ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն N 1699
04.11.1999 թ. |
ք. Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ԹԻՎ 914 ՀՐԱՄԱՆՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1999 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ստուգումների, խուզարկությունների և առգրավումների անցկացման, ինչպես նաև համակարգի աշխատողներին դատարան կամ իրավապահ մարմիններ կանչելու հարցերի կանոնակարգման մասին» թիվ 914 հրամանով սահմանված ՀՀ արդարադատության նախարարության շինություններում խուզարկություններ իրականացնելու և նախարարության համակարգի փաստաթղթերի առգրավումն իրականացնելու ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ նշանակել`
ա) ՀՀ պետական նոտարական գրասենյակներում` համապատասխան պետական նոտարական գրասենյակի պետին կամ ավագ պետական նոտարին.
բ) ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում` համապատասխան տարածքային բաժնի պետին կամ պետի տեղակալին.
գ) ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում` համապատասխան հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետին:
Դ. Հարությունյան
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
04 նոյեմբերի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 10299160