ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 833-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄԿՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00885397) 2023 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգիչների և պարագաների ձեռքբերում՝ 4,126,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ար-Մոբիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ «Հացիկ տուփ» ամսական 42,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, «Երևան Շոպրոնի 77» ամսական 42,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, «Իջևան տուփ» ամսական 42,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի և «Աշոցք տուփ» ամսական 42,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ար-Մոբիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցում՝ ամսական 2,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) Ադոբ ինք. ընկերության (345 Պարք Ավենյու, Սան Ջոս 95110-2704, Միացյալ Նահանգներ) հետ 2023 թվականի հոկտեմբերի 25-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 746.31 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Ադոռ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02281836) 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դռների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 262,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
![loading...](/static/img/loader.gif)