ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2009 թվականի N 217-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» N 1285-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետը «մասնագիտական գրականությունը` համապատասխան մասնագիտական գիտական, կրթական, արտադպրոցական ուսումնական հաստատություններին (երաժշտական և արվեստի դպրոցներ, կույրեր, խուլուհամրեր)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը (սփյուռքի դպրոցներին, հայագիտական կենտրոններին, մշակութային կազմակերպություններին ու կառույցներին)`» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 9 Երևան |
|