ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2023 թվականի |
թիվ 76 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 76 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարվող
1. 1-ին աղյուսակում՝
ա) 3-րդ դիրքի 3-րդ վանդակում «1.4.0» թվերը փոխարինել «1.5.0» թվերով.
բ) 4-րդ դիրքի 3-րդ վանդակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«urn:EEC:R:038:CustomsValueDeclaration:vl.5.0».
գ) 6-րդ դիրքի 3-րդ վանդակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«EEC_R_038_CustomsValueDeclaration_vl.5.0.xsd»։
2. 3-րդ աղյուսակում՝
ա) 14.15-րդ դիրքում «Վավերապայմանի նկարագրություն» սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականը կամ մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականը».
բ) 20.1 և 20.1.1 դիրքերում «Բազմ.» վանդակում «1» թիվը փոխարինել «0..1» թվերով.
գ) 22-րդ դիրքը հանել։
3. 5-րդ աղյուսակում՝ 1-րդ և 2-րդ դիրքերում, «Արժեքների տիրույթ» վանդակում «ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001» բառերը փոխարինել «ISO 8601» բառերով։
4. 7-րդ աղյուսակի 29-րդ դիրքում «Արժեքների տիրույթ» վանդակում «կապի տեսակների տեղեկագրքով» բառերը փոխարինել «կապի միջոցների (կապուղիների) տեսակների ցանկով» բառերով։
5. 10-րդ աղյուսակում՝
ա) 13.13.1, 13.14.11.1, 14.13.1, 14.14.11.1 և 20.1.3.1 դիրքերի 10-րդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««Կապի տեսակի ծածկագիրը (csdo:CommunicationChannelCode)» վավերապայմանը պետք է պարունակի կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագրի արժեքը՝ կապի միջոցների (կապուղիների) տեսակների ցանկին համապատասխան».
բ) 22-րդ դիրքը հանել։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: