ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
17 նոյեմբերի 2020 թ. |
Հ. 3580-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Գ.ԱԴԴԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.133 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Գ.Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 09.11.2020թ. (հ.2 արձանագրություն) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 12.11.2020թ. հ.12-113976 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Գ.Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման մարմնի՝ խորհրդի անդամի՝ Եվա Ալեքսանդրի Մարտիրոսյանի լիազորությունը:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 98-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Մարտիրոսյան Եվա Ալեքսանդրի» բառերը փոխարինել «Մնացականյան Զարուհի Ռաֆայելի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ» բառերը՝ ««Ռ.Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի երգչախմբի ղեկավար» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանի վրա:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |