«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 250-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Մետաղափորձական պալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1840-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. «Մետաղափորձական պալատ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2007 թվականի առաջին կիսամյակի ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով «Մետաղափորձական պալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 66365.0 հազ. դրամ, որից` 2007 թվականի առաջին եռամսյակում` 45279.0 հազ. դրամ, և երկրորդ եռամսյակում` 21086.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
| Բյուջետային | Բյուջետային ծախսերի | Ցուցանիշների փոփոխությունը | ||||
| խումբը | ենթա-խումբը | առաջին | առաջին | ինն ամիս | տարի(աճողական) | |
| 
 | 
 | ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | - | - | - | - | 
| 
 | 
 | այդ թվում՝ | 
 | 
 | 
 | 
 | 
| 01 | 
 | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ | (34625.0) | (35055.0) | (35055.0) | (35055.0) | 
| 
 | 
 | այդ թվում՝ | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | 02 | Պետական ֆինանսական կառավարում | (34625.0) | (35055.0) | (35055.0) | (35055.0) | 
| 
 | 
 | այդ թվում՝ | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | 
 | 01. Գործադիր իշխա- | (34625.0) | (35055.0) | (35055.0) | (35055.0) | 
| 
 | 
 | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի | (34625.0) | (35055.0) | (35055.0) | (35055.0) | 
| 
 | 
 | գրասենյակային ապրանքներ | 
 | (200.0) | (200.0) | (200.0) | 
| 
 | 
 | գույք և սարքավորումներ | (9625.0) | (9625.0) | (9625.0) | (9625.0) | 
| 
 | 
 | Սննդամթերք | - | (230.0) | (230.0) | (230.0) | 
| 
 | 
 | Սարքերի և սարքավորումների | (25000.0) | (25000.0) | (25000.0) | (25000.0) | 
| 14 | 
 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | 34625.0 | 35055.0 | 35055.0 | 35055.0 | 
| 
 | 
 | այդ թվում՝ | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | 06 | Այլ ծրագրեր | 34625.0 | 35055.0 | 35055.0 | 35055.0 | 
| 
 | 
 | այդ թվում՝ | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | 
 | 01. ՀՀ կառավարության | 34625.0 | 35055.0 | 35055.0 | 35055.0 | 
| 
 | 
 | ՀՀ կառավարություն | 34625.0 | 35055.0 | 35055.0 | 35055.0 | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
 
                