Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 358-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 264-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 10-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Աջակցություն Արցախին» ծրագրի մասին» N 264-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին կետը «արևային ջրատաքացուցիչներ տրամադրելով» բառերից հետո լրացնել «Ստեփանակերտ քաղաքի,» իսկ «բնակիչներին» բառից հետո՝ «ու ոչ առևտրային կազմակերպություններին» բառերով.
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ քաղաք, Մարտակերտի շրջան, Կոճողոտ և Վերին Հոռաթաղ համայնքներ, բնագավառը՝ սոցիալական».
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ստեփանակերտ քաղաքի, Կոճողոտ և Վերին Հոռաթաղ համայնքների բնակիչներ ու ոչ առևտրային կազմակերպություններ»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
16.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |