ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1324-Ա
ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԹԱՄԱՐԱ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2022 թվականի նոյեմբերի 16-23-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ Հերմինե Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի երրորդ քարտուղար Թամարա Հովնանյանին գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)՝ Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
2. Հերմինե Հարությունյանի և Թամարա Հովնանյանի` Ղազախստանի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և բժշկական ապահովագրության վճարները, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, ինչպես նաև յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման ծախսերը՝ համաձայն հավելվածի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1324-Ա որոշման |
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար կառավարության կողմից՝ դիտորդների Աստանա գործուղումից վերադառնալուց հետո` համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթի /գումարը չի տրամադրվում դիտորդին/ |
Եվրո |
Օդանավակայան/տեղափոխում և հետադարձ Ներքաղաքային տեղափոխում և տեղակայման վայր տեղափոխում Երկրի ներսում տրանսպորտային փոխադրումներ Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում) Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ) |
40 15 345 80 230 |
710 եվրո | |
Յուրաքանչյուր դիտորդին փոխանցվող գումար Առաքելության ընթացքում յուրաքանչյուր դիտորդի կողմից կատարվող պարտադիր ծախսեր /Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կանոնակարգի՝ ծախսերը հավաստող փաստաթղթեր չեն տրամադրվում/ | |
Վարորդ/ավտոմեքենա (35 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)
Վառելիք (20 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)
Թարգմանիչ (35 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)
Բնակություն (100 եվրո/յուրաքանչյուր գիշեր * 8 գիշեր)
Սնունդ (50 եվրո յուրաքանչյուր օր * 8 օր)
Բնակություն և սնունդ թարգմանչի համար (60 եվրո/ յուրաքանչյուր գիշեր * 3 գիշեր)
Բնակություն և սնունդ վարորդի համար (60 եվրո/ յուրաքանչյուր գիշեր * 3 գիշեր) |
175
100
175
800
400
180
180 |
Յուրաքանչյուր դիտորդին առձեռն վճարվող ընդհանուր գումար |
2,010 եվրո |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
08.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |