Գլխավոր տեղեկություն
Номер
N 209-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2022
Дата вступления в силу
24.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2022 թվականի N 209-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 1-ին կետում «ամառային» բառը փոխարինել «ձմեռային» բառով.

2) N 2 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2024 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝

1) Կարեն Տիգրանի Քրմոյան (ծնվ.՝ 21.05.2000 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Գյուլբենկյան 43 շ., բն. 96, Դյուքի համալսարան, ԱՄՆ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

2) Ռուբեն Կարենի Պողոսյան (ծնվ.` 03.09.2000 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Լենինգրադյան փող., 8 շ., բն. 40, Շանհայի Ժիաոտոնգի համալսարան կամ Երևանի պետական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ:».

3) N 3 հավելվածի 1-ին կետի 22-րդ ենթակետում «ԵՊՀ» բառը փոխարինել «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» բառերով:

    

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան