային, բնապահպանական, սոցիալական ենթակառուցվածքների բարեկարգման անհրաժեշտությունից, հաշվի առնելով տարածքային կենտրոնում հաշվառված և վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց թիվը: Ծրագիրը պետք է պարունակի տվյալներ պատվիրատուի և ծրագիր իրականացնող կազմակերպության անվանման, ծրագրի նպատակի և նրա հիմնավորվածության, աշխատանքի բնույթի և կատարվող աշխատանքների ծավալի, իրականացման վայրի և ժամկետի, սպասվող արդյունքի, մարդ/օրերի թվի, ինչպես նաև նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախահաշվի մասին, որտեղ պետք է նշված լինի պատվիրատուի (ծրագիրն իրականացնող կազմակերպության) կողմից կատարվելիք ներդրումների (այդ թվում` միջազգային կամ այլ կազմակերպությունների համաֆինանսավորմամբ կատարվող) չափաքանակների և տեսակների (այդ թվում` մասնագիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ) մասին տվյալներ: Ծրագիրը պետք է լինի թելակարված, պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված, կնքված և էջանշված:
(10-րդ կետը լրաց. 05.04.07 N 363-Ն)
11. Պատվիրատուն, սույն կարգի 8-րդ կետում նշված ժամանակացույցին համապատասխան եռօրյա ժամկետում մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում ծրագրի նախագիծ` երեք օրինակից` ծրագրի իրականացմանը մասնակցելու ենթակա անձանց թիվն ապահովելու վերաբերյալ տարածքային կենտրոնի կողմից տրված գրավոր տեղեկանքի հետ միասին (այսուհետ` տեղեկանք):
(11-րդ կետը փոփ. 05.04.07 N 363-Ն)
12. Սույն կարգի 8-րդ կետում նշված ժամանակացույցին և ծրագրերի ուղղվածությանը համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) ներկայացված ծրագրի նախագիծը մարզպետի (Երևանի քաղաքապետի) հանձնարարությամբ հնգօրյա ժամկետում քննարկվում է զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով):
13. Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագիրը հաստատվում է մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ՝ հնգօրյա ժամկետում:
Հաստատված ծրագրի երկու օրինակը մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշման հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է պատվիրատուին:
Մարզպետը (Երևանի քաղաքապետը) պատվիրատուի հետ կնքում է ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիր` համաձայն N 2 հավելվածի:
(13-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն)
14. Սույն կարգի 10-րդ կետում նշված պահանջները չբավարարելու դեպքում ծրագիրը մերժվում է հանձնաժողովի կողմից և ծրագրի երկու օրինակն ու այն մերժելու մասին մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշումը, համապատասխան գրությամբ, եռօրյա ժամկետում վերադարձվում է պատվիրատուին:
141. Ծրագիրը հավանության արժանացնելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի հիմնավորված:
(141 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
15. Պատվիրատուն ծրագիրը մերժելու մասին հանձնաժողովի եզրակացությունը կամ մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:
(15-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
16. Պատվիրատուն տվյալ տարվա համար հաստատված ծրագրերը և ֆինանսական միջոցների բաշխումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով կազմում և հաստատում է ծրագրով համայնքին հատկացված միջոցների ծախսերի նախահաշիվ:
(16-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն)
17. (17-րդ կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)
18. (18-րդ կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)
19. (19-րդ կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)
20. Ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսվում են հաստատված ծրագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Սահմանված ժամկետում ծրագիրը չսկսվելու դեպքում պատվիրատուն եռօրյա ժամկետում գրավոր բացատրություն է ներկայացնում մարզպետին (Երևանի քաղաքապետին)` ծրագրի իրականացման ժամկետները փոփոխելու կամ ծրագիրը չսկսելու մասին համապատասխան որոշում ընդունելու համար:
(20-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն)
21. Պատվիրատուն եռօրյա ժամկետում մարզպետի որոշումը և հաստատված ծրագրի մեկ օրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն, որը մինչև հաջորդ ամսվա 5-ը նախորդ ամսվա հաստատված ծրագրերի մասին հայտնում է գործակալության համապատասխան բաժին:
(21-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
22. Տարածքային կենտրոնը սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց առաջարկում է տվյալ ծրագրով նախատեսված աշխատանքները, իսկ այդ աշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը ծրագիրն սկսելուց հինգ օր առաջ տրամադրում է ծրագրի պատվիրատուին:
23. Պատվիրատուն տարածքային կենտրոնի կողմից գործուղված անձանց հետ կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագրեր` այդ մասին հնգօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնելով տարածքային կենտրոն:
231. Պատվիրատուն վարչական շենքի տեսանելի վայրում տեղեկատվություն է փակցնում ծրագրի բովանդակության, տևողության և մասնակիցների մասին:
(231 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
24. Ծրագիրն իրականացվում է բացառապես ծրագրով նախատեսված աշխատանքներին համապատասխան:
25. Յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ օրերի ընթացքում ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կամ ծրագրի պատասխանատուն պատվիրատուի հաստատմանն է ներկայացնում նախորդ ամսում կատարված աշխատանքների կատարողական ակտը (ձև N 1) և սույն կարգի 22-րդ կետով նախատեսված անձանց հաճախումների (մարդ/օրերի) տեղեկանքը (ձև N 2)` 2 օրինակից, որի մեկ օրինակը պատվիրատուն տրամադրում է տարածքային կենտրոնին:
(25-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
251. Ծրագրի իրականացման ընթացքում տարածքային կենտրոնն իրականացնում է ծրագրի մասնակիցների հաճախելիության մոնիթորինգ:
(251 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
26. Պատվիրատուն սույն կարգի 25-րդ կետում նշված կատարողական ակտի հիման վրա մինչև տվյալ ամսվա 10-ը մարզպետարան է ներկայացնում վճարման հայտ-պահանջագիր:
27. Պատվիրատուն սույն կարգի 25-րդ կետում նշված կատարողական ակտի և տեղեկանքի հիման վրա կազմում է աշխատավարձի վճարման ցուցակ (ձև N 3):
28. Մարզպետը (Երևանի քաղաքապետը) պատվիրատուներից ստացված, ամփոփված և ըստ համայնքների կազմված ֆինանսավորման հայտը` մինչև տվյալ ամսվա 15-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
(28-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն)
29. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզպետներից (Երևանի քաղաքապետից) ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարումները հիմնավորող փաստաթղթերը:
(29-րդ կետը խմբ. 24.11.05 N 2139-Ն)
30. Վճարման ենթակա գումարը սահմանված կարգով փոխանցվում է տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներով վերջիններիս սպասարկող տեղական գանձապետական բաժիններում բացված «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» եկամտային հաշիվներին:
31. Յուրաքանչյուր ծրագրի իրականացման աշխատանքներում ընդգրկված անձանց աշխատավարձը հաշվարկում, վճարում, դրա նկատմամբ պետական հարկերը և սոցիալական վճարները հաշվարկում ու համապատասխան մարմիններ է փոխանցում պատվիրատուն:
32. Պատվիրատուի կամ ծրագիրն իրականացնող կազմակերպության սխալի հետևանքով չվճարված աշխատավարձի գումարները ենթակա են միանվագ վճարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
33. Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կամ ծրագրի պատասխանատուն ծրագրի ավարտից հետո եռօրյա ժամկետում պատվիրատուին է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով ամփոփ կատարողական ակտ` երկու օրինակից:
Պատվիրատուն ամփոփ կատարողական ակտի մեկ օրինակը կատարված աշխատանքների արդյունավետությունը գնահատող եզրակացության հետ միասին, եռօրյա ժամկետում ներկայացնում է մարզպետին (Երևանի քաղաքապետին):
Մարզպետը (Երևանի քաղաքապետը) սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանագրով սահմանված ժամկետներում ծրագրի կատարման մասին համայնքներից ստացված հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը (աճողական) ստանալուց հետո մինչև տվյալ ամսվա 12-ը ամփոփում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Ծրագիրը համարվում է ավարտված ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերը ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատվելուց հետո: Ծրագրի ավարտի մասին պատվիրատուն գրավոր տեղեկացնում է տարածքային կենտրոնին:
(33-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
34. Սույն կարգի պահանջների խախտմամբ նշանակված և վճարված աշխատավարձը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
35. Ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ մոնիտորինգ և վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված մարմինները:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ, ԾԱՎԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
36. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կամ ծրագրի պատասխանատուն ծրագրի իրականացման ժամկետների կամ իրականացվելիք աշխատանքների ծավալների փոփոխության կամ ժամկետից շուտ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ գրավոր տեղեկացնում է պատվիրատուին, որը, համապատասխան եզրակացությամբ եռօրյա ժամկետում այն ներկայացնում է մարզպետին (Երևանի քաղաքապետին), վերջինս ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան ընդունում է որոշում:
(36-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն)
37. Ծրագրի խախտումներ հայտնաբերվելու դեպքում պատվիրատուն մարզպետին (Երևանի քաղաքպետին) է ներկայացնում ծրագրի իրականացման ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ առաջարկություն` նշելով խախտումները, այն թույլ տված անձանց անունները և խախտման հետևանքով պատճառված վնասի չափը:
38. Մարզպետի կողմից ծրագիրն անարդյունավետ գնահատվելու դեպքում պատվիրատուն և ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պատասխանատվություն են կրում պետությանը պատճառված վնասի (վճարված աշխատավարձի մասով) համար` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
39. Ծրագրի իրականացման ժամկետը փոփոխվում կամ ծրագրի իրականացումը ժամկետից շուտ դադարեցվում է մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հաստատում եմ | |
_______________ Կ. Տ. |
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ն Ա Կ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________ ՄԱՐԶԻ ____________ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
Ծրագրի անվանումը` ____________________________________
Ծրագրի ընդհանուր գումարը` ___________________ հազ. դրամ
Ծրագրի սկիզբը` ______________________ (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
Ծրագրի ավարտը` ______________________ (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
Ծրագրի սկզբից իրացված գումարը` ______________ հազ. դրամ
Հաշվետու ամիսը` _______________ 200__ թ.
NN |
Կատարված աշխատանքների |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Մարդ/օրերի |
Գումարը |
1. |
||||||
2. |
___________________________ Կ. Տ. |
(Ձևը փոփ. 05.04.07 N 363-Ն)
Ձև N 2
Հաստատում եմ |
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 200__ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ___________ ՄԱՐԶԻ _________ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ___________ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԴ/ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Ծրագրի անվանումը ________________________
Ծրագրի ընդհանուր գումարը ____________ հազ. դրամ
Ծրագրի սկիզբը ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
NN |
Աշխատանքներին մասնակցած |
Հաճախած |
Վճարման |
Հաշվարկված |
այդ թվում` | |||
հաշվարկված |
հաշվարկված սոցիալական |
անձին վճարման ենթակա |
որից` | |||||
1. |
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
____________________________
(ծրագիր իրականացնող կազմակերպության անվանումը)
Գտնվելու վայրը _________________
ՀՎՀՀ ________________________
Սպասարկող բանկը _______________
Հաշվի համարը __________________
Կ.Տ.
(Ձևը խմբ. 24.11.05 N 2139-Ն, 05.04.07 N 363-Ն)
Ձև N 3
Ա Շ Խ Ա Տ Ա Վ Ա Ր Ձ Ի Վ Ճ Ա Ր Մ Ա Ն Ց ՈՒ Ց Ա Կ
____ ___________ 200__ թ.
NN |
Աշխատանքներին մասնակցած անձանց անունը, ազգանունը, հայրանունը |
Աշխատանքի հաճախած օրերի թիվը |
Հաշվարկված աշխատավարձի չափը |
Հաշվարկված հարկերը |
Հաշվարկված սոցիալական վճարները |
Ընդամենը` պահումներ |
Անձին վճարման ենթակա աշխատա- վարձը |
Աշխատա- վարձն ստանալու համար անձի ստորագրությունը |
1. |
||||||||
2. |
Պատվիրատու ____________________
Կ. Տ.
(Ձևը փոփ. 05.04.07 N 363-Ն)
Հավելված N 2 |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ___________ 200 թ. |
քաղ. _______________ |
Հայաստանի Հանրապետության անունից _________________ մարզպետը (Երևանի
քաղաքապետը) |
__________________, |
մի կողմից, և |
_____________ |
տեղական |
ինքնակառավարման մարմնի ղեկավար __________________ ը, մյուս կողմից (այսուհետ`
(անունը, ազգանունը)
կողմեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի
N 1854-Ն որոշման հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱՐԳԻ ԱՌԱՐԿԱՆ
1. ____________ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված
և ____________ համայնքի կողմից իրականացվող` վարձատրվող հասարակական
(անվանումը)
աշխատանքների ծրագրի (այսուհետ` ծրագիր) ծախսերի նախահաշվով նախատեսված
ֆինանսական միջոցները ______________ համայնքի կողմից ստանալու,
(անվանումը)
ծախսելու և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվություններ
ներկայացնելու հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:
II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Տեղական ինքնակառավարման մարմինը պարտավորվում է`
2.1.2. ___________________ ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում
(ծրագրի անվանումը)
իր կողմից հաստատված նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցներն ստանալու համար
իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
տեղական գանձապետական բաժնում (այսուհետ` ՏԲ) բացել «Վարձատրվող հասարակական
աշխատանքներ» ծրագրի արտաբյուջետային միջոցների հաշիվներ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) ավագանու որոշում տեղական ինքնակառավարման մարմնի արտաբյուջետային միջոցների հաշվում` սույն ծրագրի շրջանակներում համայնքին հատկացված ֆինանսական միջոցների չափով
փոփոխություններ կատարելու մասին,
գ) ծախսերի նախահաշիվ` հաստատված համայնքի ղեկավարի կողմից.
2.1.3. իրեն սպասարկող ՏԲ-ում իր անվամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվից համապատասխան գումար
ստանում և իր ծախսային հաշվին է մուտքագրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` ներկայացնելով վճարումը հիմնավորող
փաստաթղթեր (հավաստագիր, հայտ և այլն).
2.1.4. սույն պայմանագրի 2.1.3-րդ կետում նշված ծախսային հաշվին մուտքագրված գումարն
օգտագործել բացառապես «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում ընդգրկված
անձանց աշխատավարձի փոխհատուցման նպատակով.
2.1.5. հաշվարկել և վճարել ծրագրում ընդգրկված անձանց աշխատավարձը.
2.1.6. ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար փաստացի կատարված
վճարումների մասին մինչև հաջորդ ամսվա 7-ը ֆինանսական հաշվետվություն (աճողական)
ներկայացնել _________________ մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):
(անվանումը)
2.2. _________________ մարզպետը (Երևանի քաղաքապետը) պարտավորվում է`
2.2.1. ամփոփել տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ֆինանսական հաշվետվությունը
(աճողական) և մինչև տվյալ ամսվա 12-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարություն:
Կողմերի գտնվելու վայրերը`
քաղ. ___________________ |
_____________________ (համայնքի անվանումը) |
ՄԱՐԶՊԵՏ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ) |
(ԹԱՂԱՅԻՆ) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
____________________ (անունը, ազգանունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
Կ.Տ. |
(Հավելվածը լրաց. 24.11.05 N 2139-Ն, փոփ. 05.04.07 N 363-Ն)