Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.01.2024-21.02.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.01.2024
Принят
Տաշիր համայնքի ավագանի
Дата принятия
12.01.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
12.01.2024
Дата вступления в силу
17.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2024 թվականի N 03-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 140-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1 հոդվածով

 

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն՝

1) եկամուտների գծով՝ 3869547,60 հազար դրամ,

2) ծախսերի գծով՝ 4651792,6 հազար դրամ,

3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 782245,0 հազար դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի:

5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի:

6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն N 5 հավելվածի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի:

8. Սահմանել, որ`

1) Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով մուտքերի համամասնությունները.

2) Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում սահմանել 20% չափով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

10. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 140-Ն որոշումը:

 

Կողմ -12

Ռ. ԱՎԴԱԼՅԱՆ

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. ՄԱՐԴՈՅԱՆ

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ

Գ. ՋԱՎՈՒԿՑՅԱՆ

Ա. ՍՈԼՈՅԱՆ

Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

2024 հունվարի 12

ք. Տաշիր

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության 

Լոռու մարզի Տաշիր համայնքի 

ավագանու 2024 թվականի 

հունվարի 12-ի N 03-Ն որոշման

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության 

Լոռու մարզի Տաշիր համայնքի 

ավագանու 2024 թվականի 

հունվարի 12-ի N 03-Ն որոշման

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության 

Լոռու մարզի Տաշիր համայնքի 

ավագանու 2024 թվականի 

հունվարի 12-ի N 03-Ն որոշման

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության 

Լոռու մարզի Տաշիր համայնքի 

ավագանու 2024 թվականի 

հունվարի 12-ի N 03-Ն որոշման

 

Հավելված 5

Հայաստանի Հանրապետության 

Լոռու մարզի Տաշիր համայնքի 

ավագանու 2024 թվականի 

հունվարի 12-ի N 03-Ն որոշման

 

Հավելված 6

Հայաստանի Հանրապետության 

Լոռու մարզի Տաշիր համայնքի 

ավագանու 2024 թվականի 

հունվարի 12-ի N 03-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.02.2024, N 07-Ն 21.02.2024, N 03-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան