ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 395-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 30,650,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
06.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 395-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1400 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Գերմանական կարմիր խաչի ընկերություն |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ` 00006023) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
30,650,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված մոտ 1400 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության արդյունքում։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 14,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) բարձերի ձեռքբերում և տրամադրում՝ 1,050,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում. 3) ծածկոցների ձեռքբերում և տրամադրում՝ 4,900,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում. 4) ծալովի մահճակալների ձեռքբերում և տրամադրում՝ 9,450,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում. 5) արկղերի ձեռքբերում՝ 210,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում. 6) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 400,000 դրամ, 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում. 7) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 640,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 14,000,000 դրամ արժողությամբ. 2) բարձերի ձեռքբերում և տրամադրում՝ 1,050,000 դրամ արժողությամբ. 3) ծածկոցների ձեռքբերում և տրամադրում՝ 4,900,000 դրամ արժողությամբ. 4) ծալովի մահճակալների ձեռքբերում և տրամադրում՝ 9,450,000 դրամ արժողությամբ. 5) արկղերի ձեռքբերում՝ 210,000 դրամ արժողությամբ. 6) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 400,000 դրամ արժողությամբ. 7) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 640,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր՝ 400,000 դրամ արժողությամբ, որը ներառում է ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 400,000 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայկական կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
06.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|