Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 14
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
23.01.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
23.01.2018
Дата вступления в силу
25.02.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2018 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՊԱՏՎԱԾՔՈՎ ՄԵՏԱՂԱԳԼՈՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 45 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 49 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստված՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ պոլիմերային պատվածքով մետաղագլոցման նկատմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 49 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2023 թվականի հունվարի 22-ը ներառյալ։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 24-ի «Մաքսային միությունում պոլիմերային պատվածքով մետաղագլոցում արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության միջոցների մասին» թիվ 49 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

«(ՉԺՀ, Լյաոնին նահանգ, քաղ. Անշան, Կյանշան շրջան, Կյանշան Ռոուդ Ուեսթ 1)» բառերը փոխարինել «(Angang Production Area, Tiexi District, Anshan City, Liaoning Province, China)» բառերով.

«(ՉԺՀ, Լյաոնին նահանգ, քաղ. Դալյան, Ժենպենգ Ինդաստրիալ Սիթի 1-4-5)» բառերը փոխարինել «(Zhenpeng Industrial City 1-4-5, Dalian ETDZ, Liaoning Province, China)» բառերով.

«(ՉԺՀ, Գուան նահանգ, քաղ. Շանդոնգ, Ժենկսինգ Իստ Ռոուդ 389)» բառերը փոխարինել «(No. 389, Zhenxing East Road, Guan County, Shandong, China)» բառերով։

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝

ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 49 որոշմամբ նախատեսված չափով հակագնագցման տուրքերի գանձումը.

ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 11-ի թիվ 45 որոշմանը համապատասխան՝ նախնական հակագնագցման տուրքերը գանձելու համար սահմանված կարգով վճարված (բռնագանձված) հակագնագցման տուրքերի գումարների՝ հակագնագցման տուրքերին հաշվանցման իրականացումը և դրանց հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ դրանք վճարվել (բռնագանձվել) են:

4. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 11-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ պոլիմերային պատվածքով մետաղագլոցման նկատմամբ հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգելու մասին» թիվ 45 որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան