ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2017 թվականի N 719-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 44-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 5-ի «Բազմաբնակարան շենքերի կառավարման և համատիրությունների բնագավառում առկա խնդիրների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 44-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 7 Երևան |
Հավելված |
«Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Վարդևանյան |
- ՀՀ վարչապետի ավագ օգնական |
Ա. Ղուլարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Կ. Արեյան |
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Զ. Առաքելյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ) |
Տ. Արզումանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ |
Եվ. Աթայան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության խորհրդական |
Կ. Բակոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ |
Հ. Բալաբեկյան |
- ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ»։ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |