Գլխավոր տեղեկություն
Номер
N 1065-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.12.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.12.2021
Дата вступления в силу
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1065-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող` 134,073,476 դրամ ընդհանուր արժողությամբ «Երեխաների կարճաժամկետ ապաստանում և ճգնաժամային միջամտություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի նոյեմբերի 22-ին կնքված N 4222226 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՀայՌուսգազարդ», այսուհետ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 013.08.13.0948 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էյ-ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2021 թվականի հոկտեմբերի 4-ին N Ե-1118 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 121,476 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում (հաշվառման քարտ N 7-14-56) նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վեոն Արմենիա», այսուհետ՝ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2009 թվականի հունիսի 12-ին կնքված N 114371430 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 023/27/112012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված N 3425591 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Թամարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03500525) 2016 թվականի նոյեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02226764) 2016 թվականի ապրիլի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրվող քաղցրավենիքի և հրուշակեղենի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Էվրի դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2019 թվականի հունիսի 6-ին կնքված N J 494-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի մատակարարում` 340,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված N TLS002/11-20/YVN նամակհամաձայնագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում` 4,896,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00433357) 2021 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված N 34 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն աուդիտի ծառայությունների մատուցում` 560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Դոքս Քոմպյուտր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04718853) 2015 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի կամ այլ ապրանքների մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Լատտե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01257241) 2019 թվականի նոյեմբերի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մանկական հագուստի, տնտեսական ապրանքների և այլ պարագաների մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «Չիմեգ» ՍՊԸ-ի, այսուհետ՝ «Էյչ Էյ Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01848326) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2021 թվականի նոյեմբերի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1065-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«Երեխաների կարճաժամկետ ապաստանում և ճգնաժամային միջամտություն»

 

1.

Ծրագրի անմիջական նպատակը

ՀՀ ոստիկանության, ԱՍՀՆ, ՏԻՄ և այլ կառույցների կողմից ուղղորդվող, «ԹԵԺ ԳԻԾ» ծառայության ահազանգերի, ինչպես նաև ծնողների, խնամակալների դիմումների, և երեխայի անձամբ դիմելու պարագայում բռնության ենթարկված, անապաստան, լքված, կրթությունից և այլ հանրային ծառայություններից դուրս մնացած, ինչպես նաև այլ տրավմատիկ տարաբնույթ իրադարձությունների, մասնավորապես Արցախի պատերազմից և COVID-19-ից տուժած, և ընտանեկան հանգամանքների պատճառով վարքային և հոգեհուզական խնդիրներ ունեցող երեխաների, ընտանիքների, ծնողների, խնամող և խնամողի փոխարինող հանդիսացողների, խնամատար ծնողների համար «ճգնաժամի միջամտության» ծառայությունների մատուցում և երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների կարողությունների զարգացում։ Ճգնաժամի միջամտությունը իրականացվում է երեք ճանապարհով`

1) Ներկենտրոնային՝ «Երեխաների աջակցության կենտրոն»-ում այդ երեխաների ժամանակավոր ապաստանում, խնդիրների հնարավոր կարգավորում՝ ինտենսիվ բազմամասնագիտական աջակցության միջոցով, ինչը թույլ կտա երեխային անվտանգ ձևով վերամիավորել ընտանիքի հետ կամ դրա անհնարինության դեպքում տեղավորել խնամքի այլընտրանքային տարբերակներում։

Ծրագիրը գործում է ՀՀ ողջ տարածքի, ինչպես նաև Արցախի հանրապետությունից տեղափոխված երեխաների համար։ Ծրագիրը ՀՀ ոստիկանության աջակցությամբ օգնում է նաև արտերկրում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ վերը նշված իրավիճակների մեջ հայտնվելու հիմքով միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստան տեղափոխվող երեխաներին, ինչպես նաև հայազգի կամ օտարազգի՝ առանց ուղեկցման կամ ուղեկցողից առանձնացված և Հայաստան տեղահանված երեխաներին։

2) Ճգնաժամի միջամտություն առանց ապաստանման՝ այն երեխաների համար, ովքեր տուժել են մեկանգամյա կամ բազմակի տրավմաներից, սակայն ունեն ընտանեկան կայուն կապեր և իրենք են այցելում Կենտրոն՝ ծառայություններ ստանալու նպատակով (խորհրդատվական և թերապևտիկ աջակցություն՝ ցերեկային հիմունքներով)։

3) Արտակենտրոնային՝(մոբիլ ծառայություններ) ստացված ահազանգերի առնչությամբ սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին` անմիջապես նրանց ընտանիքում և կոնկրետ համայնքում։ Արտակենտրոնային ծառայությունները մատուցվում են հետևյալ ծրագրերի շրջանակներում՝

«Ընտանեկան միջավայր և համայնքահեն ծառայություններ Հայաստանի երեխաների համար»՝ Շիրակի, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում, «Աջակցություն տեղահանված երեխաներին»՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևանում, «Աղքատության հաղթահարումը՝ ՀՀ Տաուշի մարզում»՝ Տաուշի մարզի Բերդի տարածաշրջանում,

«Աջակցություն տեղահանված ընտանիքներին»՝ Սիսիանի տարածաշրջանում։ Ի լրումն երեխաներին/ծնողներին մատուցվող ճգնաժամային միջամտություն ծառայությունների, Կենտրոնը մատուցում է նաև կարողությունների զարգացման ծառայություններ երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետներին։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի բարեգործական ծրագրի շրջանակներում նախատեսվող մասնագիտական ծառայությունների մատուցման, սննդամթերքի, հագուստի, գրենական պիտույքների, դպրոցական պարագաների, սանիտարատեխնիկական պարագաների գնման, ընթացիկ վերանորոգման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայությունների համար ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում:

3.

Բարեգործը

Ամերիկայի Հայ օգնության ֆոնդ, Նյու Յորքի գրասենյակ:

4.

Ծրագրի կատարողը

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ,

հասցեն` ք. Երևան, Կ.Ուլնեցու փողոց, թիվ 64, ՀՎՀՀ 01009295

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Իրականացման վայրը` ք. Երևան և ՀՀ բոլոր մարզեր, Արցախ

Բնագավառը` սոցիալական՝ բազմաբնույթ հոգեբանական, առողջապահական և սոցիալ-մանկավարժական աջակցության տրամադրում։

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 134 073 476 դրամ: Միջոցները ստացվելու են ԱՄՆ-ի ՀՕՖ-ի Նյու Յորքի գրասենյակից:

7.

Բարեգործություն ստացողը

Բարձր սոցիալական ռիսկի ներքո գտնող` անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից դուրս մնացած, հակաիրավական և հակահասարակական վարքագիծ դրսևորած, վարքային խնդիրներ ունեցող երեխաները և նրանց ընտանիքները, ինչպես նաև Արցախից տեղափոխված երեխաները և նրանց ընտանիքները, որոնք արագ միջամտության և աջակցության կարիք ունեն և Կենտրոն են ուղղորդվում ՀՀ Ոստիկանության (գործող պայմանագրի համաձայն), լիազորված նախարարության՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրող նամակով, Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության մարզային բաժինների, Միասնական սոցիալական ծառայության, դեպք վարողների, համայնքային սոցիալական աշխատողների ահազանգով, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ծնողների կողմից, ինչպես նաև իրենց՝ երեխաների ահազանգով:

Շահառուների թիվը.

Ներկենտրոնային ծառայությունների շրջանակներում կսպասարկվի մոտ 300 երեխա և առնվազն 500 ծնող/խնամող կամ խնամողի փոխարինող, ինչպես նաև խնամատարության տրված 100 երեխա և 200 խնամատար ծնող:

Արտակենտրոնային ծառայությունների շրջանակներում ծառայությունից կօգտվի մոտ 2500 երեխա և ավելի քան 2000 ծնող/խնամող, մոտ 200 մասնագետ:

Կենտրոնի ծրագրերում ընդգրկված երեխաները/ընտանիքները կստանան իրենց կարիքներին համապատասխան` ԵԱԿՀ-ի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները:

.Ակնկալվում է, որ տարվա ընթացքում ծառայություններ կստանան մինչև 6000 (շահառու երեխա, ծնող, խնամող և խնամողի փոխարինող հանդիսացող, խնամատար ծնող, մասնագետ):

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը և (կամ սկիզբը) ավարտը

01.01.2022թ. - 31.12.2022թ.

9.

Միջոցառումների

նկարագրությունը և ժամկետները,

անհրաժեշտ ֆինանսական

միջոցառումների ծավալը

Կյանքի դժվարին վիճակում գտնվող և հրատապ միջամտության կարիք ունեցող երեխաների սոցիալական, հոգեբանական, բժշկական, սոցիալ-մանկավարժական և մասնագիտական այլ աջակցության, խնամքի և օգնության կազմակերպում` Ապաստանման, Թեժ գիծ, Արտակենտրոնային, Խնամատարության ծառայությունների միջոցով: Այդ երեխաներից` առավել բարձր ռիսկի ներքո և կյանքի ու զարգացման համար վտանգավոր պայմաններում գտնվողները ժամանակավորապես

ապաստանվում են Կենտրոնում և ստանում 7/24 հոգածություն, խնամք, պաշտպանություն, սոցիալ-հոգեբանական, առողջապահական, իրավական ծառայություններ, իսկ բարձր ռիսկի ներքո, սակայն պաշտպանության այլ՝ ընտանեկան կամ համայնքային հնարավորություններ ունեցող երեխաները աջակցություն են ստանում անմիջապես իրենց համայնքում և ընտանիքում:

Աջակցությունը ներառում է աշխատանք երեք մակարդակներում՝ անհատականացված աշխատանք երեխայի հետ, ընտանեկան

թերապիա՝ ընտանիքի անդամների հետ, համայնքային աշխատանք՝ սոցիալական միջավայրի հետ։ Հոլիստիկ մոտեցմամբ այս աշխատանքը ներառում է երեխայի/ընտանիքի իրավիճակի բազմամասնագիտական գնահատում, անհատական աշխատանքի պլանի ստեղծում, միջամտության պլանի ստեղծում և իրագործում, մոնիթորինգ և վերանայումներ՝ ըստ անհրաժեշտության։ Ծառայությունները մատուցվելու են երեք մոտեցմամբ` ա)անմիջապես Կենտրոնում` 24-ժամյա ապաստանման բ)Կենտրոնում ՝առանց ապաստանման, գ) արտագնա` անմիջապես երեխայի ընտանիքում:

Ներկենտրոնային ծրագրի շահառու երեխաները ստանում են ծառայությունների ամբողջ փաթեթը` խնամք (հիգիենա, սնունդ),

սոցիալ հոգեբանական աջակցություն, առողջապահական (տեղում կամ ստացիոնար բուժ. հաստատությունում), կրթական, մշակութային, մասնագիտական կողմնորոշման աջակցություն, թերապևտիկ ծառայություններ` հաղթահարելու բռնարարքների, լքումների և այլ վնասող վերաբերմունքի պատճառով առաջ եկած տրավմաները: Ճգնաժամային միջամտության շրջանակներում ծառայությունների մատուցումը տևում է միջինը մեկ ամիս, անհրաժեշտության դեպքում` խնդրի յուրահատկություններից և երեխայի/ընտանիքի կարիքներից ելնելով, մինչև 6 ամիս և ավելի՝ համարատասխան հիմնավորմամբ։

Արտակենտրոնային ծառայությունների միջոցով երեխան/ընտանիքը սպասարկվում են տեղում, իրենց ընտանիքում և համայնքում, մասնագետները իրենց աշխատանքը իրականացնում են անմիջապես երեխայի ընտանիքում: Այս դեպքում երեխան ստանում է իր կարիքներին համապատասխան, բոլոր վերը հիշատակված ծառայությունները, բացի ապաստանումից և խնամքի ծառայություններից: Մասնագետները տեղում համախմբում են բոլոր այն կառույցներին և ծառայություններին, որոնք առնչվում են տվյալ ընտանիքի հետ, կազմակերպում դեպքերի քննարկումներ` օգնելու երեխային/ընտանիքին` հաղթահարելու ստեղծված

ռիսկային իրավիճակը: Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով երեխաների ծնողների հետ կապ է

պահպանում 3-6 ամիս տևողությամբ` հեռախոսային կամ թերապևտիկ ու տեղեկատվական հանդիպումների միջոցով: Երեխաները Կենտրոն են ուղղորդվում ՀՀ բոլոր բնակավայրերից, առանց տարածքային սահմանափակումների:

Ծախսերը ներառում են երեխաների խնամքի, հիգիենայի, սննդի, հագուստի, տուն այցերի, երեխաների տեղափոխման (ներառյալ արտադասարանային, հոբիների զարգացման, լրացուցիչ հմտությունների զարգացման, լրացուցիչ հմտությունների ուսուցման), առողջապահական, կրթական, օրվա զբաղվածության կազմակերպման, արտակենտրոնային մշակութային և արտադասարանային միջոցառումների կազմակերպման, շենքի պահպանության, կոմունալ-կենցաղային և այլ տնտեսական, ինչպես նաև խնամող, մասնագիտական, ադմինիստրատիվ և սպասարկող անձնակազմի աշխատավարձերն ու սահմանված հարկերը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 2022թ. համար կազմելու է 134 073 476 դրամ, որը ըստ եռամսյակների բաշխվելու է հետևյալ կերպ. առաջին եռամսյակ` 33 518 369 դրամ, երկրորդ եռամսյակ` 33 518 369 դրամ, երրորդ եռամսյակ` 33 518 369 դրամ և չորրորդ

եռամսյակ` 33 518 369 դրամ:

Գումարը բաշխվելու է ըստ հետևյալ ծառայությունների և աշխատանքների.

1. Սնունդ 11 000 000 դրամ

2. Բժշկական սպասարկում/դեղորայք( և հագուստի ձեռքբերում 5 000 000 դրամ 3.Կոմունալ ծառայություններ 8 821 476 դրամ

4. Հաշվապահական և աուդիտորական ծառայություն 5 456 000 դրամ

5. Շահառուների սպասարկմանն անհրաժեշտ տրանսպորտային ծառայություն` 4 000 000 դրամ

6. Գրասենյակային պիտույքներ 1 000 000 դրամ

7. Շահառուների հետ տարվող խնամքի և սոցիալ-հոգեբանական աշխատանքներ (մասնագետների աշխատավարձ ) 80 100 000 դրամ,

8. Վարչական աշխատակազմի ծախսեր` 11 650 000 դրամ

9. Մասնագիտական աշխատակազմի վերապատրաստման ծախսեր 3 670 000 դրամ

10. Կապի ծառայություն 876 000 դրամ

11․Շենքի պահպանման/սպասարկման ծախսեր 2 500 000

Բոլոր վերոնշյալ ծախսերը կատարվելու են «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի շահառու երեխաների համար:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Վերապատրաստման ծառայությունների ձեռքբերում – 3 670 000 դրամ

 

Ակնկալում ենք 2022թ. հունվարի 01-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը ԱԱՀ-ից ազատում հետևյալ կազմակերպությունների/ծառայությունների գծով`

 

1. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Հյուսիս» մասնաճյուղ, ք. Երևան, Քոչար 13ա, ՀՎՀՀ 01520882, պայմանագիր N 4222226, կնքված 22.11.2021 թ. Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար -3 500 000 դրամ

2. «Հայ Ռուսգազարդ» ՓԲԸ, ք.Երևան, Չարենցի 141ա,

ՀՎՀՀ 00046317, 07.07.2013թ կնքված Պայմանագիր N 013.08.13.0948,

Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար - 4 000 000 դրամ

3. «Էյ-Ի-Ջի-Սերվիս», ք.Երևան, Ադոնցի-10, ՀՎՀՀ 00930884, Պայմանագիր N Ե-1118, առ 04.10.2021թ, Համաձայնագիր N 1/Ե-1118, առ 25.11.2021թ.

Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար` 121476 դրամ

4. «Վեոլիա ջուր» ՓԲԸ ք.Երևան, Աբովյան 66ա, ՀՎՀՀ 02655115, երկկողմ Պայմանագիր` կնքված 02.11.2017 թ. Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար -1 200 000 դրամ

 

5. «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ, (նախկինում ՝«Վեոն Արմենիա» ՓԲԸ), տնօրեն՝ Հայկ Եսայան, ք. Երևան, Ահարոնյան 2, ՀՎՀՀ 02500052, երկկողմանի Պայմանագիր N 114371430, կնքված՝12.06.2009թ.

Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար - 96 000 դրամ

 

6. «Յուքոմ» ՍՊԸ, ք.Երևան, Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ 00024873, Պայմանագիր N 023/27/112012` կնքված 27.11.2012թ., կից Հավելված 1-ի համաձայնագիր առ 19․05․2016թ

Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար` 700 000 դրամ

7. «Յուքոմ» ՍՊԸ, ք.Երևան, Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ 00024873, Բաժանորդային պայմանագիր Nօ 3425591` կնքված 10.10.2016թ, Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար 80 000 դրամ

 

8. «Թամարա» ՍՊԸ, Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, ՀՎՀՀ 03500525, Պայմանագիր` կնքված է 29.11.2016թ․, Համաձայնագիր N1, առ 25․11․2021թ․ Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար-1 700 000 դրամ

9. «Գրանդ Քենդի» ՍՊԸ, ք. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ 02226764, Պայմանագիր` կնքված 22.04.2016թ. Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար-1 500 000 դրամ

10. «Էվրի դեյ» ՓԲԸ, ք. Երևան, Դավիթ Բեկ 54/5, ՀՎՀՀ՝09104669,

Պայմանագիր թիվ J 494-19 կնքված 26.06.2019թ., համաձայնագիր կնքված 08.10.2019թ. Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար՝ 340 000 դրամ

 

Սննդի ձեռքբերում այլ կազմակերպություններից – 7 460 000

 

11. «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ, ՀՀ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2, «Կամար» բիզնես- կենտրոն, 8- րդ հարկ

ՀՎՀՀ 02588296, Հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման N TLS002/11-20/YVN Նամակ համաձայնագիր, կնքված 08.11.2021թ․, Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար` 4 896 000 դրամ

12. «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ, ք.Երևան, Նուբարաշեն 10փ., տ.6, ՏԳՀ`ք.Երևան, Մյասնիկյան պող. 5/1, ՀՎՀՀ 00433357, Աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր N 28 առ 09.11.2021թ., Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար` 560 000 դրամ

 

13. «ԴՈՔՍ ՔՈՄՊՅՈՒՏՐ» ՍՊԸ, ք.Երևան, Պռոշյան 11/5,

ՀՎՀՀ 04718853, Պայմանագիր` կնքված 02.11.2015թ., համաձայնագիր կնքված 19․11․2018թ Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար` 500 000 դրամ

 

Գրասենյակային պարագաների ձեռքբերում այլ կազմակերպություններից – 500 000

 

14. «ԼԱՏՏԵ» ՍՊԸ, Հասցե՝ Երևան, Հաղթանակ թաղ 68/5

ՀՎՀՀ 01257241, Պայմանագիր` կնքված 06.11.2019թ., կից համաձայնագիր առ 25.11.2021թ Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար` 4 000 000 դրամ

15. «Էյչ Էյ Գրուպ» ՍՊԸ, (նախկինում «Չիմեգ» ՍՊԸ), ք.Երևան, Անդրանիկի 149/2 ՀՎՀՀ 01848326, Պայմանագիր` կնքված 22.11.2018թ., համաձայնագիր կնքված 02.11.2020թ Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար` 1 500 000 դրամ

 

Գրասենյակի պահպանման, բժշկական ծառայություններ/դեղորայքի և հագուստի ձեռքբերում այլ կազմակերպություններից – 2 000 000

 

16. «Ֆլեշ» ՍՊԸ, ք.Երևան, Կողբացու 30 ՀՎՀՀ 01808789, Պայմանագիր ` կնքված 25.11.2021թ., Պայմանագրի գինը 01.01.2022թ.-31.12.2022թ. համար` 800 000 դրամ

 

Տրանսպորտային ծառայությունների/Վառելիքի ձեռքբերում այլ կազմակերպություններից – 3 200 000

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը կկազմեն 21 482 000 դրամ կամ ծրագրի ընդհանուր արժողության 16 %-ը: Կազմակերպչական ծախսերը ներառում են կապի ծառայությունների (876 000 դրամ), հաշվապահական և աուդիտորական ծառայությունների (5 456 000 դրամ), գրասենյակային պիտույքների (1 000 000 դրամ), շինության

պահպանման և սպասարկման ծախսեր (2 500 000 դրամ) և վարչական աշխատակազմի աշխատավարձի (11 650 000 դրամ)

համար նախատեսված ծախսեր

12.

Համագործակցությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կառույցների, կազմակերպություների հետ

ՀՀ Ոստիկանություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժիններ, ՄՍԾ տարածքային բաժիններ, համայնքային Խնամակալության հանձնաժողովներ, միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ներ և այլն:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը իրականացվելու է ՀՕՖ-ի Նյու Յորքի և հայաստանյան գրասենյակների, «Երեխաների աջակցության կենտրոն» Հիմնադրամի Խորհրդի կողմից։ Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացնի տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան