ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 530-Ա
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 73,256,360 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 530-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի բնապահպանական պայմանների բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ, Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Թբիլիսյան խճ. 2 ՀՎՀՀ՝ 07610657 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան Շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
73 256 360 դրամ, որից 1 508 000 դրամը նախորդ տարվա կրեդիտորական պարտքի մնացորդը |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հուլիսի 7–ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի միջև 2021 թվականի մարտի 3-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2023 թվականի ծրագիր` 2023 թվականի հուլիսի 7–ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31–ը – 71 748 360 դրամ, այդ թվում՝ 1. Ծառայությունների ձեռքբերում (2 – 4-րդ եռամսյակ) – 17 094.0 հազար դրամ, 2. Աշխատանքների ձեռքբերում (2 – 4-րդ եռամսյակ) – 8 335.3 հազար դրամ, 3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (2 – 4-րդ եռամսյակ) – 898.9 հազար դրամ, 4. Գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 4 715.0 հազար դրամ, 5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 16 820.0 հազար դրամ, 6. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (2 – 4-րդ եռամսյակ) – 984.81 հազար դրամ, 7. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (2 – 4-րդ եռամսյակ) – 1 803.35 հազար դրամ, 8. Վարչական սարքավորումների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 1 547.0 հազար դրամ, 9. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 4 050.0 հազար դրամ, 10. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի ենթակայության տակ գտնվող անձնակազմի պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարումների համար ծախսեր (2 – 4-րդ եռամսյակ) – 15 500.0 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 17 094.0 հազար դրամ, այդ թվում` 1) էլեկտրականության բաշխում – 1 700.0 հազար դրամ, 2) գազի բաշխում – 2 400.0 հազար դրամ, 3) պատվիրատուի սպառման համակարգի միացում էլեկտրական ցանցին – 70.0 հազար դրամ, 4) կոյուղու մաքրման ծառայություններ – 50.0 հազար դրամ, 5) աղբամանների մաքրման ծառայություններ – 72.0 հազար դրամ, 6) տեղամասերից աղբի հավաքման ծառայություններ – 450.0 հազար դրամ, 7) խմելու ջրի բաշխում – 350.0 հազար դրամ, 8) բջջային հեռախոսների ծառայություններ – 472.0 հազար դրամ, 9) հանրային հեռախոսային ծառայություններ – 250.0 հազար դրամ, 10) համացանց – 828.0 հազար դրամ, 11) համացանցային էջերի հոսթինգի ծառայություններ – 28.8 հազար դրամ, 12) փոստային ծառայություններ – 100.0 հազար դրամ, 13) դոմենային անվանումներ – 12.0 հազար դրամ, 14) փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ – 800.0 հազար դրամ, 15) տվյալների բազայի համակարգչային ծրագրային փաթեթներ – 314.0 հազար դրամ, 16) մեքենաների նավիգացիոն ծառայություններ – 768.0 հազար դրամ, 17) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում – 28.8 հազար դրամ, 18) պարեկային ծառայություններ – 660.0 հազար դրամ, 19) փաստաբանական ծառայություններ – 600.0 հազար դրամ, 20) հակահրդեհային ծառայություններ – 312.4 հազար դրամ, 21) արխիվացման ծառայություններ – 45.0 հազար դրամ, 22) գույքի գնահատման ծախսեր – 50.0 հազար դրամ, 23) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ – 53.0 հազար դրամ, 24) էլեկտրական սարքերի վերանորոգման ծառայություններ – 170.0 հազար դրամ, 25) ջեռուցման համակարգերի վերանորոգման ծառայություններ – 100.0 հազար դրամ, 26) վճարահաշվարկային սարքի ծառայության վճար – 260.0 հազար դրամ, 27) նախագծանախահաշվային ծախսեր – 300.0 հազար դրամ, 28) մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում – 4 600.0 հազար դրամ, 29) ներքին ցանցի վերանորոգման ծառայություններ – 50.0 հազար դրամ, 30) համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ – 1 200.0 հազար դրամ: 2. Աշխատանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 8 335.3 հազար դրամ, այդ թվում՝ 1) հատակի ծածկերի փռման աշխատանքներ – 1 000.0 հազար դրամ, 2) շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում – 7 335.3 հազար դրամ: 3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 898.9 հազար դրամ, այդ թվում՝ 1) գրասենյակային ապրանքներ – 898.9 հազար դրամ, 4. Գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 715.0 հազար դրամ, այդ թվում՝ 1) գարի – 891․7 հազար դրամ (4500 կգ), 2) եգիպտացորեն – 633.3 հազար դրամ (3200 կգ), 3) գազար – 316.7 հազար դրամ (1300 կգ), 4) բազուկ - 316.7 հազար դրամ (1300 կգ), 5) պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար – 458.3 հազար դրամ (1600 կգ), 6) պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար – 508.3 հազար դրամ (2000 կգ), 7) չոր կեր – 1 470.0 հազար դրամ (15000 կգ), 8) հանքային ֆոսֆատային պարարտանյութեր – 120.0 հազար դրամ (150 կգ): 5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 16 820.0 հազար դրամ, այդ թվում` 1) սեղմված բնական գազ – 5 750.0 հազար դրամ (23000 կգ), 2) բենզին «Ռեգուլյար» – 5 000.0 հազար դրամ (10000 լիտր), 3) դիզելային վառելիք, ամառային – 4 030.0 հազար դրամ (10000 լիտր), 4) կապարաթթվային կուտակիչներ, 65Ա – 160.0 հազար դրամ 5) կապարաթթվային կուտակիչներ, 75Ա – 180.0 հազար դրամ (4 հատ), 6) կապարաթթվային կուտակիչներ, 90Ա – 200.0 հազար դրամ (4 հատ), 7) ավտոմեքենաների անիվներ, 215/65R16 – 560.0 հազար դրամ (16 հատ), 8) ավտոմեքենաների անիվներ, 225/75R16 – 660.0 հազար դրամ (12 հատ), 9) ավտոմեքենաների անիվներ, 265/65R17 – 280.0 հազար դրամ (4 հատ): 6. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 984.81 հազար դրամ, այդ թվում` 1) կենցաղային և հանրային սննդի նյութեր – 984.81 հազար դրամ: 7. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 803.35 հազար դրամ, այդ թվում` 1) լինոլեում – 1 150.0 հազար դրամ (250 մ2), 2) հատուկ նպատակային այլ նյութեր – 653.35 հազար դրամ: 8. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 547.0 հազար դրամ, այդ թվում` 1) տեսաձայնային սարքեր – 87.0 հազար դրամ (1 հատ), 2) տեսագրող սարքեր - 350.0 հազար դրամ (7 հատ), 3) ցանցային բաժանարար – 360.0 հազար դրամ (5 հատ), 4) նավիգացիոն սարքեր - 750.0 հազար դրամ (1 հատ): 9. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 050.0 հազար դրամ, այդ թվում` 1) համակարգչային տերմինալներ - 800.0 հազար դրամ (1 հատ), 2) ավտոմեքենաների կայանման հսկման սարքեր – 3 000.0 հազար դրամ (1 հատ), 3) գազի բալոններ - 250.0 հազար դրամ (1 հատ): |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր – 14 061.06 հազար դրամ՝ 1. Ծառայությունների ձեռքբերում – 9 374.0 հազար դրամ՝ 1) էլեկտրականության բաշխում – 1 700.0 հազար դրամ, 2) գազի բաշխում – 2 400.0 հազար դրամ, 3) կոյուղու մաքրման ծառայություններ – 50.0 հազար դրամ, 4) աղբամանների մաքրման ծառայություններ – 72.0 հազար դրամ, 5) խմելու ջրի բաշխում – 350.0 հազար դրամ, 6) հանրային հեռախոսային ծառայություններ – 250.0 հազար դրամ, 7) համացանց – 828.0 հազար դրամ, 8) համացանցային էջերի հոսթինգի ծառայություններ – 28.8 հազար դրամ, 9) փոստային ծառայություններ – 100.0 հազար դրամ, 10) դոմենային անվանումներ – 12.0 հազար դրամ, 11) տվյալների բազայի համակարգչային ծրագրային փաթեթներ – 314.0 հազար դրամ, 12) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում – 28.8 հազար դրամ, 13) պարեկային ծառայություններ – 660.0 հազար դրամ, 14) փաստաբանական ծառայություններ – 600.0 հազար դրամ, 15) հակահրդեհային ծառայություններ – 312.4 հազար դրամ, 16) արխիվացման ծառայություններ – 45.0 հազար դրամ, 17) գույքի գնահատման ծախսեր – 50.0 հազար դրամ, 18) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ – 53.0 հազար դրամ, 19) էլեկտրական սարքերի վերանորոգման ծառայություններ – 170.0 հազար դրամ, 20) ջեռուցման համակարգերի վերանորոգման ծառայություններ – 100.0 հազար դրամ, 21) ներքին ցանցի վերանորոգման ծառայություններ – 50.0 հազար դրամ, 22) համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ – 1 200.0 հազար դրամ: 2. Աշխատանքների ձեռքբերում – 1 000.0 հազար դրամ 1) հատակի ծածկերի փռման աշխատանքներ -1000.0 հազար դրամ: 3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում – 898.9 հազար դրամ: 4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում – 984.81 հազար դրամ: 5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում – 1 803.35 հազար դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով և Շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: |
(հավելվածը խմբ. 26.12.23 N 938-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |