ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2023 թվականի |
թիվ 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ԱՃՈՂԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հարկային և մաքսային հանցագործությունների վերաբերյալ իրականացվող նախաքննության մասին» Ձև 1-ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (եռամսյակային, աճողական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի փետրվարի 27-ի «Հարկային և մաքսային մարմիններում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի շարժի մասին» Ձև 1-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (եռամսյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 33-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի հուլիսի 7-ի թիվ 17-Ն որոշման |
ՀՀ քրեական օրենսգրքի |
Ընդամենը վարույթում |
Ավարտվել են |
Հաշվետու ժամանա-կաշրջանի վերջում անավարտ մնացած վարույթների թիվը |
Ավարտված վարույթներով պատճառված գույքային վնասի չափն ու վերականգնումը | |||||||
ընդա-մենը |
որից՝ |
ընդա-մենը |
որից՝ |
պետու-թյանը պատճառ-ված վնասի չափը |
որից՝ վերա-կանգն-վել է |
այլ պատճառ-ված վնասներ |
որից՝ վերա-կանգն-վել է | ||||
հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբին անավարտ մնացած վարույթների թիվը |
հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում վարույթ են ընդունվել (նախաձեռնվել են, մաս են անջատվել, ստացվել են այլ մարմնից և այլն) |
ուղարկ-վել են դա-տարան |
կարճ-վել են | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Ընդամենը |
|||||||||||
Ցուցանիշները լրացվում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 255-րդ, 259-րդ, 267-րդ, 277-րդ, 281-րդ, 284-րդ, 285-292-րդ, 296-րդ, 340-րդ, 383-րդ, 384-րդ, 399-րդ, 409-րդ, 410-րդ, 456-րդ, 457-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ: ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ, 259-րդ, 456-րդ, 457-րդ հոդվածներով իրականացված վարույթների վերաբերյալ ցուցանիշները լրացվում են, եթե այդ վարույթները կապված են հարկային և մաքսային հանցագործությունների հետ:
Ղեկավար |
_____________________________ | ____________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (լիազորված անձ)՝ |
_____________________________ | ____________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2023 թվական: