ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
09 փետրվարի 2022 թ. |
Հ. 425-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Գ.ՄԱՀԱՐՈՒ ԱՆՎԱՆ Հ.176 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2602-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Գ.Մահարու անվան հ.176 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի 08.11.2021թ. դիմումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 17.01.2022թ. հ.01/09.3/795-2022 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարողի 25.01.2022թ. հ.12/6363 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Գ.Մահարու անվան հ.176 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Մելինե Գեղամի Զաքարյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 3-ի հ.1320-Ա և հ.1326-Ա, ապրիլի 21-ի հ.1507-Ա, մայիսի 26-ի հ.1730-Ա, հունիսի 10-ի հ.1795-Ա, հուլիսի 20-ի հ.2125-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2602-Ա որոշման հավելվածի 11-րդ կետի 7-րդ սյունակում՝ «Զաքարյան Մելինե Գեղամի» բառերը փոխարինել «Վերդյան Շողեր Զորիկի» բառերով, 8-րդ սյունակում՝ «ՀՀ ոստիկանության զորքեր, գործավար» բառերը փոխարինել ««Երևանի Բ.Ժամկոչյանի անվան հ.119 ավագ դպրոց» ՊՈԱԿ, տնօրեն» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հր. ՍարգսՅԱՆ |