ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2009 թվականի N 892-Ա
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (ԿՄ 38+450 ԿՄ 90 + 191 ՀԱՏՎԱԾ) ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, քաղաքային կայուն զարգացման ներդրումային ԵՎ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.07.11 N 619-Ա, 04.03.14 N 159-Ա, լրաց., փոփ. 04.11.20 N 1219-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (ԿՄ 38+450 ԿՄ 90 + 191 ՀԱՏՎԱԾ) ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի իրականացման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու և համակարգելու նպատակով`
(նախաբանը փոփ. 01.07.11 N 619-Ա, 04.03.14 N 159-Ա, լրաց. 04.11.20 N 1219-Ա)
1. Ստեղծել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (ԿՄ 38+450 ԿՄ 90 + 191 ՀԱՏՎԱԾ) ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի (այսուհետ` Ծրագրեր) կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա կանոնադրությունն ու կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 01.07.11 N 619-Ա, 04.03.14 N 159-Ա, լրաց., փոփ. 04.11.20 N 1219-Ա)
2. Խորհրդին`
1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Ծրագրերի իրականացման մեխանիզմների վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԿ) միջոցով ապահովել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի`
ա. առաջին փուլի մանրամասն ինժեներական նախագծի պատրաստման նպատակով խորհրդատվական ընկերության և ճանապարհային ծածկի միջազգային մասնագետի ընտրության մրցութային գործընթացները,
բ. առաջին փուլի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի մանրամասն ինժեներական նախագծերի պատրաստման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ընկերության ընտրության մրցութային գործընթացը,
գ. առաջին փուլի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների իրականացման նպատակով շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի գործընթացը.
2.1) Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԳ) միջոցով ապահովել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի`
ա. առաջին փուլի մանրամասն ինժեներական նախագծի, շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև երկրորդ փուլի մանրամասն ինժեներական նախագծերի պատրաստման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ընկերության ընտրության մրցութային գործընթացը.
բ. առաջին փուլի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հնարավոր կապալառուների ընտրության մրցութային գործընթացը,
գ. առաջին փուլի ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ընկերության ընտրության մրցութային գործընթացը։
2.2) (ենթակետն ուժը կորցրել է 04.11.20 N 1219-Ա)
(2-րդ կետը փոփ. 17.08.10 N 646-Ա, փոփ., խմբ., լրաց. 01.07.11 N 619-Ա, լրաց. 04.03.14 N 159-Ա, փոփ. 04.11.20 N 1219-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված N 1 հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (ԿՄ 38+450 ԿՄ 90 + 191 ՀԱՏՎԱԾ) ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, քաղաքային կայուն զարգացման ներդրումային ԵՎ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(վերնագիրը փոփ. 01.07.11 N 619-Ա, 04.03.14 N 159-Ա, լրաց. 04.11.20 N 1219-Ա)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (ԿՄ 38+450 ԿՄ 90 + 191 ՀԱՏՎԱԾ) ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի (այսուհետ` Ծրագրեր) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշման համաձայն:
(1-ին կետը փոփ. 01.07.11 N 619-Ա, 04.03.14 N 159-Ա, լրաց. 04.11.20 N 1219-Ա)
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» և «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր», «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված՝ «Հայաստան-Վրաստանի սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ-6‚ ՎանաձորԲագրատաշեն) բարելավման ծրագիր (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
(2-րդ կետը փոփ. 01.07.11 N 619-Ա, լրաց. 04.03.14 N 159-Ա, 04.11.20 N 1219-Ա)
3. Խորհրդի և Ծրագրերի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Ծրագրերի վարկային համաձայնագրերով ու սույն կանոնադրությամբ:
(3-րդ կետը փոփ. 01.07.11 N 619-Ա)
4. Խորհրդի լրիվ անվանումն է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (ԿՄ 38+450 ԿՄ 90 + 191 ՀԱՏՎԱԾ) ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհուրդ:
(4-րդ կետը փոփ. 01.07.11 N 619-Ա, 04.03.14 N 159-Ա, լրաց. 04.11.20 N 1219-Ա)
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Ծրագրերի իրականացման համար Ասիական զարգացման բանկի և այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը համապատասխան համաձայնագրերի շրջանակներում տրամադրված միջոցների կառավարումն է:
(5-րդ կետը փոփ. 01.07.11 N 619-Ա)
6. Խորհուրդը կառավարման ընթացքում հանդես է գալիս որպես Ծրագրերը համակարգող մարմին:
(6-րդ կետը լրաց., փոփ. 04.11.20 N 1219-Ա)
7. Խորհրդի խնդիրներն են`
1) Ծրագրերի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.
2) (ենթակետն ուժը կորցրել է 04.11.20 N 1219-Ա)
3) (ենթակետն ուժը կորցրել է 04.11.20 N 1219-Ա)
4) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի իրականացվող Ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների գնումների պլանի և Ծրագրերի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի.
5) ծրագրով նախատեսված և կառավարման խորհրդի կողմից հաստատված Ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացման գնումների պլանին ու Ծրագրերի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
6) Ծրագրերի` հաստատված գնումների պլանի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցութային փաստաթղթերի, մրցույթների արդյունքների և կնքվող համաձայնագրերի հաստատումը` բացառությամբ Ծրագրի շրջանակներում մինչև 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին կամ դրան համարժեք այլ արժույթի չափով կնքվող պայմանագրերի.
7) Ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.
8) ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը.
9) Ծրագրերի` հաստատված գնումների պլանից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը.
10) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող Ծրագրերի արդյունքները քննարկելը: Արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
11) Ծրագրերի իրականացման շրջանակներում պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ գործընկերության ապահովելը.
12) Ծրագրերի ավարտից հետո Ծրագրերի արդյունքներն ամփոփելը և Ծրագրերի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
13) Ծրագրերի իրականացման և ընթացքի հետ կապված այլ հարցերի համակարգումը:
(7-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 01.07.11 N 619-Ա, փոփ. 19.09.15 N 850-Ա, փոփ., լրաց. 04.11.20 N 1219-Ա)
8. ԾԻԿ-ը և ԾԻԳ-ը Ծրագրերի իրականացման ընթացքում առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
(8-րդ կետը փոփ., լրաց. 01.07.11 N 619-Ա)
9. Ծրագրերի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:
(9-րդ կետը լրաց. 01.07.11 N 619-Ա)
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք կարող են անցկացվել նաև հեռակա՝ գրավոր հարցման կարգով: Խորհրդի նիստերը, անհրաժեշտության դեպքում, գումարվում են ամիսը մեկ անգամ` Ծրագրերի իրականացման ընթացքի և հաստատված գնումների պլանի կատարման մասին ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի ղեկավարի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով: Խորհուրդը կարող է գումարել նաև արտահերթ նիստեր` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
(10-րդ կետը փոփ., լրաց. 01.07.11 N 619-Ա, 19.09.15 N 850-Ա, խմբ. 04.11.20 N 1219-Ա)
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է Ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի ղեկավարի առաջարկությամբ:
(11-րդ կետը փոփ., լրաց. 01.07.11 N 619-Ա)
11.1 Ծրագրերի կատարման ընթացքում ծագած՝ հրատապ (սեղմ ժամկետում) լուծում պահանջող հարցերը, Ծրագրերի ընթացքի մասին զեկույցներն ու հաշվետվությունները և Խորհրդի հաստատում չպահանջող ընթացիկ այլ հարցերը կարող են Խորհրդի քննարկմանը ներկայացվել հեռակա՝ գրավոր հարցման կարգով, ԾԻԿ-ի կամ ԾԻԳ-ի ղեկավարի առաջարկությամբ:
(11.1-ին կետը լրաց. 19.09.15 N 850-Ա, փոփ. 04.11.20 N 1219-Ա)
11.2. Հեռակա՝ գրավոր հարցման կարգով Խորհրդի նիստի անցկացման դեպքում օրակարգային հարցերը Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվում Խորհրդի նախագահի կողմից՝ տվյալ Ծրագիրը համակարգող պետական մարմնի ներկայացմամբ: Խորհրդի անդամները հեռակա՝ գրավոր հարցման կարգով ներկայացված հարցերն ուսումնասիրում և իրենց քվեն ներկայացնում են Խորհրդի նախագահին 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հեռակա՝ գրավոր հարցման կարգով քննարկվող հարցերի հրատապությունից ելնելով՝ Խորհրդի նախագահի հանձնարարությամբ՝ հարցերը Խորհրդի անդամներն ուսումնասիրում և իրենց քվեն ներկայացնում են 3 աշխատանքային օրվա ընթացքում:
(11.2-րդ կետը լրաց. 04.11.20 N 1219-Ա)
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում են խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրանց հանձնարարությամբ խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ:
(14-րդ կետը լրաց. 04.11.20 N 1219-Ա)
15. Հարցի քննարկման ընթացում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի ղեկավարը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
(15-րդ կետը լրաց. 01.07.11 N 619-Ա)
16. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատումով և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համապատասխան ոլորտի մասնագետներ:
(19-րդ կետը լրաց. 04.11.20 N 1219-Ա)
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, մրցութային փաստաթղթերի մասին ամփոփ տեղեկանքը, ներկայացված մրցույթային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
(20-րդ կետը լրաց. 01.07.11 N 619-Ա)
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթներ կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:
23. (կետն ուժը կորցրել է 23.08.13 N 736-Ա)
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետն է:
(24-րդ կետը փոփ. 30.08.18 N 1145-Ա)
25. Խորհրդի նախագահը`
1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 18-ից ոչ ավելի:
(26-րդ կետը փոփ. 01.07.11 N 619-Ա, խմբ. 04.03.14 N 159-Ա)
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցում է իր վերադասին:
29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան պետական մարմնի ղեկավարը:
30. Խորհրդի անդամը Խորհրդի կազմում ընդգրկվում է ի պաշտոնե: Խորհրդի անդամը տվյալ պաշտոնից ազատվելու դեպքում դադարում է հանդիսանալ Խորհրդի անդամ‚ և վերջինիս փոխարեն Խորհրդի կազմում ընդգրկվում է տվյալ պաշտոնն զբաղեցնող (պարտականությունները կատարող) անձը:
(30-րդ կետը խմբ. 04.11.20 N 1219-Ա)
31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
32. Խորհրդի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(32-րդ կետը փոփ. 04.11.20 N 1219-Ա)
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
1) արձանագրում է խորհրդի նիստի, այդ թվում հեռակա՝ գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստերի, քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.
2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
2.1) նախապատրաստում է հեռակա՝ գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը, կազմակերպում է նյութերի տրամադրումը Խորհրդի անդամներին, Խորհրդի անդամներից դիրքորոշումների ստացումը.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան պետական մարմիններ:
(34-րդ կետը լրաց. 19.09.15 N 850-Ա)
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(գլուխն ուժը կորցրել է 04.11.20 N 1219-Ա)
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
36. Ծրագրերի կառավարման խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(36-րդ կետը փոփ. 01.07.11 N 619-Ա)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 01.07.11 N 619-Ա, փոփ. 23.08.13 N 736-Ա, փոփ., լրաց., խմբ. 04.03.14 N 159-Ա, փոփ., լրաց. 19.09.15 N 850-Ա, փոփ. 30.08.18 N 1145-Ա, լրաց., փոփ., խմբ. 04.11 .20 N 1219-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 հոկտեմբերի 26-ի N 892-Ա |
Կ Ա Զ Մ
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ, Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (ԿՄ 38+450 ԿՄ 90 + 191 ՀԱՏՎԱԾ) ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(վերնագիրը խմբ. 04.11.20 N 1219-Ա)
- ՀՀ փոխվարչապետ (ճանապարհային ոլորտը համակարգող, խորհրդի նախագահ)
- ՀՀ փոխվարչապետի խորհրդական
- ՀՀ էկոնոմիկայի նախարար
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (ճանապարհային ոլորտը համակարգող)
- ՀՀ շրջակա միջավայրի նախարար
- ՀՀ արդարադատության նախարար
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում, ճանապարհաշինության բնագավառը համակարգող տեղակալ)
- «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
- «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն
(հավելվածը փոփ. 30.03.10 N 214-Ա, լրաց. 13.05.10 N 334-Ա, փոփ., լրաց. 14.04.11 N 324-Ա, 01.07.11 N 619-Ա, 07.11.12 N 1080-Ա, լրաց. 14.02.13 N 124-Ա, փոփ. 23.08.13 N 736-Ա, փոփ., լրաց. 04.03.14 N 159-Ա, խմբ. 14.05.14 N 422-Ա, խմբ., փոփ., լրաց. 19.09.15 N 850-Ա, փոփ. 03.05.16 N 367-Ա, խմբ. 16.12.16 N 1207-Ա, փոփ., խմբ., լրաց. 18.08.17 N 921-Ա, խմբ. 30.08.18 N 1145-Ա, 15.04.19 N 404-Ա, 16.07.19 N 933-Ա, 04.11.20 N 1219-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |