«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10205160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 մարտի 2005 թ. |
N 39-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Լիազոր մարմին ճանաչելու մասին» թիվ 56-Ն որոշմամբ՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Կուսակցությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը (հավելված 1)։
2. Հաստատել ֆինանսական հաշվետվությունների ձևերը (հավելված 2):
Դ. Հարությունյան
Հավելված N 1 | |
|
Կ Ա Ր Գ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Կուսակցությունները՝ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
2. Ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ:
3. Կուսակցության ֆինանսական հաշվետվությունը պետք է պարունակի տվյալներ հաշվետու տարվա ընթացքում կուսակցության՝
ա) ստացած և ծախսած միջոցների մասին.
բ) կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի մասին.
գ) կուսակցությանը պատկանող գույքի մասին՝ նշելով դրա արժեքը:
4. Ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են սահմանված ձևերի հիման վրա: Ֆինանսական հաշվետվության սկզբում նշվում է այն ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը: Ֆինանսական հաշվետվության բոլոր էջերը ստորագրվում է կուսակցության իրավասու պաշտոնատար անձի կողմից և կնքվում է կուսակցության կնիքով:
5. Կուսակցության կողմից ընտրարշավների նախապատրաստման և անցկացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին, նույն ձևերի հիման վրա: Այդ հաշվետվությունները պետք է պարունակեն նշում, այն մասին, թե որ ընտրության նախապատրաստման և անցկացման համար են կատարվել ծախսերը:
Հավելված N 2 | |
|
----------Կուսակցության տարեկան ֆինանսական հաշվետվությունը 200— թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|