ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2022 թվականի N 1288-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` քաղաք Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 20 հասցեում գտնվող, 10561,7 հազ. դրամ սկզբնական արժեքով, 1748 քառ. մետր մակերեսով մասնաշենքը, 436,8 հազ. դրամ սկզբնական արժեքով, 18.8 քառ. մետր մակերեսով ավտոտնակը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 121445,351 հազ. դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.20616 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք 1) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականությունը հանդի- սացող՝ Երևան քաղաքի Անտառային 188 հասցեում գտնվող` 80069,940 հազ. դրամ սկզբնական արժեքով (վերագնահատված արժեքով), 884.25 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1210,128 հազ. դրամ արժեքով, 0.06107 հեկտար հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք 2, սեփականության վկայական N 05082022-01-0112) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի տեղակայման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հետ 2009 թվականի ապրիլի 17-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 30/009 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հետ համատեղ, իրականացնել անշարժ գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ, իրականացնել անշարժ գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |