ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 332-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 1,600,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի զարգացմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.06.23 N 379-Ա)
2. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
17.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 332-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը նպաստելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի, ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի, Վանաձորի քաղաքային մարզադաշտի, Արմավիր «Հոբելյանական» մարզադաշտի, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների արդիականացում և բարելավում, ինչպես նաև ազգային հավաքականների համար բժշկական պարագաների, մարզագույքի, մարզահագուստի, սարքերի և սարքավորումների պարբերաբար ձեռքբերում և գույքի բազայի թարմացում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միություն – (UEFA Շվեյցարիա, Նիոն), Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա – (FIFA – Շվեյցարիա, Ցյուրիխ), անհատ բարերարներ, ոչ առևտրային կազմակերպություններ։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Խանջյան 27, ՀՎՀՀ՝ 02566915) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվում է` 1) Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վարդանանց 65), 2) Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վաղարշապատ, Մարգարա խճուղի թիվ 12), 3) Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Աճառյան 35/31), 4) Վանաձորի քաղաքային մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Անդրանիկ փող. առաջին նրբանցք 20), 5) Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Արմավիր, Հանրապետության 130): Ծրագիրն իրականացվում է սպորտի բնագավառում: |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,600,000,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Մարզադպրոցների սաները, մարզիկները և ֆուտբոլային ակումբները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոց |
Մարզադաշտերի արդիականացում, խաղադաշտերի խոտածածկերի փոխարինում կամ սեզոնային բարելավում, մարզադաշտերի լուսավորության տեղադրում կամ վերանորոգում, մարզադաշտերի վերակառուցում, շինարարական նյութերի, տեխնիկայի, լողավազանի ախտահանման միջոցների, հիգիենայի և անկողնային պարագաների, խոտի սերմի, պարարտանյութերի, քիմիկատների, ներքին հարդարման պարագաների, կահավորանքի, մարզագույքի, մարզահագուստի, մարզասարքերի, բժշկական պարագաների (ներառյալ դեղեր, դեղամիջոցներ), սարքավորումների ներմուծում և ձեռքբերում` շուրջ 1,600,000,000 դրամ արժողությամբ` 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել և/կամ ձեռք բերել` 1) շինարարական նյութեր` 40,000,000 դրամ, 2) խաղադաշտերի մշակման ու խնամքի տեխնիկա և պահեստամասեր` 320,000,000 դրամ, 3) լողավազանի ախտահանման և խնամքի միջոցներ` 15,000,000 դրամ, 4) հիգիենայի և անկողնային պարագաներ` 15,000,000 դրամ, 5) խոտի սերմ և պարարտանյութեր` 350,000,000 դրամ, 6) ներքին հարդարման պարագաներ և կահավորանք` 40,000,000 դրամ, 7) մարզագույք/մարզահագուստ` 500,000,000 դրամ, 8) մարզասարքեր` 50,000,000 դրամ, 9) բժշկական պարագաներ (ներառյալ դեղեր, դեղամիջոցներ)՝ 30,000,000 դրամ, 10) սարքավորումներ` 240,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը | ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 02.06.23 N 379-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
17.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |