ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
22 հոկտեմբերի 2020 թ. |
Հ. 3325-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Հ.101 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 09.10.2020թ. հ.12/97150 զեկուցագիրը.
1. Հաստատել «Երևանի հ.101 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. №113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նախագահի ընտրությունը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի 2020 թվականի 22.10-ի N 3325-Ա որոշման |
«Երևանի հ.101 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը
Դպրոցի մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ |
Դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչ |
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի ներկայացուցիչ | ||
Ազգանուն, անուն հայրանուն |
Պաշտոն |
Ազգանուն,անուն հայրանուն |
Պաշտոն | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Խաչատրյան Լաուրա Գաբրիելի
Կարապետյան Աստղիկ Ստեփանի |
Կոսնակինա Նինա Վոլոդյայի
Գալստյան Մարինե Արտաշեսի |
Մկրտչյան Աննա Վլադիմիրի
Սադյան Ինեսա Սամսոնի
Սաֆարյան Զարուհի Արկադիի |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության գործավար
Երևանի հ.181 հիմնական դպրոցի՝ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ
հ. 68 մանկապարտեզի տնօրեն |
Բալյան Անուշ Իշխանի |
ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐի ժ/պ` |
Դ. ՀԱՄԲԱՐՅԱՆ |