Գլխավոր տեղեկություն
Номер
N 164-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.02.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.02.2023
Дата вступления в силу
16.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 164-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. «IDEX 2023» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 18-25-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Ռոբերտ Խաչատրյանի, Գևորգ Մանթաշյանի, Արտյոմ Մեհրաբյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման օրապահիկը և ճանապարհածախսը և Սարգիս Խաչատրյանի, Տաթևիկ Սողոմոնյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Խաչատրյանի, Գևորգ Մանթաշյանի և Արտյոմ Մեհրաբյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

15.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 164-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ռ. Խաչատրյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
(պատվիրակության ղեկավար, 2023 թ. փետրվարի 19-21)
Գ․ Մանթաշյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
առաջին տեղակալ (2023 թ. փետրվարի 20-22)
Ա. Մեհրաբյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
(2023 թ. փետրվարի 20-24)
Ս. Խաչատրյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
խորհրդական (2023 թ. փետրվարի 19-21)
Տ. Սողոմոնյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության
շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի գլխավոր
մասնագետ (2023 թ. փետրվարի 18-25)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան