ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» հունիսի 2023 թվականի N 111-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 266–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 266-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
Կողմ (21) | Դեմ (0) | Ձեռնպահ (4) |
Վ.Սամսոնյան Գ.Մելիքյան Լ.Սանոյան Մ.Սահակյան Տ.Հովհաննիսյան Ն.Պողոսյան Գ.Պասկևիչյան Խ.Վարաժյան Ս.Հովհաննիսյան Հ.Ասատրյան Ա.Բեյբուտյան Ա.Պապիկյան Ք.Հարությունյան Զ.Միքայելյան Շ.Արամյան Լ.Մուրադյան Հ.Ստեփանյան Կ.Մալխասյան Կ.Ասատրյան Ն.Միրզոյան Հ.Մարգարյան |
Վ.Հակոբյան Կ.Սոսյան Ս.Ադամյան Գ.Մանուկյան |
Հայաստանի Հանրապետության ղեկավար` |
Վ. Սամսոնյան |
ք. Գյումրի «28» հունիսի 2023 թվական |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թ.-ի հունիսի 28-ի N 111-Ն որոշման |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թ.-ի հունիսի 28-ի N 111-Ն որոշման |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թ.-ի հունիսի 28-ի N 111-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2023 թվական: