ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2023 թվականի |
թիվ 69 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆ ՍՏԱՆՁՆՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԿԻՐԱՌՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ, ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ԱՅԴ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածի, «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության հետ կապված որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության 3-րդ հոդվածի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 132-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի «Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ստանձնված պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում» ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8430 50 000 2 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«8430 50 000 5 |
- - - այլ |
0»։ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: