Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-412-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (27.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.12.2023
Дата вступления в силу
27.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» 2022 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-455-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ մասով.

 

«23. Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների (ֆինանսական կազմակերպությունների) դրամական պահանջների (գույքային իրավունքների) զիջման դիմաց վերջիններիս օգտին թողարկել գանձապետական պարտատոմսեր առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանական արժեքով՝ յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպության գծով Կառավարությանը զիջված դրամական պահանջների (գույքային իրավունքների) հանրագումարի 70 տոկոսի չափով՝ այդ նպատակով ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելով սույն օրենքի N 1 և N 3 հավելվածներում, այդ թվում՝ սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերը և մուտքերն ավելացնելու, սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը ոչ ավելի, քան սույն մասով նախատեսված պարտատոմսերի անվանական արժեքի չափով ավելացնելու եղանակներով (բայց չսահմանափակվելով դրանցով): Ընդ որում, սույն մասում նշված պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման, մարման առանձնահատկությունները, ինչպես նաև առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորությունների ընտրանքի չափանիշները և ֆինանսական կազմակերպությունների կողմից դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման, փոխանցված դրամական պահանջների (գույքային իրավունքների) վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.

 

«Հոդված 9.1. Սահմանել, որ սույն օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասի կիրառության առնչությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի համատեղ որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի նվազեցումներ և համախառն եկամտի ավելացումներ չեն կատարվում:»:

 

Հոդված 3.

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից տասնօրյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. դեկտեմբերի 25

Երևան

ՀՕ-412-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան