ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 150 |
քաղ. Մոսկվա |
ԴԵՂ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՌԿԱ ԱԶԴՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԴՈԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՅԻ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխ գործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող դեղ պատրաստուկների կազմում առկա ազդող նյութերի դոզավոր ման և կոնցենտրացիայ չափման միավորների դասակարգիչ (այսուհետ՜ դասակարգիչ):
2. Ներառել դասակարգիչ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում:
3. Սահմանել, որ
ա) դասակարգիչ կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
բ) դասակարգչի ծածկագրային նշագրեիր օգտագործումը պարտադիր է դեղամիջոցների շրջանառության ոլորտում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: