ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2022 թվականի N 903-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ ստուգաթերթերով՝
1) «Տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողության» N 1.18 ստուգաթերթ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.20 ստուգաթերթ՝ համաձայն N 3 հավելվածի.
4) «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների վերահսկողության» N 1.21 ստուգաթերթ՝ համաձայն N 4 հավելվածի.
5) «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ վերահսկողության» N 1.22 ստուգաթերթ՝ համաձայն N 5 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 17-ի N 903-Ն որոշման |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 17-ի N 903-Ն որոշման |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 17-ի N 903-Ն որոշման |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 17-ի N 903-Ն որոշման |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 17-ի N 903-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: