ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2020 թվականի |
թիվ 93 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 217 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 217 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) նշված որոշմամբ հաստատված՝ այն միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջների պահպանումը, ցանկի 3-րդ կետում ԳՕՍՏ Ռ 51270-99 «Հրատեխնիկական արտադրատեսակներ: Անվտանգության ընդհանուր պահանջներ»-ի նկատմամբ «Ծանոթագրություն» սյունակում «կիրառվում է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «կիրառվում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը» բառերով.
բ) նշված որոշմամբ հաստատված՝ «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի 3-րդ կետում ԳՕՍՏ Ռ 51271-99 «Հրատեխնիկական արտադրատեսակներ: Անվտանգության ընդհանուր պահանջներ»-ի նկատմամբ «Ծանոթագրություն» սյունակում «կիրառվում է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «կիրառվում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի հուլիսի 1-ից ծագող իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: