ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 51-Ա
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 82,864,739 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն Հայաստանի և պատերազմից հետո Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00930884) 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 4-293 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործվող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 106,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (ՀՎՀՀ` 01556354) 2022 թվականի նոյեմբերի 3-ին կնքված՝ N Ե/2416-25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,184 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01520882) 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00046317) 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ («ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն) (ՀՎՀՀ` 02500052) 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2022 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված՝ N 218151944 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման ծառայությունների մատուցում՝ 50,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 51-Ա որոշման |
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
1. |
Ծրագրի նպատակները |
Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատ ընտանիքներին: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Միավորված Ազգերի Կազմակերպության Հայաստանյան գրասենյակ (ՄԱԿ), ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Րաֆֆի Հովհաննիսյան, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Անգլիա), Զավեն Ակյան ընդանիկ (ԱՄՆ) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն ՀՎՀՀ՝ 02552842 Հասցե՝ Առաջին Եկմալյան 6 Երևան, Հայաստանի Հանրապետություն Հեռ.՝ 53-51-67 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն՝ Վանաձոր Սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է՝ 82,864,739 (ութսուներկու միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր երեսունինը) դրամ: |
7. |
Բարեգործությունն ստացողը |
● 6-16 տարեկան 130 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամ, ամուսնալուծված կամ ազատազրկված ծնողներ ունեն: ● 30 թոշակառուներ, 60 և ավելի բարձր տարիքի սոցիալապես անապահով կանայք ու տղամարդիկ, որոնք կամ անտուն են, կամ մուրում են փողոցում, կամ միայնակ են, կամ ամուսնացած են և անժառանգ, կամ I, II, III խմբերի հաշմանդամ են, կամ ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն: ● 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած ընտանիքների երեխաներ: Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափորոշիչներով (ՓԱՐՈՍ նպաստառու, ծնողազուրկ երեխաներ, միակողմանի ծնողազուրկ, մուրացիկ երեխաներ, բազմազավակ կարիքավոր ընտանիքների երեխաներ): Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական թիմում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործառույթների կորդինատոր: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության հետ։ Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածվում սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) և լրատվական կայքերում (hraparak.am, asekose.am, armenpress.am, aravot.am, nt.am), ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սույն ծրագիրը նախատեսված է 2023 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: |
9. |
Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Օրրան ԲՀԿ-ն Վանաձորի Տիգրան Մեծ 4ա հասցեում գտնվող կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 130 երեխայի շաբաթը 6 օր տրամադրում է տաք ճաշ և մատուցում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն: ● Սննդի ծրագիր* Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է տրամադրում 30 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների: 130 երեխայի և 30 թոշակառուի՝ ամենօրյա սնունդ, նաև խոհանոցային սարքավորումներ և պարագաներ, տարեկան արժեքը կազմում է՝ 36,000,000 դրամ (մթերքի ձեռքբերում՝ 32,000,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 2,000,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 2,000,000 դրամ): Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին պարբերաբար սննդամթերքով լի փաթեթների տրամադրում, արժեքը՝ 3,000,000 դրամ: Ընդամենը՝ 39,000,000 դրամ ● Առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն Առաջին անհրաժեշտության բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,000,000 դրամ (բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում ՝ 300,000 դրամ, բուժքրոջ վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի տարեկան ՝ 700,000 դրամ): ● Սոցիալական աջակցություն* Սոցիալական ծառայություն, հագուստ, կոշիկ տարեկան՝ 6,200,000 դրամ (ձմեռային կոշիկի և հագուստի ձեռքբերում՝ 5,000,000 դրամ, սոց.աշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի ՝ 1,200,000 դրամ): ● Մշակութային ծրագրեր Մշակութային միջոցառումներ՝ տարեկան 3,000,000 դրամ (մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի՝ 1,000,000 դրամ, մշակութային միջոցառումներ՝ թատրոնի, համերգի, պատկերասրահ այցի տոմսերի ձեռքբերում նաև մշակութային փառատոնների, ցուցահանդես-տոնավաճառների մասնակցություն՝ 2,000,000 դրամ), ● Ակադեմիական ծրագրեր Դպրոցահասակ երեխաների դասապատրաստման կազմակերպում դպրոցից հետո շաբաթական 6 օր՝ 130 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, տարեկան՝ 8,000,000 դրամ (գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ, վարձատրություն ուսուցիչների (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 4,000,000 դրամ), ձեռարվեստի խմբակներ` կարուձև, փայտամշակում, կավագործություն՝ տարեկան 2,800,000 դրամ (նյութեր՝ ձեռարվեստի խմբակների համար՝ 800,000 դրամ, վարձատրություն ուսուցիչների (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի՝ 2,000,000 դրամ): ● Իրային աջակցություն արտասահմանից Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ), տարեկան՝ 3,000,000 դրամ, ● Նվիրատվություն Ծայրահեղ կարիքավոր 11 ընտանիքների էլեկտրաէներգիայի, գազի, բնակարանի վարձի վճարման համար, տարեկան՝ 6,300,000 դրամ , - 130 երեխաների և 30 թոշակառուի ամենօրյա երթևեկության ծախսեր, տարեկան՝ 6,240,000 դրամ: Ընդամենը՝ 72,740,000 (յոթանասուներկու միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) դրամ։ Բոլոր միջոցառումները իրականացվում են ամբողջ տարին, ամեն օր՝ բացի կիրակի օրերից: Կազմակերպչական ծախսերը՝ 10,124,739 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 82,864,739 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսվում է 1. Գազի մատակարարում-4,000,000 դրամ 2. Խմելու ջրի մատակարարում (շենքի համար)-200,000 դրամ 3. Խմելու ջրի մատակարարում (այգու հողամասի համար, որը հանդիսանում է Օրրանի սեփականությունը և երեխաներն այնտեղ սովորում են այգեգործություն)-50,000 դրամ 4. Էլեկտրաէներգիայի մատակարարում-1,800,000 դրամ 5. Հեռախոսային կապի մատակարարում-600,000 դրամ 6. Սննդամթերքի ձեռքբերում-35,000,000 դրամ 7. Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության ձեռքբերում-106,555 դրամ 8. Գազի կաթսային տեխնիկական զննման ծառայության ձեռքբերում-68,184 դրամ 9. Կոշիկի, հագուստի ձեռքբերում-5,000,000 դրամ 10. Գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների ձեռքբերում-1,200,000 դրամ 11. Ձեռարվեստական կենտրոնների համար նյութերի ձեռքբերում-800,000 դրամ 12. Գրասենյակային ծախսեր-400,000 դրամ 13. Խոհանոցային սարքավորումների (սառնարան, գազօջախ և այլն), պարագաների և նյութեր ձեռքբերում-2,000,000 դրամ 14. Բժշկականսանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում-300,000 դրամ 15. Երեխաների հանգստի և մշակութային միջոցառումների, նյութերի ձեռքբերում (թատրոն, կինո, պատկերասրահ)-2,000,000 դրամ 16. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ)-3,000,000 դրամ 17. Անվտանգության համակարգ (ձեռք բերել լրացուցիչ տեսախցիկներ և շարժման տվիչ) -400,000 դրամ Ընդամենը՝ 56,924,739 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր |
● Ջուր` 250,000 դրամ, ● Էլեկտրաէներգիա` 1,800,000 դրամ, ● Հեռախոս, ինտերնետ՝ 600,000 դրամ , ● Գազ՝ 4,000,000 դրամ, ● Գրասենյակային ծախսեր՝ 400,000 դրամ, ● Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 106,555 դրամ, ● Գազի կաթսայի տեխնիկական զննում՝ 68,184 դրամ, ● Աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր)՝ 2,500,000 դրամ, ● Անվտանգության համակարգ (տեսախցիկներ և շարժման տվիչ)՝ 400,000 դրամ, Ընդամենը՝ 10,124,739 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ |
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2. ՀՀ առողջապահության նախարարություն 3. Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարան 4. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ 5. ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության հետ: 6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն Օրրանը համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
● ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին, ● ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին, ● գույքագրումն ու բաշխումն իրականացվում է «Օրրան» ԲՀԿ–ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով, ● ամսեկան հաշվետվություններ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայություններին, ● ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
18.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |