ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2018 թվականի N 193-Ա
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՁԱՅՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1, 5-րդ հարկ, գրասենյակ՝ 528, ՀՎՀՀ` 02632154) իրականացվող` 183,895 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժեքով «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագիրը (համաձայն հավելվածի):
(1-ին կետը փոփ. 11.11.22 N 807-Ա)
2. Սահմանել, որ «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված ավտոմեքենան («UAZ Pickup» մակնիշի, 2018 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ XTT236320J1019639, 634,745.76 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |
2018 թ. հոկտեմբերի 8 Երևան |
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. հոկտեմբերի 8-ի N 193-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. |
Ծրագրի նպատակը |
«Պահպանել և բարելավել արժեքավոր վայրի կենդանիների (բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, գորշ արջի և կովկասյան ընձառյուծի) ապրելավայրերը և ապահովել տնտեսապես կայուն հողօգտագործումը Սիսիան համայնքի «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում՝ Հայաստանում Հարավ-արևելյան Փոքր Կովկասի էկոլոգիական միջանցքի շրջանակներում: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից։ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործը |
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ Հասցե՝ Պռոշյան 11/1, քաղ. Երևան 0019, Հայաստան ՀՎՀՀ՝ 00861992 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հասարակական Ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպություն Հասցե՝ Չարենցի փող. 1, 5-րդ հարկ, գրասենյակ՝ 528, ք. Երևան, Հայաստան ՀՎՀՀ՝ 02632154 Հեռ. 060-543-543 Էլ․ հասցե՝ info@civilvoice.am | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Արևիս, Թասիկ, Բռնակոթ և Սալվարդ բնակավայրերի տարածք Բնագավառը՝ բնապահպանական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն – 183 895 եվրոյին համարժեք դրամ Ծրագրի բյուջեի բաշխումը ըստ իրականացման տարիների՝ 1-ին տարի (01.06.2018 – 31.12.2018) – 71473 եվրոյին համարժեք դրամ 2-րդ տարի (01.01.2019 – 31.12.2019) – 30523 եվրոյին համարժեք դրամ 3-րդ տարի (01.01.2020 – 31.12.2020) – 30523 եվրոյին համարժեք դրամ 4-րդ տարի (01.01.2021 – 31.12.2021) – 30523 եվրոյին համարժեք դրամ 5-րդ տարի (01.01.2022 – 30.11.2022) – 20853 եվրոյին համարժեք դրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքը, համայնքի Արևիս, Թասիկ, Բռնակոթ և Սալվարդ բնակավայրերի բնակչությունը | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.06.2018 – 30.11.2022 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. | Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10. | Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն իրականացվելու է Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, Սիսիանի խոշորացված համայնքի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հետ, «Որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության Սիսիանի մասնաճյուղի, այլ տեղական, մարզային և հանրապետական պետական և հասարակական մարմինների հետ համագործակցությամբ։ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվության ներկայացում լիազոր մարմնին, - Տեխնիկական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին մեկ անգամ, - Ֆինանսական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին երկու անգամ, - Գործառնական հաշվետվություններ ԲՀՀ-ին՝ ամսական, - Ծրագրի ավարտից հետո ներքին և արտաքին աուդիտ: |
(հավելվածը խմբ. 11.11.22 N 807-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |