ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1585-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով կրճատելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հուլիսի 25-ի առաջարկությանը.
2) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը 1 դատավորով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմը 1 դատավորով և Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորների թվակազմը 1 դատավորով ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի օգոստոսի 31-ի առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|