ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
17 նոյեմբերի 2020 թ. |
Հ. 3581-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Ղ.ԱԼԻՇԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.95 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Ղ. Ալիշանի անվան հ.95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Արմեն Մարլենի Հովհաննիսյանի 09.10.2020թ. դիմումը, կառավարման խորհրդի 09.09.2020թ. (հ.6 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարի 07.11.2020թ. 01/09.3/28707-20 գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 12.11.2020թ. հ. 12-97550, 12-Հ9852 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Ղ.Ալիշանի անվան հ.95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների՝ Անահիտ Աշոտի Ղալումյանի, Արմեն Մարլենի Հովհաննիսյանի և Ռուզան Գուրգենի Նիկոյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 115-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 5-րդ սյունակում՝ «Ղալումյան Անահիտ Աշոտի» բառերը փոխարինել «Մելքոնյան Լուսիկ Լևոնի» բառերով, «Հովհաննիսյան Արմեն Մարլենի» բառերը՝ «Գնունի Արևիկ Ֆերդինանտի» բառերով.
2) 6-րդ սյունակում՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործառույթների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել ««Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրի դասատու» բառերով, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության ոչ հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժնի պետ» բառերը՝ ««Երևանի հ.125 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն» բառերով.
3) 7-րդ սյունակում՝ «Նիկոյան Ռուզան Գուրգենի» բառերը փոխարինել «Թորոսյան Անահիտ Ժորայի» բառերով.
4) 8-րդ սյունակում «Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցի ուսուցչուհի» բառերը փոխարինել «Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոցի տնօրենի տեղակալ» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |