ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2023 թվականի N 548-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և «Պետական նպաuտների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 39-րդ հոդվածի 16-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման՝
1) N 3 հավելվածում N 4 ձևի աղյուսակի՝
ա. 54-րդ և 55-րդ տողերի 3-րդ՝ «Դաշտի լրացման հիմքը» սյունակում «հայտարարությամբ» բառը փոխարինել «դիմում կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության ընտրությամբ» բառերով,
բ. 54-րդ տողի 4-րդ՝ «Դաշտի բովանդակությունը» սյունակում «N 8.1 հավելվածի 4-7-րդ կետերով» բառերը փոխարինել «N 8 հավելվածի 19-րդ, 19.2-19․3-րդ կետերով, N 8.1 հավելվածի 7.1-7.3-րդ կետերով» բառերով,
գ. 55-րդ տողի 4-րդ՝ «Դաշտի բովանդակությունը» սյունակում «4-7-րդ» բառերը փոխարինել «4-5-րդ, 7.1-7.3-րդ» բառերով․
2) N 8 հավելվածի՝
ա. 5-րդ կետը «դիմում» բառից հետո լրացնել «, իսկ այն ներկայացնող անձը՝ դիմող» բառերով,
բ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Նպաստը կամ հրատապ օգնությունը նշանակվում և վճարվում է դիմողին՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-10-րդ մասերը:»,
գ. 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-19.4-րդ կետերով՝
«19.1. Կանխիկ եղանակով վճարելիս վճարման պահին դիմողի բացակայության դեպքում նպաստը կամ հրատապ օգնությունը վճարվում է դիմողի ընտանիքի սոցիալական անձնագրում նշված այլ չափահաս անդամին:
19.2. Դիմողի փոփոխության դեպքում, սույն կարգի 19-րդ կետի պահանջների հաշվառմամբ, նպաստը նշանակվում և վճարվում է ընտանիքի այլ չափահաս անդամին՝ ներկայացված դիմումի հիման վրա, որը ստորագրում են ընտանիքի բոլոր չափահաս անդամները:
19.3. Դիմողը կարող է ցանկացած ժամանակ դիմել տարածքային կենտրոն` նպաստ ստանալու եղանակը փոխելու համար, եթե «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նպաստը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով։
19.4 Նպաստի կամ հրատապ օգնության գումարը վճարման ցուցակում ընդգրկված լինելու և դիմողի կամ ընտանիքի որևէ չափահաս անդամի կողմից չստանալու դեպքում, այն ներառվում է հաջորդ ամսվա վճարման ցուցակ, բայց ոչ ավելի, քան մինչև նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու ամիսը կամ հաջորդ հաշվառման (փաստագրման) ամիսը ներառյալ:»,
դ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«22. Նպաստի վճարումը դադարեցվում է նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, բացառությամբ սույն կարգի 23-րդ կետում նշված դեպքի:»,
ե. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«23. Նպաստը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալների (փաստաթղթերի) ոչ հավաստի լինելը պարզվելու կամ նպաստի իրավունք տվող՝ ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր չներկայացվելու հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից:»,
զ. 24-րդ կետում «նպաստի իրավունքը կորցնելու» բառերը փոխարինել «նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու» բառերով,
է. 46-րդ կետի 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով՝
«4) պարզվում է, որ ընտանիքի որևէ անդամի ներկայացրած՝ հրատապ օգնությունը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն:»,
ը. 46-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 46.1-ին կետով՝
«46.1. Սույն կարգի 46-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված դեպքերում եռամսյակային հրատապ օգնության վճարումը դադարեցվում է եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ 4-րդ ենթակետում նշված դեպքում՝ հրատապ օգնությունը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալների (փաստաթղթերի) ոչ հավաստի լինելը պարզվելու ամսվանից:».
3) N 8.1 հավելվածի՝
ա. 1-ին կետը «հարաբերությունները» բառից հետո լրացնել «՝ հաշվի առնելով
«Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի 5-10-րդ մասերը» բառերով,
բ. 2-րդ և 3-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,
գ․ 4-րդ կետը «նպատակով» բառից հետո լրացնել «ընտանիքի միակ չափահաս անդամը կամ» բառերով, իսկ «կողմից» բառից հետո լրացնել «(եթե ընտանիքի կազմում կան մեկից ավելի չափահաս անդամներ)» բառերով,
դ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-4.2-րդ կետերով՝
«4.1. Նպաստն անկանխիկ եղանակով վճարելը նպաստի գումարը դիմողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:
4.2. Հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով վճարելը հրատապ օգնության գումարը դիմողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բացված միանվագ դրամական ապահովության հաշվին փոխանցելն է:»,
ե. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Դիմողը կարող է ցանկացած ժամանակ դիմել տարածքային կենտրոն վճարող բանկը փոխելու համար։»,
զ. 6-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
է․ 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին, 7.2-րդ և 7.3-րդ կետերով՝
«7.1. Եթե նպաստը կամ հրատապ օգնությունը նշանակվել է մինչև օրենքի 39-րդ հոդվածի 14-րդ մասում նշված ժամկետները, և չի ներկայացվել անկանխիկ եղանակով վճարելու դիմում, ապա օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների հաշվառմամբ՝ անկանխիկ եղանակով նպաստի վճարումը շարունակելու, իսկ հրատապ օգնությունը վճարելու համար բանկի ընտրությունը կատարում է գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը (այսուհետ կազմակերպություն)՝
1) քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիս ամսվա նպաստի կամ հրատապ օգնության վճարման ցուցակը ձևավորելիս.
2) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվար ամսվա նպաստի կամ հրատապ օգնության վճարման ցուցակը ձևավորելիս:
7.2. Սույն կարգի 7.1-ին կետում նշված ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս համապատասխան բնակավայրում նպաստը կամ հրատապ օգնությունը կանխիկ եղանակով ստացող ընտանիքների համար, օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների հաշվառմամբ, բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ պատահականության սկզբունքով, հաշվի առնելով այդ ամսվա տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի:
7.3. Սույն կարգի 7.1-ին կետում նշված ամսում ձևավորված վճարման ցուցակում, օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների հաշվառմամբ, ընդգրկվում են սույն կարգի 7.2-րդ կետում սահմանված կարգով ընտրված վճարող բանկերը: Էլեկտրոնային ցուցակները Ծառայությանը տրամադրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը https://socservice.am կայքէջի միջոցով հնարավորություն է ընձեռում դիմողներին ճշտելու իրենց համար ընտրված բանկը:»,
ը. 8-րդ և 9-րդ կետերից հանել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
21.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2023 թվական: