«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 նոյեմբերի 2007 թ. |
N 182-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 1-ի «Համապետական ընտրությունների ժամանակ, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող` քվեարկության օրը տեղամասային կենտրոն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների քվեարկության կարգը սահմանելու մասին» N 28-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`
ա) 2-րդ կետում «3» թիվը փոխարինել «4» թվով.
բ) 4-րդ կետում «շրջիկ արկղը» բառերից հետո լրացնել «, դրոշմակնիքը» բառը.
գ) 6-րդ կետում «փաստաթուղթը,» բառից հետո լրացնել «անձը հաստատող փաստաթղթում քվեարկությանը մասնակցելու մասին դրոշմակնիքի բացակայության դեպքում» բառերը.
դ) 8-րդ կետում «անդամը» բառից հետո լրացնել «ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վերջին էջը դրոշմակնքում է,» բառերը.
ե) 10-րդ կետում «արկղը,» բառից հետո լրացնել «դրոշմակնիքը,» բառը, իսկ «տեղում» բառից հետո` «իսկ դրոշմակնիքը պահվում չհրկիզվող պահարանում» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |