Գլխավոր տեղեկություն
Номер
N 530-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
03.08.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
03.08.2023
Дата вступления в силу
04.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 530-Ա

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 73,256,360 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 530-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի բնապահպանական պայմանների բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ, Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Թբիլիսյան խճ. 2

ՀՎՀՀ՝ 07610657

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան

Շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

73 256 360 դրամ, որից 1 508 000 դրամը նախորդ տարվա կրեդիտորական պարտքի մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի հուլիսի 7–ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի միջև 2021 թվականի մարտի 3-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2023 թվականի ծրագիր` 2023 թվականի հուլիսի 7–ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31–ը

– 71 748 360 դրամ, այդ թվում՝

1. Ծառայությունների ձեռքբերում (2 – 4-րդ եռամսյակ) – 17 094.0 հազար դրամ,

2. Աշխատանքների ձեռքբերում (2 – 4-րդ եռամսյակ) – 8 335.3 հազար դրամ,

3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (2 – 4-րդ եռամսյակ) – 898.9 հազար դրամ,

4. Գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 4 715.0 հազար դրամ,

5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 16 820.0 հազար դրամ,

6. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (2 – 4-րդ եռամսյակ) – 984.81 հազար դրամ,

7. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (2 – 4-րդ եռամսյակ) – 1 803.35 հազար դրամ,

8. Վարչական սարքավորումների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 1 547.0 հազար դրամ,

9. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 4 050.0 հազար դրամ,

10. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի ենթակայության տակ գտնվող անձնակազմի պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարումների համար ծախսեր (2 – 4-րդ եռամսյակ) – 15 500.0 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 17 094.0 հազար դրամ, այդ թվում`

1) էլեկտրականության բաշխում – 1 700.0 հազար դրամ,

2) գազի բաշխում – 2 400.0 հազար դրամ,

3) պատվիրատուի սպառման համակարգի միացում էլեկտրական ցանցին – 70.0 հազար դրամ,

4) կոյուղու մաքրման ծառայություններ – 50.0 հազար դրամ,

5) աղբամանների մաքրման ծառայություններ – 72.0 հազար դրամ,

6) տեղամասերից աղբի հավաքման ծառայություններ – 450.0 հազար դրամ,

7) խմելու ջրի բաշխում – 350.0 հազար դրամ,

8) բջջային հեռախոսների ծառայություններ – 472.0 հազար դրամ,

9) հանրային հեռախոսային ծառայություններ – 250.0 հազար դրամ,

10) համացանց – 828.0 հազար դրամ,

11) համացանցային էջերի հոսթինգի ծառայություններ – 28.8 հազար դրամ,

12) փոստային ծառայություններ – 100.0 հազար դրամ,

13) դոմենային անվանումներ – 12.0 հազար դրամ,

14) փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ – 800.0 հազար դրամ,

15) տվյալների բազայի համակարգչային ծրագրային փաթեթներ – 314.0 հազար դրամ,

16) մեքենաների նավիգացիոն ծառայություններ – 768.0 հազար դրամ,

17) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում – 28.8 հազար դրամ,

18) պարեկային ծառայություններ – 660.0 հազար դրամ,

19) փաստաբանական ծառայություններ – 600.0 հազար դրամ,

20) հակահրդեհային ծառայություններ – 312.4 հազար դրամ,

21) արխիվացման ծառայություններ – 45.0 հազար դրամ,

22) գույքի գնահատման ծախսեր – 50.0 հազար դրամ,

23) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ – 53.0 հազար դրամ,

24) էլեկտրական սարքերի վերանորոգման ծառայություններ – 170.0 հազար դրամ,

25) ջեռուցման համակարգերի վերանորոգման ծառայություններ – 100.0 հազար դրամ,

26) վճարահաշվարկային սարքի ծառայության վճար – 260.0 հազար դրամ,

27) նախագծանախահաշվային ծախսեր – 300.0 հազար դրամ,

28) մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում – 4 600.0 հազար դրամ,

29) ներքին ցանցի վերանորոգման ծառայություններ – 50.0 հազար դրամ,

30) համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ – 1 200.0 հազար դրամ:

2. Աշխատանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 8 335.3 հազար դրամ, այդ թվում՝

1) հատակի ծածկերի փռման աշխատանքներ – 1 000.0 հազար դրամ,

2) շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում – 7 335.3 հազար դրամ:

3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 898.9 հազար դրամ, այդ թվում՝

1) գրասենյակային ապրանքներ – 898.9 հազար դրամ,

4. Գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 715.0 հազար դրամ, այդ թվում՝

1) գարի – 891․7 հազար դրամ (4500 կգ),

2) եգիպտացորեն – 633.3 հազար դրամ (3200 կգ),

3) գազար – 316.7 հազար դրամ (1300 կգ),

4) բազուկ - 316.7 հազար դրամ (1300 կգ),

5) պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար – 458.3 հազար դրամ (1600 կգ),

6) պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար – 508.3 հազար դրամ (2000 կգ),

7) չոր կեր – 1 470.0 հազար դրամ (15000 կգ),

8) հանքային ֆոսֆատային պարարտանյութեր – 120.0 հազար դրամ (150 կգ):

5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 16 820.0 հազար դրամ, այդ թվում`

1) սեղմված բնական գազ – 5 750.0 հազար դրամ (23000 կգ),

2) բենզին «Ռեգուլյար» – 5 000.0 հազար դրամ (10000 լիտր),

3) դիզելային վառելիք, ամառային – 4 030.0 հազար դրամ (10000 լիտր),

4) կապարաթթվային կուտակիչներ, 65Ա – 160.0 հազար դրամ
(4 հատ),

5) կապարաթթվային կուտակիչներ, 75Ա – 180.0 հազար դրամ

(4 հատ),

6) կապարաթթվային կուտակիչներ, 90Ա – 200.0 հազար դրամ

(4 հատ),

7) ավտոմեքենաների անիվներ, 215/65R16 – 560.0 հազար դրամ (16 հատ),

8) ավտոմեքենաների անիվներ, 225/75R16 – 660.0 հազար դրամ (12 հատ),

9) ավտոմեքենաների անիվներ, 265/65R17 – 280.0 հազար դրամ (4 հատ):

6. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 984.81 հազար դրամ, այդ թվում`

1) կենցաղային և հանրային սննդի նյութեր – 984.81 հազար դրամ:

7. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 803.35 հազար դրամ, այդ թվում`

1) լինոլեում – 1 150.0 հազար դրամ (250 մ2),

2) հատուկ նպատակային այլ նյութեր – 653.35 հազար դրամ:

8. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 547.0 հազար դրամ, այդ թվում`

1) տեսաձայնային սարքեր – 87.0 հազար դրամ (1 հատ),

2) տեսագրող սարքեր - 350.0 հազար դրամ (7 հատ),

3) ցանցային բաժանարար – 360.0 հազար դրամ (5 հատ),

4) նավիգացիոն սարքեր - 750.0 հազար դրամ (1 հատ):

9. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 050.0 հազար դրամ, այդ թվում`

1) համակարգչային տերմինալներ - 800.0 հազար դրամ (1 հատ),

2) ավտոմեքենաների կայանման հսկման սարքեր – 3 000.0 հազար դրամ (1 հատ),

3) գազի բալոններ - 250.0 հազար դրամ (1 հատ):

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր – 14 061.06 հազար դրամ՝

1. Ծառայությունների ձեռքբերում – 9 374.0 հազար դրամ՝

1) էլեկտրականության բաշխում – 1 700.0 հազար դրամ,

2) գազի բաշխում – 2 400.0 հազար դրամ,

3) կոյուղու մաքրման ծառայություններ – 50.0 հազար դրամ,

4) աղբամանների մաքրման ծառայություններ – 72.0 հազար դրամ,

5) խմելու ջրի բաշխում – 350.0 հազար դրամ,

6) հանրային հեռախոսային ծառայություններ – 250.0 հազար դրամ,

7) համացանց – 828.0 հազար դրամ,

8) համացանցային էջերի հոսթինգի ծառայություններ – 28.8 հազար դրամ,

9) փոստային ծառայություններ – 100.0 հազար դրամ,

10) դոմենային անվանումներ – 12.0 հազար դրամ,

11) տվյալների բազայի համակարգչային ծրագրային փաթեթներ – 314.0 հազար դրամ,

12) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում – 28.8 հազար դրամ,

13) պարեկային ծառայություններ – 660.0 հազար դրամ,

14) փաստաբանական ծառայություններ – 600.0 հազար դրամ,

15) հակահրդեհային ծառայություններ – 312.4 հազար դրամ,

16) արխիվացման ծառայություններ – 45.0 հազար դրամ,

17) գույքի գնահատման ծախսեր – 50.0 հազար դրամ,

18) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ – 53.0 հազար դրամ,

19) էլեկտրական սարքերի վերանորոգման ծառայություններ – 170.0 հազար դրամ,

20) ջեռուցման համակարգերի վերանորոգման ծառայություններ – 100.0 հազար դրամ,

21) ներքին ցանցի վերանորոգման ծառայություններ – 50.0 հազար դրամ,

22) համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ – 1 200.0 հազար դրամ:

2. Աշխատանքների ձեռքբերում – 1 000.0 հազար դրամ

1) հատակի ծածկերի փռման աշխատանքներ -1000.0 հազար դրամ:

3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում – 898.9 հազար դրամ:

4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում – 984.81 հազար դրամ:

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում – 1 803.35 հազար դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով և Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն

որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:

(հավելվածը խմբ. 26.12.23 N 938-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ