Գլխավոր տեղեկություն
Номер
N 300-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.2017-03.09.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.04.05/20(1295) Հոդ.363
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.03.2017
Дата вступления в силу
15.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2017 թվականի N 300-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշման հավելվածը «Դատական ծառայության դասային աստիճաններ» սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճաններ» սյունակով.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շնորհվող պետական ծառայության դասային աստիճաններ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին դասի խորհրդական

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 2-րդ դասի խորհրդական

 

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայող

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայող

 

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայող

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայող

 
 
 
 
 
 
 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 27

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան