118.0015.300197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
21 հունվարի 1997 թ. N 15
Հաստատել ՀՀ ֆինանսների նախարարության 1997 թ. հունվարի 20-ի իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների «Տարեկան հաշվապահական հաշվետվության» Ձև N 1Ա-ի և Ձև N 2Ա-ի լրացման մասին N 17-5/2 հրահանգը:
Նախարար |
Լ. Բարխուդարյան |
Հաստատված է
| |
|
Գրանցված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ» ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն հրահանգը մշակված է ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի N 147 «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման 2-րդ կետի և սահմանում է իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների (այսուհետև կազմակերպությունների) «Տարեկան հաշվապահական հաշվետվության» ձևերի լրացման կարգը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է ՀՀ օրենսդրության համաձայն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների «Տարեկան հաշվապահական հաշվետվության» ձևերի լրացման կարգը:
1.2. Կազմակերպության համար հաշվետու տարի է համարվում հունվարի 1-ից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:
1.3. Նոր ստեղծված կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարի է համարվում նրանց պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա վերջին օրը ներառյալ ընկած ժամանակահատվածը:
1.4. Լուծարված կազմակերպությունը հաշվետվություն է ներկայացնում տարեսկզբից մինչև լուծարման պահն ընկած ժամանակաշրջանի համար:
1.5. Հաշվապահական հաշվետվությունում արտացոլվում է կազմակերպության կանոնադրական գործունեությունը իրականացնելու համար կազմակերպության սեփականատերերից առանձնացված գույքը և պարտավորությունները:
1.6. Հաշվապահական հաշվետվությունների մեջ պարունակվող տեղեկատվությունը հիմնվում է սինթետիկ և վերլուծական (անալիտիկ) հաշվառման տվյալների վրա:
1.7. Հաշվապահական հաշվեկշռում տարեսկզբի տվյալները պետք է համապատասխանեն նախորդ տարվա սահմանված կարգով հաստատված հաշվապահական հաշվեկշռի տվյալների հետ:
1.8. Ներկայացվող հաշվապահական հաշվետվության առաջին էջում լրացվում է ձեռնարկության, կազմակերպության (այսուհետև կազմակերպություն) անվանումը, գործունեության տեսակի և հարկ վճարողի հաշվառման համարի ծածկագրերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության հասցեն և հեռախոսի համարը:
1.9. Սույն հրահանգին համապատասխան կազմակերպությունների կողմից ներկայացվող «Տարեկան հաշվապահական հաշվետվության» ձևերի տվյալներն արտացոլվում են հազար դրամներով:
1.10. Հաշվապահական հաշվետվությունները ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Եթե հաշվապահական հաշվառումը տարվում է պայմանագրային հիմունքներով` մասնագիտացված կազմակերպության կամ մասնագետների կողմից, ապա բացատրագիրը կամ հավելվածը ստորագրում են կազմակերպության ղեկավարը և հաշվապահական հաշվառումը վարող մասնագետը:
2. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ (Ձև N 1)
2.1. Հաշվապահական հաշվեկշռի 3-րդ սյունակում ցույց են տրվում նախորդ տարվա հաշվապահական հաշվեկշռի 4-րդ սյունակի տվյալները, իսկ 4-րդ սյունակում հաշվետու տարվա տվյալները:
2.2. Հաշվեկշռի «Արտաշրջանառու միջոցներ» I-ին բաժնի «Հիմնական միջոցներ» հոդվածում (տող 010) արտացոլվում է ինչպես գործող, այնպես էլ կոնսերվացված կամ պահեստում գտնվող (բացի տեղակայման ենթակա սարքավորումներից) աշխատանքի միջոցները, ինչպես նաև ոչ արտադրական նշանակության երկարատև օգտագործվող գույքը մնացորդային արժեքով:
2.3. «Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ» հոդվածում (տող 020) արտացոլվում է կազմակերպության կողմից երկարաժամկետ (մեկ տարուց ավելի) վարձակալված հիմնական միջոցների մնացորդային արժեքը:
2.4. «Ոչ նյութական ակտիվներ» հոդվածում (տող 030) ցույց է տրվում կազմակերպության տնտեսական գործունեության մեջ երկարաժամկետ (մեկ տարուց ավելի) օգտագործվող և եկամուտ բերող այն իրավունքների մնացորդ գումարները, որոնց թվին են դասվում ֆիրմայի անվանական վկայագրերը և դրանց օգտագործման արտոնագրային պայմանագրերը, առևտրային մակնիշները, ապրանքային նշանները, «ֆիրմայի գինը» և այլ ոչ նյութական ակտիվների մնացորդային արժեքը:
2.5. «Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ» հոդվածում (տող 040) արտացոլվում է կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (բաժնեմասերում) ներդրած գումարների, ձեռք բերած բաժնետոմսերի և այլ երկարաժամկետ ներդրումների մնացորդները այն մասի չափով, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են մեկ տարին:
2.6. «Այլ արտաշրջանառու ակտիվներ» հոդվածում (տող 050) ցույց է տրվում 07 «Տեղակայման ենթակա սարքավորումներ», 08 «Կապիտալ ներդրումներ» և 09 «Մուտքեր վարձակալային պարտավորություններից» հաշիվների մնացորդ գումարը:
2.7. Հաշվեկշռի 060 տողում ցույց է տրվում առաջին բաժնի 010, 020, 030, 040 և 050 տողերի հանրագումարը:
2.8. Հաշվեկշռի «Շրջանառու միջոցներ» II-րդ բաժնի «Նյութեր» հոդվածում (տող 070) ցույց է տրվում կազմակերպության հումքի, նյութերի, վառելիքի, պահեստամասերի, տարայի և այլ նյութական արժեքների մնացորդները` դրանց ձեռք բերման փաստացի ինքնարժեքով, (որի մեջ մտնում է ձեռքբերման, մթերման գինը և մինչև պահեստ տեղափոխման հետ կապված ծախսերը, ներառյալ վարկի տոկոսները, վերադիրները, ապրանքային բորսաների ծառայության արժեքը, մաքսավճարները և այլն): Ելնելով կազմակերպության նյութերի մուտքագրման հաշվառման վարման ձևից, հաշվեկշռի այս տողում կարող է արտացոլվել նաև 15` «Նյութերի մթերում և ձեռք բերում» և 16` «Նյութերի արժեքի շեղում» հաշիվների մնացորդները:
2.9. «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ» հոդվածում (տող 080) ցույց է տրվում կազմակերպությանը պատկանող փոքրարժեք և արագամաշ առարկաների, տնտեսական գույքի, պիտույքների ընդհանուր և հատուկ նշանակության գործիքների և աշխատանքի այլ առարկաների մնացորդային արժեքը:
2.10. Հաշվեկշռի «Անավարտ արտադրություն» հոդվածում (տող 090) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման N 20. «Հիմնական արտադրություն», 21. «Սեփական արտադրության կիսապատրաստուկներ», 23. «Օժանդակ արտադրություն» հաշիվների հիմնական արտադրության վրա կատարված ծախսերը, ինչպես նաև օժանդակ համարվող արտադրության ծախսերի մնացորդ գումարները:
2.11. «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հոդվածում (տող 100) արտացոլվում են այն ծախսերը, որոնք կատարվել են տվյալ ժամանակահատվածում, բայց վերաբերվում են գալիք ժամանակաշրջանին:
Մասնավորապես այդպիսի ծախսեր են հանդիսանում նախապես փոխանցված վարձավճարի գումարները, արտադրանքի նոր տեսակի արտադրության յուրացման ծախսերը և այլ նմանատիպ ծախսեր:
2.12. «Պատրաստի արտադրանք» հոդվածում (տող 110) ցույց է տրվում կազմակերպությունների սեփական արտադրանքի մնացորդային գումարը` փաստացի արտադրական ինքնարժեքով:
Գնված պատրաստի շինվածքները, որոնք նախատեսված են համալրման կամ վաճառքի համար, ինչպես նաև դրսի համար կատարված աշխատանքների և ծառայությունների արժեքը չի արտացոլվում այս հոդվածում:
2.13. «Ապրանքներ» հոդվածում (տող 120) արտացոլվում է մատակարարման, վաճառքի համար ձեռքբերված ապրանքները` գնման արժեքով (որի մեջ մտնում է ձեռքբերման, մթերման գինը և մինչև պահեստ տեղափոխման հետ կապված ծախսերը, ներառյալ վարկի տոկոսները, վերադիրները, ապրանքային բորսաների ծառայության արժեքը, մաքսավճարները և այլն):
Հաշվեկշռում առանձին տողով ցույց է տրվում նաև «Ապրանքներ» հոդվածի մեջ ներառված «Վարձույթով տրվող առարկաներ» ենթահաշվի (տող 121) մնացորդային արժեքը, որը չի մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:
2.14. «Շրջանառության ծախքեր» հոդվածում (տող 130) ցույց է տրվում մատակարարման, վաճառահանման, առևտրային և միջնորդ այլ կազմակերպությունների շրջանառության ծախքերի մնացորդ գումարները:
2.15. «Բեռնված ապրանքներ և կոմերցիոն ծախսեր» հոդվածում (տող 140) ցույց է տրվում մինչև գնորդի (պատվիրատուի) կողմից ընդունվելը (ակցեպտավորվելը) առաքված արտադրանքի, ապրանքների գումարները, որոնք հաշվեկշռում արտացոլվում են փաստացի կամ նորմատիվային ինքնարժեքով, կամ ծախսերի ուղղակի հոդվածներով: Այս հոդվածում ցույց է տրվում նաև արտադրանքի առաքման հետ կապված ծախսերի (շինվածքի փաթեթավորում, արտադրանքի առաքում, կայարան տեղափոխելու և այլ ծախսեր) մնացորդ գումարները:
2.16. «Հաշվարկներ տրված կանխավճարների գծով» հոդվածում (տող 150) ցույց է տրվում առաջիկա գործարքների դիմաց մյուս կազմակերպություններին տրված կանխավճարները:
2.17. «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ» հոդվածում (տող 160) ցույց է տրվում գնորդների և պատվիրատուների հետ իրացված արտադրանքի, կատարվածի դիմաց դեբիտորական պարտքերի մնացորդ գումարները:
2.18. «Հաշվարկներ բյուջեի հետ» հոդվածում (տող 170) ցույց է տրվում հասանելիքից ավելի բյուջե մուծված, ինչպես նաև կազմակերպությանը բյուջեից հատկացումների գծով պարտքերի գումարները:
2.19. «Հաշվարկներ առհաշիվ անձանց հետ» հոդվածում (տող 180) ցույց է տրվում կազմակերպության աշխատողների հետ վարչատնտեսական, գործառնական ծախսերի, ինչպես նաև գործուղման համար առհաշիվ տրված միջոցների դեբետային մնացորդ գումարները:
2.20. «Հաշվարկներ տարբեր դեբիտորների հետ» հոդվածում (տող 190) ցույց է տրվում տարբեր կազմակերպությունների և անձանց հետ տարաբնույթ գործառնությունների գծով դեբետային մնացորդները:
2.21. «Այլ շրջանառու միջոցներ» հոդվածում (տող 200) ցույց է տրվում 11 «Աճեցվող և բտվող կենդանիներ», 30 «Ոչ կապիտալ աշխատանքներ», 36 «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր», 63 «Հաշվարկներ գանգատների գծով», 65 «Հաշվարկներ գույքի և անձնական ապահովագրության գծով», 67 «Հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով», 69 «Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով», 70 «Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրության գծով», 73 «հաշվարկներ անձնակազմի հետ` այլ գործառնությունների գծով», 77 «Հաշվարկներ համատեղ գործունեության գծով» և 84 «Պակասորդներ և արժեքների փչացումից կորուստներ» հաշիվների մնացորդ գումարները:
2.22. Հաշվեկշռի 210 տողում ցույց է տրվում երկրորդ բաժնի 070, 080, 090, 100, 110, 120, 130, 140, 150, 160, 170, 180, 190 և 200 տողերի հանրագումարը:
2.23. Հաշվեկշռի «Դրամական միջոցներ» III-րդ բաժնի «Դրամարկղ» հոդվածում (տող 220) ցույց է տրվում դրամարկղում դրամական միջոցների մնացորդները:
2.24. «Հաշվարկային հաշիվ» հոդվածում (տող 230) ցույց է տրվում բանկի հաշվարկային հաշվում դրամական միջոցների մնացորդը:
2.25. «Արժութային հաշիվ» հոդվածում (տող 240) ցույց է տրվում բանկերի արժութային հաշիվներում դրամական միջոցների մնացորդները:
2.26. «Այլ դրամական միջոցներ» հոդվածում (տող 250) ցույց է տրվում 55 «Հատուկ հաշիվներ բանկերում», 56 «Դրամական փաստաթղթեր», 57 «Դրամական փոխանցումներ ճանապարհին» և 58 «Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ» հաշիվների մնացորդային գումարները:
2.27. Հաշվեկշռի 260 տողում ցույց է տրվում երրորդ բաժնի 220, 230, 240 և 250 տողերի հանրագումարը:
2.28. Հաշվեկշռի 270 տողում ցույց է տրվում I-ին, II-րդ և III-րդ բաժինների հանրագումարը (տող 060 + 210 + 260):
2.29. Հաշվեկշռի «Սեփական կապիտալ» I-ին բաժնի «Բաժնեգումարային կապիտալ» հոդվածում (տող 280) ցույց է տրվում բաժնեգումարային կապիտալի մեծությունը, որը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում հիմնադիրների (մասնակիցների) ներդրումների արտացոլումն է գումարային արտահայտությամբ:
2.30. Հաշվեկշռի «Լրացուցիչ կապիտալ» հոդվածում (տող 290) արտացոլվում է վերագնահատման արդյունքում առաջացած գույքի արժեքի աճից և անհատույց ստացված արժեքներից առաջացած գումարների մնացորդները:
2.31. Հաշվեկշռի պասիվում առանձին տողով արտացոլվում են «Հաշվետու տարվա եկամուտ» հոդվածի (տող 291) և «Եկամուտի օգտագործում» հոդվածի (տող 292) մնացորդները, որոնք հաշվեկշռի հանրագումարի մեջ չեն մտնում:
2.32. Հաշվեկշռի «Վնասներ» հոդվածում (տող 300) արտացոլվում է հաշվետու տարվա վնասները` 80 «Շահույթ և վնաս» հաշվի դեբետային մնացորդը: Հաշվապահական հաշվետվության կազմման ժամանակ տարեվերջի մնացորդը փոխանցվում է հաջորդ տարի և համարվում է նոր հաշվետու տարվա տարեսկզբի մնացորդ: «Վնասներ» հոդվածի մնացորդը հաշվեկշռի հանրագումարից հանվում է:
2.33. Հաշվեկշռի «Հաշվետու տարվա չօգտագործված եկամուտ» հոդվածում (տող 310) ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում ստացված և օգտագործված եկամուտի դրական տարբերությունը:
2.34. Հաշվեկշռի «Հաշվետու տարվա ավելի օգտագործված եկամուտ» հոդվածում (տող 320) ցույց է տրվում ստացված հաշվեկշռային եկամուտից ավելի օգտագործված եկամուտի գումարի մնացորդը (80 «Շահույթ և վնաս» հաշվի և 81 «Շահույթի օգտագործում» հաշվի բացասական տարբերությունը), որը հաշվեկշռի հանրագումարից հանվում է:
2.35. Հաշվեկշռի «Չբաշխված եկամուտ» հոդվածում (տող 330) արտացոլվում է ինչպես նախորդ տարվա չբաշխված, այնպես էլ հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ չօգտագործված եկամուտի մնացորդ գումարը:
2.36. Հաշվեկշռի «Չհատուցված վնաս» հոդվածում (տող 340) ցույց է տրվում ինչպես նախորդ տարիների, այնպես էլ հաշվետու տարվա ընթացքում չբաշխված եկամուտի հաշվին կատարված վճարումների հետևանքով առաջացած չհատուցված վնասի մնացորդ գումարը ( 88 «Չբաշխված շահույթ» հաշվի դեբետային մնացորդը), որը հաշվեկշռի հանրագումարից հանվում է:
2.37. Հաշվեկշռի 350 տողում ցույց է տրվում առաջին բաժնի 280, 290, 310 և 330 տողերի հանրագումարի տարբերությունը:
Հաշվեկշռի պասիվի առաջին բաժնում հոդվածների հանրագումարի բացասական արդյունքի դեպքում ստացված մնացորդը տող 350-ում արտացոլվում է բացասական նշանով և հանվում է պասիվի մյուս ենթաբաժինների հանրագումարից:
2.38. Հաշվեկշռի «Ֆինանսական պարտավորություններ» II-րդ բաժնի «Բանկի կարճաժամկետ վարկեր» հոդվածում (տող 360) ցույց է տրվում մինչև մեկ տարի ժամկետով հանրապետության կամ արտերկրի բանկերից տարբեր նպատակների համար ստացված վարկերի (առանց այդ վարկերի համար հաշվարկված տոկոսների) չմարված մնացորդները:
2.39. Հաշվեկշռի «Բանկերի երկարաժամկետ վարկեր» հոդվածում (տող 370) ցույց է տրվում հանրապետության կամ արտերկրի բանկերից ստացված վարկերի չմարված մնացորդների այն մասը, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են մեկ տարին:
2.40. Հաշվեկշռի «Այլ ֆինանսական պարտավորություններ» հոդվածում (տող 380) ցույց է տրվում 93 «Բանկերի վարկեր աշխատողների համար», 94 «Կարճաժամկետ փոխառություններ», 95 «Երկարաժամկետ փոխառություններ», 96 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» և 97 «Վարձակալական պարտավորություններ» հաշիվների մնացորդ գումարները:
2.41. Հաշվեկշռի 390 տողում ցույց է տրվում երկրորդ բաժնի 360, 370 և 380 տողերի հանրագումարը:
2.42. Հաշվեկշռի «Հաշվարկներ վճարումների գծով և այլ կրեդիտորների հետ» III-րդ բաժնի «Վճարումների գծով» ենթաբաժնի «Հաշվարկներ բյուջեի հետ» հոդվածում (տող 400) ցույց է տրվում պետական բյուջեի հետ կազմակերպության հաշվարկների` այդ թվում նաև հաշվարկված տույժերի և տուգանքների մնացորդ գումարը:
2.43. Հաշվեկշռի «Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հոդվածում (տող 410) ցույց է տրվում կազմակերպության անձնակազմի պետական սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին հատկացումների, այդ թվում հաշվարկված տույժերի և տուգանքների մնացորդ գումարը:
2.44. Հաշվեկշռի «Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով» հոդվածում (տող 420) ցույց են տրվում հաշվարկված աշխատավարձի, բոլոր տեսակի պարգևատրումների, նպատակային և փոխանցումների մնացորդ գումարները:
2.45. Հաշվեկշռի «Հաշվարկներ հաշվետու անձանց հետ» հոդվածում (տող 430) ցույց է տրվում կազմակերպության աշխատողների գործուղման, վարչատնտեսական և գործառնական ծախսերի համար առհաշիվ անձանց տրված գումարների մնացորդը:
2.46. «Հաշվարկներ հիմնադիրների (մասնակիցների) հետ» հոդվածում (տող 440) ցույց է տրվում կազմակերպության հիմնադիրներին (մասնակիցներին) հաշվարկված շահաբաժինների մնացորդ գումարը:
2.47. Հաշվեկշռի «Այլ վճարումների գծով» հոդվածում (տող 450) ցույց է տրվում 65 «Հաշվարկներ գույքի և անձնական ապահովագրության գծով» և 67 «Հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով» հաշիվների մնացորդ գումարները:
2.48. Հաշվեկշռի III-րդ բաժնի 460 տողում արտացոլվում է 400, 410, 420, 430, 440 և 450 տողերի հանրագումարը:
2.49. Հաշվեկշռի «Կրեդիտորների հետ» II-րդ ենթաբաժնի «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հոդվածում (տող 460) արտացոլվում է մատակարար և կապալառու կազմակերպությունների հետ իրականացվող հաշվարկների (ապրանքանյութական արժեքների ստացում, կատարված աշխատանքների ընդունում, մատուցված ծառայություններ և այլն) մնացորդ գումարները:
2.50. Հաշվեկշռի «Հաշվարկներ ստացված կանխավճարների գծով» հոդվածում (տող 470) ցույց է տրվում գնորդներից և պատվիրատուներից ստացված կանխավճարների մնացորդ գումարները:
2.51. Հաշվեկշռի «Հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ» հոդվածում (տող 480) ցույց է տրվում տարբեր կազմակերպությունների և անձանց հետ տարաբնույթ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդները:
2.52. Հաշվեկշռի «Այլ կրեդիտորների հետ» հոդվածում (տող 490) ցույց է տրվում 77 «Հաշվարկներ համատեղ գործունեության գծով» հաշվի մնացորդ գումարը:
2.53. Հաշվեկշռի 500 տողում ցույց է տրվում պասիվի II-րդ ենթաբաժնի 460, 470, 480 և 490 տողերի հանրագումարը:
2.54. Հաշվեկշռի 510 տողում ցույց է տրվում III-րդ բաժնի` I-ին և II-րդ ենթաբաժինների 400, 410, 420, 430, 440, 450, 460, 470, 480, 490 և 500 տողերի հանրագումարը:
2.55. Հաշվեկշռի 520 տողում ցույց է տրվում I, II և III բաժինների հանրագումարը (տող 350 + 390 + 510):
3. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
3.1. «Վարձակալված հիմնական միջոցներ» արտահաշվեկշռային հաշվում (տող 01) արտացոլվում է կազմակերպության վարձակալված հիմնական միջոցների (բացի երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներից, որոնք հաշվառվում են 03 «Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ» հաշվեկշռային հաշվում) մնացորդ գումարները:
3.2. «Պատասխանատու պահպանման ընդունված արժեքներ» արտահաշվեկշռային հաշվում (տող 02) արտացոլվում է պատասխանատու պահպանման ընդունված արժեքների մնացորդ գումարը:
3.3. «Վերամշակման ընդունված նյութեր» արտահաշվեկշռային հաշվում (տող 03) արտացոլվում է պատվիրատուից վերամշակման ընդունված հումքի և նյութերի մնացորդ գումարները:
3.4. «Հանձուրդի ընդունված ապրանքներ» արտահաշվեկշռային հաշվում (տող 04) արտացոլվում է պայմանագրով նախատեսված հանձուրդի ընդունված ապրանքների մնացորդ գումարը:
3.5. «Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր» արտահաշվեկշռային հաշվում (տող 05) արտացոլվում է պարտապանների անվճարունակության հետևանքով վնասներով դուրս գրված դեբիտորական պարտքերի մնացորդ գումարը:
3.6. «Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր» արտահաշվեկշռային հաշվում (տող 06) արտացոլվում է ֆինանսական արդյունքներով ձևակերպված անհուսալի կրեդիտորական պարտքերի մնացորդ գումարը:
3.7. «Այլ արտահաշվեկշռային հաշիվներ» հաշվում (տող 07) ցույց է տրվում 008 «Պարտավորությունների և ստացված վճարումների ապահովում», 009 «Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում», 010 «Սեփականաշնորհման սերտիֆիկատներ», 011 «Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր» արտահաշվեկշռային հաշիվների մնացորդ գումարները:
4. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
4.1. Եկամուտների և ծախսերի մասին հաշվետվության (այսուհետև հաշվետվություն) «Արտադրանքի, աշխատանքների ծառայությունների իրացումից ստացված եկամուտը» հոդվածում (տող 010) ցույց է տրվում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված եկամուտը, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հետ միասին:
4.2. Հաշվետվության «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 020) ցույց է տրվում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացման շրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:
4.3. Հաշվետվության «Ակցիզային հարկ» հոդվածում (տող 030) ցույց է տրվում իրացված արտադրանքի ակցիզային հարկի գումարը:
4.4. Հաշվետվության «Իրացված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման վրա կատարված ծախսերը» հոդվածում (տող 040) ցույց է տրվում իրացված արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների ինքնարժեքի մեծությունը:
4.5. Հաշվետվության «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված եկամուտը (վնասը)» հոդվածում (տող 050) ցույց է տրվում արտադրանքի, աշխատանքների ծառայությունների իրացումից ստացված եկամուտի (տող 010) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 020) ակցիզային հարկի (տող 030) և ինքնարժեքի մեծության (տող 040) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):
4.6. Հաշվետվության «Ապրանքների իրացումից եկամուտը (մեծածախ առևտուր)» հոդվածում (տող 060) ցույց է տրվում ապրանքների իրացումից ստացված եկամուտի գումարը, ավելացված արժեքի հարկի հետ միասին:
4.7. Հաշվետվության «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 070) ցույց է տրվում ապրանքների իրացման շրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:
4.8. Հաշվետվության «Ապրանքների գնման արժեք» հոդվածում (տող 080) ցույց է տրվում իրացված ապրանքների գնման արժեքը, առանց ավելացված արժեքի հարկի:
4.9. Հաշվետվության «Իրացված ապրանքների շրջանառության ծախքերը» հոդվածում (տող 090) ցույց է տրվում ապրանքների իրացման հետ կապված շրջանառության ծախքերի գումարները:
4.10. Հաշվետվության «Ապրանքների իրացումից (մեծածախ առևտուր) ստացված եկամուտը (վնասը)» հոդվածում (տող 100) ցույց է տրվում ապրանքների իրացումից ստացված եկամուտի (տող 060) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 070), գնման արժեքի (տող 080) և շրջանառության ծախքերի (տող 090) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):
4.11. Հաշվետվության «Ապրանքների իրացումից եկամուտը (մանրածախ առևտուր)» հոդվածում (տող 110) ցույց է տրվում մանրածախ առևտրում իրացված ապրանքների իրացումից ստացված եկամուտը, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
4.12. Հաշվետվության «Ապրանքների գնման արժեքը» հոդվածում (տող 120) ցույց է տրվում իրացված ապրանքների գնման արժեքը, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
4.13. Հաշվետվության «Ապրանքների իրացումից ստացված համախառն եկամուտը» հոդվածում (տող 121) ցույց է տրվում ապրանքների իրացումից (մանրածախ առևտուր) հասույթի (տող 110) և ապրանքների գնման արժեքի (տող 120) տարբերության գումարը, որը ենթաբաժնի հանրագումարին չի մասնակցում:
4.14. Հաշվետվության «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 130) ցույց է տրվում ապրանքների իրացման համախառն եկամուտից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:
4.15. Հաշվետվության «Իրացված ապրանքների շրջանառության ծախքերը» հոդվածում (տող 140) ցույց է տրվում ապրանքների իրացման հետ կապված շրջանառության ծախքերի գումարները:
4.16. Հաշվետվության «Ապրանքների իրացումից (մանրածախ առևտուր) ստացված եկամուտը (վնասը)» հոդվածում (տող 150) ցույց է տրվում ապրանքների իրացումից ստացված եկամուտի (տող 110) և ապրանքների գնման արժեքի (տող 120), ավելացված արժեքի հարկի (տող 130) ու շրջանառության ծախքերի (տող 140) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):
4.17. Հաշվետվության «Այլ ակտիվների իրացումից եկամուտը» հոդվածում (տող 160) ցույց է տրվում հիմնական միջոցների իրացումից և այլ օտարումից ստացված հասույթը ավելացված արժեքի հարկի հետ միասին:
4.18. Հաշվետվության «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 170) ցույց է տրվում հիմնական միջոցների իրացման (օտարման) շրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկը:
4.19. Հաշվետվության «Այլ ակտիվների հաշվեկշռային (մնացորդային) արժեքը» հոդվածում (տող 180) ցույց է տրվում իրացված այլ ակտիվների հաշվեկշռային (ոչ նյութական ակտիվները, փոքրարժեք և արագամաշ առարկաները տվյալ տողում ցույց են տրվում մնացորդային արժեքով) արժեքը, ավելացված արժեքի հարկի:
4.20. Հաշվետվության «Այլ ակտիվների իրացման հետ կապված ծախսերը» հոդվածում (տող 190) ցույց է տրվում դրանց իրացման հետ կապված ծախսերը:
4.21. Հաշվետվության «Այլ ակտիվների իրացումից ստացված եկամուտը (վնասը)» հոդվածում (տող 200) ցույց է տրվում այլ ակտիվների իրացումից ստացված եկամուտի (տող 160) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 170), այլ ակտիվների հաշվեկշռային արժեքի (տող 180) դրանց իրացման հետ կապված ծախսերի (տող 190) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):
4.22. Հաշվետվության «Արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտներ և վնասներ» հոդվածում (տող 210) ցույց է տրվում արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտները ավելացված արժեքի հետ միասին և ծախսերը, այդ թվում դեբիտորական և կրեդիտրոական պարտքերի դուրս գրման հետ կապված (դեբիտորական պարտքերի պահուստի ձևավորումից և ուղղակի դուրս գրումից ստացված վնասները, կրեդիտորական պարտքերի դուրս գրումից ստացված օգուտները, ինչպես նաև դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից առաջացած օգուտները և դուրս գրված կրեդիտորական պարտքերի մարումից առաջացած վնասները) (տող 281), արժեթղթերից (տող 282), բաժնեմասնակցությունից (տող 283), վարձակալության տալուց (տող 284) և այլ արտաիրացումային գործառնություններից (տող 285):
4.23. Հաշվետվության «Արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտներից ավելացված արժեքի հարկը» հոդվածում (տող 220) ցույց է տրվում արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը:
4.24. Հաշվետվության «Արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտը (վնասը)» հոդվածում (տող 230) ցույց է տրվում (տող 210)-ի 3-րդ և 4-րդ սյունակների գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):
4.25. Հաշվետվության «Ընդամենը եկամուտ և վնաս» հոդվածի (տող 240) 3-րդ սյունակում ցույց է տրվում I-ին բաժնի N 1, 2, 3, 4, 5 ենթաբաժինների 3-րդ սյունակի 050, 100, 150, 200 և 230 տողերի հանրագումարը, 4-րդ սյունակում ցույց է տրվում I-ին բաժնի N 1, 2, 3, 4, 5 ենթաբաժինների 4-րդ սյունակի 050, 100, 150, 200, 230 տողերի հանրագումարը:
4.26. Հաշվետվության «Հաշվեկշռային եկամուտ կամ վնաս» հոդվածում (տող 250) ցույց է տրվում ընդամենը եկամուտ և վնաս հոդվածի (տող 240) 3-րդ և 4-րդ սյունակների դրական տարբերությունը, իսկ 4-րդ սյունակում «Ընդամենը եկամուտ կամ վնաս» հոդվածի (տող 240) 3-րդ և 4-րդ սյունակների բացասական տարբերությունը:
4.27. «Հաշվարկներ բյուջեի հետ» 2-րդ բաժնում արտացոլվում է կազմակերպության և բյուջեի հաշվարկների մնացորդը հաշվետու տարվա սկզբում, ըստ հաշվարկի բյուջեին վճարվելիք գումարները, փաստացի վճարված գումարները և հաշվարկների մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
4.28. «Հարկեր և տուրքեր» I-ին ենթաբաժնում ցույց է տրվում բյուջեի հետ հաշվարկները ըստ հոդվածների`
ա) եկամտահարկ (տող 260)
բ) ավելացված արժեքի հարկ (տող 270)
գ) ակցիզային հարկ (տող 280)
դ) գույքահարկ (տող 290)
ե) հողի հարկ (տող 300)
զ) պետական տուրք (տող 310)
է) մաքսային տուրք (տող 320)
4.29. «Ընդամենը» հոդվածում (տող 330) ցույց է տրվում առաջին ենթաբաժնի 260, 270, 280, 290, 300, 310, 320 հոդվածների հանրագումարը:
4.30. «Ոչ հարկային վճարներ» ենթաբաժնում ցույց է տրվում բյուջեի հետ հաշվարկները ըստ հոդվածների`
ա) ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար մասհանումներ (տող 340).
բ) վճար բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար (տող 350).
գ) վճարներ պետական ձեռնարկությունների վարձակալությունից (տող 360).
դ) այլ վճարներ (տող 370).
ե) տույժեր (տող 380).
զ) տուգանքներ (տող 390):
4.31. «Ընդամենը» հոդվածում (տող 400) ցույց է տրվում երկրորդ ենթաբաժնի 340, 350, 360, 370, 380, 390 տողերի հանրագումարը:
4.32. «Ընդամենը 1-ին և 2-րդ ենթաբաժիններով» հոդվածում (տող 410) ցույց է տրվում 330 և 400 տողերի հանրագումարը:
5. ՀՐԱՀԱՆԳԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5.1. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների «Տարեկան հաշվապահական հաշվետվության» հրահանգը և կից ձևերը (Ձև 1-Ա, 2-Ա) ուժի մեջ են մտնում 1997 թ.-ի և դրան հաջորդող տարիների հաշվետվությունների կազմման համար:
5.2. Կազմակերպությունները 1996 թ.-ի հաշվետվությունները կարող են կազմել`
- իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների «Տարեկան հաշվապահական հաշվետվության» (Ձև 1-Ա, Ձև 2-Ա) ձևերով.
- 1996թ.-ի օգոստոսի 2-ի N 303 հրամանով հաստատված ձեռնարկությունների, կազմակերպությունների եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվության ձևերով.
- 1993թ.-ի հունիսի 3-ի N 292 որոշմամբ հաստատված ձեռնարկությունների, կազմակերպությունների եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվության ձևերով:
5.3. Սույն հրահանգը ուժի մեջ է մտնում գրանցման պահից:
Հաստատված է |
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
(Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների)
առ 1 ______________ 199 __ թ.
Ձեռնարկության, կազմակերպության անվանումը __________________
| |||
Գործունեության տեսակը |
|
Հարկ վճարողի հաշվառման համարը
Չափի միավոր |
հազ. դրամ |
Հասցեն, հեռախոսը ______________________________________
Ա Կ Տ Ի Վ |
Տող |
Տարեսկզբին |
Տարեվերջին |
1 |
2 |
3 |
4 |
I. ԱՐՏԱՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ |
|||
Հիմնական միջոցներ - մնացորդային արժեք |
010 |
||
Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ - մնացորդային արժեք |
020 |
||
Ոչ նյութական ակտիվներ - մնացորդային արժեք |
030 |
||
Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ (06) |
040 |
||
Այլ շրջանառու ակտիվներ |
050 |
||
Ընդամենը I-ին բաժնով |
060 |
||
II. ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ |
|||
Նյութեր ( 10, 15, 16) |
070 |
||
Փոքրարժեք և արագամաշ առարկաներ - մնացորդային արժեք |
080 |
||
Անավարտ արտադրություն (20, 21, 23) |
090 |
||
Գալիք ժամանակաշրջանի ծախսեր (31) |
100 |
||
Պատրաստի արտադրանք (40) |
110 |
||
Ապրանքներ - գնման արժեքով (41) |
120 |
||
Վարձույթով տրվող առարկաներ - մնացորդային արժեք * |
121 |
||
Շրջանառության ծախքեր (44) |
130 |
||
Բեռնված ապրանքներ և կոմերցիոն ծախսեր (45, 43) |
140 |
||
Հաշվարկներ տրված կանխավճարների գծով (61) |
150 |
||
Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ (62) |
160 |
||
Հաշվարկներ բյուջեի հետ (68) |
170 |
||
Հաշվարկներ առհաշիվ անձանց հետ (71) |
180 |
||
Հաշվարկներ տարբեր դեբիտորների հետ (76) |
190 |
||
Այլ շրջանառու միջոցներ |
200 |
||
|
|||
Ընդամենը II-րդ բաժնով |
210 |
||
III. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ |
|||
Դրամարկղ (50) | |
220 |
||
Հաշվարկային հաշիվ (51) |
230 |
||
Արժութային հաշիվ (52) |
240 |
||
Այլ դրամական միջոցներ |
250 |
||
Ընդամենը III-րդ բաժնով |
260 |
||
ՀԱՇՎԵԿՇԻՌ (060 + 210 + 270) |
270 |
||
Պ Ա Ս Ի Վ |
Տող |
Տարեսկզբին |
Տարեվերջին |
I. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ |
|||
Բաժնեգումարային կապիտալ (85) |
280 |
||
Լրացուցիչ կապիտալ (87) |
290 |
||
Հաշվետու տարվա եկամուտ * |
291 |
||
Եկամուտի օգտագործում * |
292 |
||
Վնասներ (հանվում է) |
300 |
||
Հաշվետու տարվա չօգտագործված եկամուտ |
310 |
||
Հաշվետու տարվա ավելի օգտագործված եկամուտ (հանվում է) |
320 |
||
Չբաշխված եկամուտ (88) |
330 |
||
Չհատուցված վնաս (88) (հանվում է) |
340 |
||
Ընդամենը I-ին բաժնով |
350 |
||
II. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|||
Բանկի երկարաժամկետ վարկեր (90) |
360 |
||
Բանկի երկարաժամկետ վարկեր (92) |
370 |
||
Այլ ֆինանսական պարտավորություններ |
380 |
||
Ընդամենը II-րդ բաժնով |
390 |
||
III. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԵՎ ԱՅԼ ԿՐԵԴԻՏՈՐՆԵՐԻ ՀԵՏ |
|||
1. Վճարումների գծով |
|
||
Հաշվարկներ բյուջեի հետ (68) |
400 |
||
Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով (69) |
410 |
||
Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով (70) |
420 |
||
Հաշվարկներ հաշվետու անձանց հետ (71) |
430 |
||
Հաշվարկներ հիմնադիրների (մասնակիցների) հետ (75) |
440 |
||
Այլ վճարումների գծով (65, 67) |
450 |
||
Ընդամենը 1-ին ենթաբաժնով |
460 |
||
2. Կրեդիտորների հետ | |||
Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ (60) |
470 |
||
Հաշվարկներ ստացված կանխավճարների գծով (64) |
480 |
||
Հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ (76) |
490 |
||
Հաշվարկներ համատեղ գործունեության գծով |
500 |
||
Ընդամենը 2-րդ ենթաբաժնով |
510 |
||
Ընդամենը III-րդ բաժնով |
520 |
||
ՀԱՇՎԵԿՇԻՌ (350 + 390 + 510) |
530 |
ՏԵՂԵԿԱՆՔ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արտահաշվեկշռային հաշվի անվանումը 01 02 03 04 05 06 07
Տող
Տարեսկզբին
Տարեվերջին
Վարձակալված հիմնական միջոցներ (001)
Պատասխանատու պահպանման ընդունված արժեքներ (002)
Վերամշակման ընդունված նյութեր (003)
Հանձուրդի ընդունված ապրանքներ (004)
Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր (007)
Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր (011)
Այլ արտահաշվեկշռային հաշիվներ
* Տվյալ տողի գումարը հաշվեկշռի հանրագումարի մեջ չի մտնում:
Կ.Տ. |
Ղեկավար |
(անուն, ազգանուն)
|
|
Գլխավոր հաշվապահ |
(անուն, ազգանուն) |
||
Հանձնման ամսաթիվը | ___________ |
Ընդունման ամսաթիվը _____________
| |
Հանձնեց ________________ | Ընդունեց __________________ |
Հաստատված է |
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների)
առ 1 _________________ 199 __ թ.
Ձեռնարկության, կազմակերպության անվանումը __________________
| |||
Գործունեության տեսակը |
|
Հարկ վճարողի հաշվառման համարը
Չափի միավոր |
հազ. դրամ |
Հասցեն, հեռախոսը ______________________________________
1. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ
Ցուցակի անվանումը | Տող | Եկամուտ | Վնաս, ծախս |
1 |
2 |
3 |
4 |
1. Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված եկամուտ |
010 |
|
* |
Ավելացված արժեքի հարկ |
020 |
* |
|
Ակցիզային հարկ |
030 |
* |
|
Իրացված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման վրա կատարված ծախսերը | 040 |
* |
|
Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված եկամուտը (վնասը) |
050 |
| |
2. Ապրանքների իրացումից եկամուտը (մանրածախ առևտուր) |
060 |
* | |
Ավելացված արժեքի հարկ | 070 |
* |
|
Ապրանքների գնման արժեքը |
080 |
* |
|
Իրացված ապրանքների շրջանառության ծախքերը |
090 |
* |
|
Ապրանքների իրացումից ստացված եկամուտը (վնասը) |
100 |
||
3. Ապրանքների իրացումից եկամուտը (մանրածախ առևտուր) | 110 | ||
Ապրանքների գնման արժեքը |
120 |
* |
|
Ապրանքների իրացումից ստացված համախառն եկամուտը * |
121 |
* | |
Ավելացված արժեքի հարկ | 130 |
* |
|
Իրացված ապրանքների շրջանառության ծախքերը |
140 |
* |
|
Ապրանքների իրացումից ստացված եկամուտը (վնասը) | 150 | ||
4. Այլ ակտիվների իրացումից եկամուտը |
160 |
|
* |
Ավելացված արժեքի հարկ |
170 |
* |
|
Այլ ակտիվների հաշվեկշռային (մնացորդային) արժեքը |
180 |
* |
|
Այլ ակտիվների իրացման հետ կապված ծախսերը |
190 |
* |
|
Այլ ակտիվների իրացումից ստացված եկամուտը (վնասը) | 200 | ||
5. Արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտներ և վնասներ | 210 | ||
Արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտներից ավելացված արժեքի հարկը | 220 |
* |
|
Արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտը (վնասը) | 230 | ||
Ընդամենը եկամուտ և վնաս | 240 |
* Տվյալ տողի գումարը հաշվեկշռի հանրագումարի մեջ չի մտնում:
2. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԲՅՈՒՋԵԻ ՀԵՏ
Ցուցանիշի անվանումը | Տող | Մնացորդը հաշվետու տարվա սկզբում |
Հասնում է ըստ հաշվարկի | Փաստացի վճարվել է | Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|1. Հարկեր և տուրքեր | |||||
Եկամտահարկ |
260 |
||||
Ավելացված արժեքի հարկ |
270 |
||||
Ակցիզային հարկ |
280 |
||||
Գույքահարկ |
290 |
||||
Հողի հարկ |
300 |
||||
Պետական տուրք |
310 |
||||
Մաքսային տուրք |
320 |
||||
Ընդամենը |
330 |
||||
2. Ոչ հարկային վճարներ | |||||
Ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար մասհանումներ | 340 | ||||
Վճար բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար | 350 | ||||
Վճարներ պետական ձեռնարկությունների վարձակալությունից | 360 | ||||
Այլ վճարներ |
370 |
||||
Տույժեր |
380 |
||||
Տուգանքներ |
390 |
||||
Ընդամենը |
400 |
||||
Ընդամենը 1-ին և 2-րդ ենթաբաժիններով |
410 |
Կ.Տ. |
Ղեկավար` |
(անուն, ազգանուն)
|
|
Գլխավոր հաշվապահ |
(անուն, ազգանուն) |
||
Հանձնման ամսաթիվը | ___________ |
Ընդունման ամսաթիվը _____________
| |
Հանձնեց ________________ | Ընդունեց __________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.02.2008, N 146-Ն | 11.04.2008, N 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|