120.0064.16.08.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
16 օգոստոսի 2001 թ. |
N 64 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՁԵՎ ԲԿԾ-1)» ԵՎ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՁԵՎ ԲԿԾ-2)» ՀԱՐՑԱԹԵՐԹԵՐԸ ԵՎ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին մասով սահմանված դրույթով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության (ձև ԲԿԾ-1)» և «Ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի ընտրանքային հետազոտության (ձև ԲԿԾ-2)» հարցաթերթերը և «Ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության հարցաթերթի լրացման կարգի մասին Հրահանգը» (կցվում են):
Նախագահ |
Ս. Մնացականյան |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ |
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Ձև ԲԿԾ-1
2000 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
Տրամադրվող տեղեկատվության անանունությունը երաշխավորվում է: |
Հաստատված է |
1. Տեղեկություններ ծառայություն մատուցող կազմակերպությունների մասին
|
1.5. Կազմակերպությունը |
1.5.1. Գործել է |
| |
1.5.1.1. Գործունեություն սկսելու տարեթիվը |
| ||
1.5.2. Չի գործել |
| ||
1.5.3. Չի հայտնաբերվել |
|
2. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2.1. Գործունեության տեսակների 2.1.3._________կոդը___ 2.1.4._________կոդը___ |
2.2. Զբաղվածների թվաքանակը 2.2.1._________ 2.2.2._________ 2.2.3._________ 2.2.4._________ |
2.3. Գործունեության 2.3.1._________ 2.3.2._________ 2.3.3._________ 2.3.4._________ |
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
հ/հ |
Ցուցանիշների անվանումը |
Չափի |
2000 թ. |
1999 թ. |
3.1. | Շրջանառության ընդհանուր ծավալը (գործունեության բոլոր տեսակների), դրանից` |
(հազ. դրամ) |
||
3.1.1. |
հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը |
(հազ. դրամ) |
||
3.2. |
մատուցված ծառայությունների ծավալը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) որից |
(հազ. դրամ) |
||
3.2.1. |
բնակչությանը մատուցված կենցաղային ծառայությունների ծավալը |
(հազ. դրամ) |
||
3.3. |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (մարդ) |
(մարդ) |
||
3.4. |
Աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը |
(դրամ) |
Ծանոթություն - եթե կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը չի համապատասխանում հարցաթերթի չորրորդ բաժնում թվարկված գործունեություններից որևիցե մեկին, ապա դրանց համար լրացվում է հարցաթերթի առաջին, երկրորդ, երրորդ բաժնի 3.1., 3.1.1. տողերը, հինգերորդ և վեցերորդ բաժիններն ամբողջությամբ:
4. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
փաստացի գներով, հազ. դրամ
տ/հ |
Գործունեության տեսակները |
Գործունեության կոդը |
Շրջանառության ծավալը | |
2000 թ. |
1999 թ. | |||
1 | 2 |
3 |
4 | |
4. | Ծառայությունների ծավալը ընդամենը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) այդ թվում՝ |
X | ||
4.1. | Բնակչության պատվերով ավտոտեխսպասարկում և նորոգում | 50202 | ||
4.2. | Կենցաղային մեքենաների, սարքերի և մետաղական իրերի նորոգում | 52601 | ||
4.3. | Կոշիկի նորոգում | 52602 | ||
4.4. | Տրիկոտաժե և գործովի ապրանքների նորոգում | 52603 | ||
4.5. | Կարովի ապրանքների, գլխարկների նորոգում | 52604 | ||
4.6. | Մորթե և կաշվե իրերի նորոգում | 52605 | ||
4.7. | Բնակչության պատվերով կահույքի նորոգում և վերականգնում | 52606 | ||
4.8. | Բնակչության պատվերով գորգերի նորոգում | 52607 | ||
4.9. | Բնակչության պատվերով ոսկերչական իրերի նորոգում | 52608 | ||
4.10. | Բնակչության պատվերով բեռների փոխադրում | 63091 | ||
4.11. | Բնակչության տնտեսական գործածության առարկաների վարձույթ | 71301 | ||
4.12. | Բնակչության պատվերով բնակարանների մաքրում | 74931 | ||
4.13. | Լուսանկարչության բնագավառի գործունեություն | 7494 | ||
4.14. | Բնակչության պատվերով կինոնկարների պատրաստում | 92113 | ||
4.15. | Բնակչության պատվերով ձայնագրություններ | 92491 | ||
4.16. | Լվացքատների ծառայություն բնակչությանը | 93011 | ||
4.17. | Քիմմաքրման և ներկման ծառայություն բնակչությանը | 93013 | ||
4.18. | Վարսավիրանոցների ծառայություն | 9302 | ||
4.19. | Թաղումների կազմակերպման ծառայություն | 9303 | ||
4.20. | Բաղնիքների և ցնցուղարանների ծառայություն | 93091 | ||
4.21. | Այլ կենցաղային ծառայություններ | X |
5. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
(հազ. դրամ)
հ/հ |
Ցուցանիշների անվանումը |
2000 թ. |
1999 թ. |
5.1. | Հումք և նյութեր | ||
5.2. | Վառելիք | ||
5.3. | էներգիա | ||
5.4. | Կողմնակի կազմակերպությունների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքներ, ծառայություններ | ||
5.5. | Այլ ծառայությունների ծախսեր | ||
5.6. | Վարձակալական վճարներ | ||
5.7. | Ներկայացուցչական ծախսեր | ||
5.8. | Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարներր) | ||
5.9. | Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ | ||
5.10. | Գործուղման ծախսեր | ||
5.11. | Այլ ծախսեր | ||
5.12. | Ընդամենը ծախսեր (5.1.-ից մինչև 5.11.-ի գումարը) |
6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
(հազ. դրամ)
հ/հ |
Ցուցանիշների անվանումը |
2000 թ. |
1999 թ. |
6.1. |
Աշխատանքների, ծառայությունների իրացումից զուտ հասույթ | ||
6.2. | Իրացված աշխատանքների, ծառայությունների արտադրական ինքնարժեք |
( ) |
( ) |
6.3. | Համախառն շահույթ (վնաս) (տող 6.1-տող 6.2) | ||
6.4 |
Կոմերցիոն ծախսեր |
( ) |
( ) |
6.5 | Կառավարման և ընդհանուր տնտեսական այլ ծախսեր |
( ) |
( ) |
6.6 | Աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ (վնաս) (տող 6.3-տող 6.4- տող 6.5.) | ||
6.7. | Գործառնական այլ եկամուտներ | ||
6.8. | Գործառնական այւ ծախսեր |
( ) |
( ) |
6.9. | Գործառնական գործունեության արդյունքը շահույթ (վնաս) (տող 6.6+տող 6.7-տոր 6.8) | ||
6.10 | Ֆինանսական գործունեության արդյունքը շահույթ (վնաս) | ||
6.11. | Հաշվետու ժամանակաշրջանի շահույթ (վնաս) | ||
6.12. | Նախորդ տարվա վնաս |
( ) |
( ) |
6.13. | Շահութահարկ | ||
6.14. |
Զուտ շահույթ (վնաս) (տող 6.11 տող 6.12 տող 6.13) |
|
|
__ ___________ 2001 թ. ___________________________ կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
ՂԵԿԱՎԱՐ __________________ |
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՃՇԳՐԻՏ ՊԱՏԱԱԽԱՆԻ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ |
Տրամադրվող տեղեկատվության անանունությունը երաշխավորվում է: |
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՀԱՏ
ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Ձև ԲԿԾ-2
2000 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ |
Հաստատված է |
Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը _________________________
Պետռեգիստրում գրանցման համարը _________________________
Հասցեն _________________________
Ծառայության տեսակը ____________________________ ________________________________________ □
Հիմնական ցուցանիշները
Մատուցված ծառայությունների ծավալը *__________________ հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)
Եկամուտը (վնասը) _______________________ հազ. դրամ
___ ____________2001 թ. ՂԵԿԱՎԱՐ _____________ ստորագրություն
________________ ____ կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՃՇԳՐԻՏ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
_____
* Ծանոթություն.–Մատուցված ծառայությունների ծավալի հաշվառումն իրականացվում է դրանց մատուցման պահին ստացված վճարի չափով` անկախ վճարման ձևից (կանխիկ կամ անկանխիկ)
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Բնակչությանը կենցաղային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության հարցաթերթի լրացման կարգի մասին
Ձև ԲԿԾ-1
1. Ընդհանուր դրույթներ
Բնակչությանը կենցաղային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության նպատակն է ստանալ տվյալ ոլորտի կազմակերպությունների արտադրատնտեսական և ֆինանսական գործունեության (անկախ չափից և կազմակերպական-իրավական ձևից) վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն:
Հետազոտությունը իրականացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
2. Հարցերի պատասխանների գրանցում
● Առաջին բաժնի
1.1-1.4.6 => լրացվում են Ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի համապատասխան տողերից:
1.5.1-1.5.3 => լրացվում են վիճակագրի (հաշվարարի) կողմից:
1.5.1 => լրացնելիս «գործել է» ասելով պետք է հասկանալ հաշվետու ժամանակաշրջանում ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ծավալի կամ զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:
1.5.1.1 => լրացնելիս պետք է նկատի ունենալ կազմակերպության գործունեություն սկսելու տարեթիվը:
● Երկրորդ բաժնի
2.1 => նշել հաշվետու ժամանակաշրջանում փաստացի իրականացվող գործունեության տեսակը:
2.2 => նշել զբաղվածների թվաքանակն ըստ գործունեության յուրաքանչյուր տեսակի:
2.3 => առանձին գործունեություններից ձևավորված շրջանառության ծավալների տեսակարար կշիռները բոլոր գործունեությունների ընդհանուր ծավալում, տոկոսներով (դրանց հանրագումարը պետք է հավասար լինի 100-ի):
Ուշադրություն` Հետազոտվող յուրաքանչյուր կազմակերպության համար լրացվում է առանձին հարցաթերթ և դրվում է հերթական համարը (հարցաթերթի վերին աջ անկյունում): Հարցաթերթում անհրաժեշտ է լրացնել 2000 թ. և 1999 թ. տարեկան տվյալները: Պատասխանները լրացվում են համապատասխան վանդակներում, ամբողջական թվերով, առանց տասնորդական նիշերի: Սխալներից խուսափելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր բաժնում նշված չափի միավորին:
● Երրորդ բաժնի
3.1 => նկատի ունենալ կազմակերպության կողմից իրականացվող գործունեության բոլոր տեսակների իրացումից ստացված հասույթի գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Ծանոթություն- ա) եթե կազմակերպությունը զբաղված է միայն ծառայություններ մատուցելով, ապա 3.2 = 3.1
բ) եթե կազմակերպությունը զբաղված է միայն բնակչությանը մատուցվող կենցաղային ծառայություններով, ապա 3.2.1 = 3.2 = 3.1
3.1.1 => կատարված ծառայությունների, աշխատանքների, արտադրանքի համար հաշվարկված ավելացված արժեքի հարկերի գումարները:
3.2 => նկատի ունենալ շրջանառության ընդհանուր ծավալից մատուցված ծառայությունների ծավալն` անկախ ծառայության տեսակից: Բոլոր տեսակի ծառայությունների հաշվառումն իրականացվում է դրանց մատուցման պահին ստացված վճարի չափով` անկախ վճարման ձևից (կանխիկ կամ անկանխիկ հաշվարկի ձևով):
3.2.1=> նկատի ունենալ միայն բնակչությանը մատուցված կենցաղային ծառայությունների ծավալը:
3.3 => լրացնելիս նկատի ունենալ կազմակերպության աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:
3.4 => ցուցանիշը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները (տարեկան) բաժանելով աշխատողների միջին ցուցակային թվաքանակի և 12-ի վրա:
● Չորրորդ բաժնի
4.1 - 4.21 => համապատասխան տողերում ցույց են տրված բնակչությանը մատուցված կենցաղային ծառայությունների տեսակներն ըստ տնտեսական գործունեության դասակարգչի:
4-րդ տողի 3-րդ և 4-րդ սյունակների տվյալները պետք է համընկնեն հարցաթերթի երրորդ բաժնի 3.2.1 տողի համապատասխան տարվա տվյալներին:
4.21 տողում լրացվում են այն ծառայությունների տեսակները, որոնք չեն նշվել 4.1 - 4.20 տողերից որևիցե մեկում:
● Հինգերորդ բաժնի
5.1-5.3 => ցույց են տրվում գործունեության ընթացքում սպառված հումքի, նյութերի, վառելիքի և էներգիայի վերաբերյալ տվյալները սկզբնական արժեքով, որը ձևավորվում է նրանց փաստացի ձեռք բերման գներից և մինչև պահեստ տեղափոխման, փոխադրման հետ կապված բոլոր ծախսերից` առանց փոխհատուցվող հարկերի:
5.4 => ցույց են տրվում այլ կազմակերպությունների կողմից արտադրական բնույթի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը (հումքի և նյութերի մշակում, տեխնոլոգիական գործընթացների հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացում, հիմնական միջոցների վերանորոգում, տրանսպորտային ծառայություններ և այլն):
5.5 => ցույց են տրվում կազմակերպության այլ ծառայությունների հետ կապված ընդամենը ծախսերը (կապի կազմակերպությունների, գովազդային գործակալությունների, աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական տեղեկատվական կազմակերպությունների, ուղևորական տրանսպորտի, բանկերի, կոմունալ տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության և առողջապահության հիմնարկների):
5.6 => ցույց են տրվում կազմակերպության կողմից վարձակալված հիմնական միջոցների դիմաց վարձավճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսերը:
5.7 => ցույց են տրվում կազմակերպության կողմից փոխշահավետ համագործակցություն հաստատելու և պահպանելու նպատակով բանակցություններ վարելու համար այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին պաշտոնական ընդունելության և սպասարկման ծախսերը:
5.8 => ցույց են տրվում ինչպես հիմնական արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցվող վճարները:
5.9 => ցույց են տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից կենսաթոշակային և սոցիալական ապահովության համար վճարները:
5.10 => ցույց են տրվում կազմակերպության հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս, որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:
5.11 => ցույց են տրվում վերը նշված տողերում (5.1-5.10) չընդգրկված կազմակերպության ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը:
● Վեցերորդ բաժնի տվյալները լրացվում են Ձև թիվ 2 «Ֆինանսական արդյունքների մասին» 2000 թ. տարեկան հաշվետվության համապատասխան տողերից:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30 օգոստոսի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001139