Գլխավոր տեղեկություն
Номер
N 768
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.11.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Մաքսային միության հանձնաժողով
Дата принятия
16.08.2011
Подписан
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Дата подписания
16.08.2011
Дата вступления в силу
01.07.2012

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2011 թվականի N 768

 

«ՑԱԾՐԱՎՈԼՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 884 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի N 247, 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 292, 2016 թվականի հոկտեմբերի 25-ի N 120 որոշումների խմբագրությամբ)

 

«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.

1. Ընդունել «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» սույն տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 004/2011) (կցվում է)։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 10.06.22 թիվ 90)

2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 11.05.23 թիվ 55)

2.1. Ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» սույն տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջների կատարումը (կցվում է).

(2.1-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 10.06.22 թիվ 90)

2.2. Ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» սույն տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ (կցվում է)։

3. Եթե ցածրավոլտ սարքավորումների մասով ընդունվել են Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են դրանց ներկայացվող պահանջները, ապա այդ սարքավորումները պետք է համապատասխանեն Միության (Մաքսային միության) բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա:

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 10.06.22 թիվ 90)

3.1. «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» սույն տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2013 թվականի փետրվարի 15-ից.

(3.1-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 10.06.22 թիվ 90) 

3.2. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման առարկա հանդիսացող արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) առնչությամբ՝ մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև 2015 թվականի մարտի 15-ը, բացառությամբ նախքան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի, որոնք վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրելը կամ ընդունելը չի թույլատրվում.

3.3. մինչև 2015 թվականի մարտի 15-ը թույլատրվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը, եթե առկա են նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը:

Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը կամ Հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի N 386 որոշմանը համապատասխան։

Այդպիսի արտադրանքի մակնշումը Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.

3.3.1. Մինչև 2013 թվականի նոյեմբերի 15-ը թույլատրվում է Միության մաքսային տարածքում առանց համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման այն արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը, որը մինչև Տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ մտնելը ենթակա չի եղել Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման).

3.4. սույն որոշման 3.2 ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն որոշման 3.3.1. ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված պիտանիության ժամկետում (ծառայության ժամկետում)։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 10.06.22 թիվ 90) 

4. Հանձնաժողովի քարտուղարությանը՝ Կողմերի հետ համատեղ նախապատրաստել Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծ և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովել, որ այն ներկայացվի Հանձնաժողովի՝ սահմանված կարգով հաստատմանը։

5. Բելառուսական կողմին՝ ստանդարտների կիրառման արդյունքների մոնիթորինգի հիման վրա Կողմերի մասնակցությամբ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված Ստանդարտների ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած տարին մեկ անգամից ոչ պակաս դրանք Հանձնաժողովի քարտուղարությանը ներկայացնելը՝ սահմանված կարգով հաստատելու համար։

6. Կողմերին՝

6.1. մինչև սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը սահմանել Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինները, և այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին.

6.2. Տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) անցկացումը՝ հաշվի առնելով սույն որոշման 3.2-3.4 ենթակետերը: (6-րդ կետը ավելացվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 884 որոշմամբ)

 

 

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի
Հանրապետությունից

(Կնիք)

Ս. ՌՈՒՄԱՍ

Ղազախստանի
Հանրապետությունից

(Կնիք)

ՈՒ. ՇՈՒԿԵԵՎ

Ռուսաստանի
Դաշնությունից

(Կնիք)

Ի. ՇՈՒՎԱԼՈՎ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 10.06.22 թիվ 90)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2023, թիվ 55 08.11.2023, N 768
10.06.2022, թիվ 90 11.12.2022, N 768
25.10.2016, թիվ 120 26.11.2016, N 768
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան