ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2023 թվականի N 905-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»․
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝
ա․ բոլոր բաժինների համարակալման հռոմեական թվերը փոխարինել համապատասխան արաբական թվանշաններով,
բ․ 1-ին կետում «մակերևութաակտիվ միջոցներ 3402 20 200, 3402 90 100, լվացող ու մաքրող միջոցներ, որոնք պարունակում են մակերևութաակտիվ նյութեր 3402 20 900, 3402 90 900» բառերը փոխարինել «մակերևութաակտիվ միջոցներ 3402 31 000 0, 3402 39 000 0, 3402 41 000 0, 3402 42 000 0, 3402 49 000 0, 3402 50 000 0, 3402 90, 3402 90 100, լվացող ու մաքրող միջոցներ 3402 90 900 0» բառերով,
գ․ 2-րդ կետը «գործվածքների» բառից առաջ լրացնել «կաշվե կոշկեղենային արդյունաբերության» բառերով,
դ․ 5-րդ կետը «մաքրող միջոց՝ փոքր քանակությամբ օճառ» բառերից հետո լրացնել «(կարող է նաև չպարունակել)» բառերով,
ե․ III-րդ բաժնի վերնագրի «Շուկա մուտք գործելու կանոնները» բառերը փոխարինել «Շուկայահանմանը ներկայացվող պահանջները» բառերով,
զ․ 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
է․ 9-րդ կետում «պահման, փոխադրման և» բառերը փոխարինել «պահման, փոխադրման, իրացման և» բառերով,
ը․ 17-րդ կետում «ե» և «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
թ․ 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» ենթակետով՝
«է) լվացքի համար նախատեսված լվացող միջոցի փաթեթվածքի վրա լրացուցիչ նշվում է նաև լվացքի մեքենայի ինչ տարողության բեռնաչափերի համար է լվացող միջոցի առաջարկվող քանակությունը (չափաբաժինը)՝ հաշվի առնելով ջրի կոշտությունը և լվացման ցիկլերը»,
ժ․ 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«21․ Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լվացող միջոցների խմբաքանակի կամ սերիական արտադրության համար համապատասխանությունը հավաստելու համար հայտատուն`
1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման կամ հայտարարագրման ընթացակարգերը խմբաքանակի կամ սերիական արտադրության համար.
2) պետք է զետեղի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների փաթեթի կամ դրանց փակցված պիտակների վրա:»,
ժա․ 22-րդ և 23-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
ժբ․ 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«26․ Համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 24 ամիս՝ հաշվի առնելով լվացող միջոցների պիտանիության ժամկետը։»,
ժգ․ 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«28․ Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի կասեցնելու կամ դադարեցնելու պայմանները և գործընթացները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ։»,
ժդ. 30-րդ կետում «համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով» բառերով,
ժե. ամբողջ տեքստում «մականշվածք» բառն իր հոլովաձևերով փոխարինել «մակնշվածք» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,
ժզ. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-րդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
08.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական: