ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 2011 թվականի թիվ 526 քաղ. Մոսկվա
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2010 թվականի նոյեմբերի 18-ի «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի իրագործման նպատակով Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.
1. Հաստատել այն արտադրանքի միասնական ցանկը, որի համար Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ (կցվում է)։
2. Մաքսային միության անդամ պետություններում բժշկական արտադրատեսակների (բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության արտադրատեսակների) պետական գրանցման տարբեր ընթացակարգերի առկայության կապակցությամբ հանձնարարել Կողմերին՝
- մշակել տվյալ ոլորտում Կողմերի մոտեցումների միասնականացման հնարավորությունը.
- անհրաժեշտության դեպքում մշակել համապատասխան միջազգային պայմանագրի նախագիծը.
- այդ աշխատանքի արդյունքներով որոշում ընդունել «Բժշկական նշանակության արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման նպատակահարմարության մասին։
Մինչև տվյալ հարցի վերաբերյալ որոշում ընդունելը կասեցնել Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի մշակումը։
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
| ||
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
Ս. Ռումաս |
Ու. Շուկեև |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 526 որոշմամբ |
Այն արտադրանքի միասնական ցանկը, որի համար Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ
1. Մեքենաներ և սարքավորումներ
2. Ցածրավոլտ սարքավորումներ
3. Բարձրավոլտ սարքավորումներ
4. Գազակերպ վառելիքով աշխատող ապարատներ
5. Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումներ
6. Ճնշման տակ աշխատող անոթներ
7. Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումներ
8. Ատրակցիոններ, մանկական խաղահրապարակների սարքավորումներ
9. Վերելակներ
10. Անվավոր տրանսպորտային միջոցներ
11. Տրակտորներ
12. Գյուղատնտեսական տեխնիկա
13. Մեքենաներ անտառային տնտեսության համար
14. Անվադողեր
15. Երկաթուղային տրանսպորտի շարժակազմ, այդ թվում՝ արագընթաց
16. Մետրոպոլիտենի շարժակազմ
17. Թեթև ռելսային տրանսպորտ, տրամվայներ
18. Ծովային տրանսպորտի օբյեկտներ
19. Ներքին ջրային տրանսպորտի օբյեկտներ
20. Փոքրաչափս նավեր
21. Շենքեր և շինություններ
22. Շինարարական նյութեր և արտադրատեսակներ
23. Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածք, այդ թվում՝ արագընթաց
24. Մետրոպոլիտենի ենթակառուցվածք
25. Ավտոմոբիլային ճանապարհներ
26. Հրատեխնիկական բաղադրություններ և դրանք պարունակող արտադրատեսակներ
27. Քաղաքացիական կիրառման պայթուցիկ նյութեր և դրանք պարունակող արտադրատեսակներ
28. Թեթև արդյունաբերության արտադրանք (հատով պատրաստի արտադրատեսակներ, գորգեր և գորգագործական արտադրատեսակներ, տրիկոտաժե, կարի և կաշվե գալանտերեային արտադրատեսակներ․ կոշկեղեն․ մորթեղեն և մորթե արտադրատեսակներ)
29. Խաղալիքներ
30. Ապրանքներ երեխաների և դեռահասների համար
31. Երեխաների խնամքի արտադրատեսակներ
32. Սպասք
33. Սանիտարահիգիենիկ նշանակության արտադրատեսակներ
34. Օծանելիքակոսմետիկական արտադրանք
35. Բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ
36. Տարա և փաթեթվածք
37. Անհատական պաշտպանության միջոցներ
38. Հրդեհային անվտագության ապահովման միջոցներ
39. Հրդեհաշիջման միջոցներ
40. Բժշկական արտադրատեսակներ
41. Սանիտարատեխնիկական արտադրատեսակներ
42. Կահույքագործական արտադրանք
43. Քիմիական արտադրանք
44. Սինթետիկ լվացող միջոցներ
45. Կենցաղային քիմիայի ապրանքներ
46. Լաքաներկային նյութեր և լուծիչներ
47. Պարարտանյութեր
48. Բույսերի պաշտպանության միջոցներ
49. Բենզիններ, դիզելային և նավերի վառելիք, ռեակտիվ շարժիչների վառելիք և վառելիքային մազութ
50. Վառելիքի այլընտրանքային տեսակներ
51. Քսանյութեր, յուղեր և հատուկ հեղուկներ
52. Ջրի, գազի, ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքեր և համակարգեր
53. Նավթի, դրա վերամշակումից ստացվող արտադրանքի հաշվառքի սարքեր և համակարգեր
54. Սննդամթերք
55. Ալկոհոլային արտադրանք
56. Կերեր և կերային հավելումներ
57. Հացահատիկ
58. Ծխախոտային արտադրանք
59. Որսորդական և սպորտային զենք, դրա զինամթերքը
60. Էլեկտրակապի միջոցներ
61. Ածուխ և դրա վերամշակումից ստացվող արտադրանք
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: