ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2024 թվականի N 172-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1236․ Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32003․ Հանրակրթական դպրոցների նոր շենքերի կառուցում» և «32005․ Կրթահամալիրների կառուցում» միջոցառումների կատարող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխարեն սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) որոշման բոլոր հավելվածների աղյուսակներում «1192» ծրագրի «11024» միջոցառման «ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում տեղակայված դպրոցների ԳՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստում նոր ստանդարտներին համապատասխան» բառերը փոխարինել «ՀՀ պետական դպրոցների՝ տեղակայված դպրոցների ԳՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստում նոր ստանդարտներին համապատասխան» բառերով, իսկ նույն ծրագրի «32007» միջոցառման «Աջակցություն ԳՏՃՄ առարկաների դասավանդման և ուսուցման որակը մարզերում բարելավելու համար» բառերը փոխարինել «ՀՀ պետական դպրոցների՝ ԳՏՃՄ լաբորատորիաներով ապահովում» բառերով
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով՝
«16) որ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահված՝ «1236․ Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32003․ Հանրակրթական դպրոցների նոր շենքերի կառուցում» և «32005․ Կրթահամալիրների կառուցում» միջոցառումների (այն օբյեկտների մասով, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման N 1 հավելվածով պատվիրատու մարմին է սահմանված Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը) բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի լիազորությունները (ներառյալ գնման գործընթացների պատվիրատուի ղեկավարի լիազորությունը) վերապահվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին․
17) որ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահված՝ «1192․ Կրթության որակի ապահովում» ծրագրի «11024. ՀՀ պետական դպրոցների՝ տեղակայված դպրոցների ԳՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստում նոր ստանդարտներին համապատասխան» և «32007․ ՀՀ պետական դպրոցների՝ ԳՏՃՄ լաբորատորիաներով ապահովում» միջոցառումների, ինչպես նաև «1236․ Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32006․ Հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների գույքով և տեխնիկայով ապահովում» միջոցառման (լաբորատոր գույքի և կահույքի մասով) բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի լիազորությունները (ներառյալ գնման գործընթացների պատվիրատուի ղեկավարի լիազորությունը) վերապահվում են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին:»։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական: